Մասնակից:Sargsyan Ani/Ավազարկղ2
Չոր հունվար, Alcohol Change UK կազմակերպության կողմից իրականացվող արշավ։ Արշավի ընթացքում մարդիկ միանում են նախաձեռնությանը՝ հունվար ամսվա ընթացքում ալկոհոլից հրաժարվելու համար։ «Չոր հունվար» տերմինը Alcohol Change UK-ի կողմից գրանցված ապրանքանիշ է և առաջին անգամ գրանցվել է 2014 թվականին։[1]
Արշավն առաջին անգամ իրականացվել է 2013 թվականին Alcohol Concern (այժմ՝ Alcohol Change UK)[2] կազմակերպության կողմից, և 2024 թվականին նշվել է արշավի 11-ամյակը։[3] Առաջին արձանագրված «Չոր հունվարը» տեղի է ունեցել 2008 թվականին Ֆրենկ Պոզիլիկոյի կողմից՝ Հանթինգթոնում, Նյու Յորք։ Շատերը նկատել էին նրա էական քաշի կորուստն ու էներգիայի բարձր մակարդակը։ Պոզիլիկոյի շարժումից ներշնչված՝ Էմիլի Ռոբինսոնը 2012 թվականին Alcohol Concern-ին միանալուց հետո սկսեց միջազգային «Չոր հունվար» արշավը։ Չնայած ուրիշներն էլ հունվարին ալկոհոլից հրաժարվել էին, սակայն Ռոբինսոնը դարձավ առաջին մարդը, ով այս նախաձեռնությունը վերածեց արշավի և գրանցեց «Չոր հունվար» ապրանքանիշը Alcohol Concern-ի համար։[4] Նույն ժամանակաշրջանում «The Seattle Times»-ից Նիկոլ Բրոդյուրը իր առաջին «Չոր հունվարի» մասին սյունակ գրեց, որին նրան մղել էր մի ընկեր, ով նույնը կատարում էր մի քանի տարի շարունակ։[5]
Առաջին տարում «Չոր հունվար» արշավին միացել էր 4,000 մարդ, և թիվը հետագայում մեծացել է՝ 2022 թվականին արդեն ավելի քան 130,000 մասնակից ունենալով։[6] 2015 թվականին արշավը ստացել է Անգլիայի հանրային առողջապահության աջակցությունը, ինչը նպաստել է մասնակիցների թվի մեծ աճին և տարեցտարի կայուն ավելացմանը։[7] Սասեքսի համալսարանի կողմից 2020 թվականին հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր միանում են «Չոր հունվար» արշավին Alcohol Change UK-ի անվճար Try Dry հավելվածի կամ էլփոստային խորհրդատվության միջոցով, երկու անգամ ավելի հավանական է, որ ամբողջ ամսվա ընթացքում հրաժարվեն ալկոհոլից՝ համեմատած նրանց հետ, ովքեր ինքնուրույն են փորձում հրաժարվել ալկոհոլից ` հունվարին։ Բացի այդ, նրանք ունեն բարելավված բարեկեցություն և ավելի առողջ մոտեցում ալկոհոլի նկատմամբ՝ վեց ամիս անց։[8]
Միջազգային գործընկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Չոր հունվար» արշավն ունի պաշտոնական գործընկերներ Շվեյցարիայում, Գերմանիայում, Նորվեգիայում, Իսլանդիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում[9] և ԱՄՆ-ում։
- Ֆրանսիայում «Չոր հունվար» արշավը մեկնարկել է 2020 թվականին՝ Federation Addiction-ի կողմից։
- Շվեյցարիայում այն մեկնարկել է 2021 թվականին՝ մի շարք ոչ առևտրական կազմակերպությունների լայն կոալիցիայի նախաձեռնությամբ, ներառյալ «staatslabor» հասարակական նորարարության հարթակը, «Blue Cross Switzerland»-ը և GREA-ն։[10]
- Նորվեգիայում և Իսլանդիայում արշավը սկսվել է 2022 թվականին՝ IOGT, «Juvente» և «Edru» կազմակերպությունների համագործակցությամբ։
- Գերմանիայում այն մեկնարկել է 2023 թվականին՝ «Blaues Kreuz Deutschland»-ի և «Blue Cross Switzerland»-ի աջակցությամբ։
- ԱՄՆ-ում «Չոր հունվար» արշավը մեկնարկել է 2023 թվականին՝ «Meharry Medical College»-ի հետ՝ որպես պաշտոնական ենթալիցենզավորված կազմակերպություն։
- Նիդերլանդներում այն ներառված է «IkPas» («Ես հրաժարվում եմ») արշավում, որը նախաձեռնվել է «Trimbos »ինստիտուտի, Windesheim կիրառական գիտությունների համալսարանի և «Տեղական առողջապահության ծառայության »բաժինների կողմից։ Մասնակիցները կարող են ընտրել 30-օրյա «Չոր հունվար» կամ 40-օրյա մարտահրավեր՝ Մոխրոտ չորեքշաբթիից մինչև Զատկի նախորդ կիրակի ընկած ավանդական քրիստոնեական պահքի ժամանակահատվածը։
Որոշ երկրներում, օրինակ՝ Չեխիայում և Կանադայում, անցկացվում է «Չոր փետրվար» արշավը։ Ֆինլանդիայի կառավարությունը 1942 թվականին նախաձեռնել էր «Սթափ հունվար» արշավ՝ որպես պատերազմի ջանքերի մաս։[11]
ԱՄՆ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Morning Consult-ի կողմից 2021 թվականի հունվարի 4-5-ը անցկացված հարցման համաձայն, որին մասնակցել է 2,200 ամերիկացի մեծահասակ, պարզվել է, որ «Չոր հունվար» արշավին մասնակցել է ամերիկացիների 13 տոկոսը, մինչդեռ նախորդ տարիներին այս ցուցանիշը 11 տոկոս էր։ Մասնակիցների 79 տոկոսը նշել է, որ առողջությունը բարելավելու ցանկությունն է իրենց որոշման պատճառը,[12] 72 տոկոսը փորձել է ընդհանուր առմամբ ավելի քիչ ալկոհոլ օգտագործել, 63 տոկոսը ցանկանում էր «վերակառուցել» իր խմելու սովորությունները, իսկ 49 տոկոսը նշել է, որ COVID-19 համավարակի[13] ընթացքում շատ է խմել։ 2022 թվականին մեծահասակ խմողներից 35 տոկոսը որոշեց Նոր տարին[14] սկսել ալկոհոլից հրաժարվելով։ Չնայած ոմանք ենթադրում են, որ կվերադառնան իրենց սովորություններին, հետազոտությունները ցույց են տալիս, որ «Չոր հունվարն» ունի երկարաժամկետ դրական ազդեցություն։[15]
Զգուշացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց համար «Չոր հունվարը» կարող է առաջացնել ալկոհոլից հրաժարվելու համախտանիշի ախտանիշներ, եթե նրանք կտրուկ դադարեցնեն օգտագործումը։[16] Նման մարդկանց համար փորձագետները խորհուրդ են տալիս խորհրդակցել մասնագետի հետ՝ նախքան այս վարժությանը մասնակցելը:[17][18]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Search for a trade mark - Intellectual Property Office». trademarks.ipo.gov.uk (անգլերեն). Վերցված է 2022-12-23-ին.
- ↑ «ALL ABOUT DRY JANUARY 2014». Mhealthylifestylemag.com. Արխիվացված է օրիգինալից January 2, 2015-ին. Վերցված է January 2, 2015-ին.
- ↑ «One in seven Brits plan to take part in Dry January 2023, charity estimates». The Independent (անգլերեն). 2022-12-20. Վերցված է 2022-12-23-ին.
- ↑ «10 year anniversary». Alcohol Change UK (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022-12-23-ին.
- ↑ Brodeur, Nicole (December 27, 2010). «A good time to dry up». Արխիվացված օրիգինալից January 29, 2021-ին. Վերցված է February 21, 2020-ին.
- ↑ «The Dry January story». Alcohol Change UK (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022-12-23-ին.
- ↑ «Festive Drinkers Urged To Try 'Dry January'». LBC. Արխիվացված է օրիգինալից January 2, 2015-ին. Վերցված է January 2, 2015-ին.
- ↑ de Visser, Richard O.; Nicholls, James (2020-03-27). «Temporary abstinence during Dry January: predictors of success; impact on well-being and self-efficacy». Psychology & Health. 35 (11): 1293–1305. doi:10.1080/08870446.2020.1743840. ISSN 0887-0446. PMID 32216557. S2CID 214680311.
- ↑ «Over IkPas». IkPas (հոլանդերեն). Վերցված է 2023-12-29-ին.
- ↑ «Eistee statt Kopfweh». dryjanuary.ch. Վերցված է December 7, 2020-ին.
- ↑ «"Raitis tammikuu" (1942) oli tehokas propagandahyökkäys». viestijat.fi. January 2, 2015. Վերցված է January 8, 2015-ին.
- ↑ «How To Win At Dry January». Surely Dealcoholized Wines. Արխիվացված օրիգինալից March 5, 2021-ին. Վերցված է August 3, 2021-ին.
- ↑ Meyers, Alyssa (January 8, 2021). «2020 Didn't Sap Americans' Appetite for Dry January». Morning Consult. Վերցված է January 11, 2021-ին.
- ↑ Valinsky, Jordan (2022-02-16). «Dry January was more popular than ever. That's good news for the alcohol industry | CNN Business». CNN (անգլերեն). Վերցված է 2023-02-15-ին.
- ↑ «The benefits of 'Dry January' last longer than a month, studies show». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2023-02-15-ին.
- ↑ Solan, Matthew (2022-01-03). «Thinking of trying Dry January? Steps for success». Harvard Health (անգլերեն). Վերցված է 2023-01-03-ին.
- ↑ «Dry January: What are the benefits and drawbacks?». BBC Good Food (անգլերեն). Վերցված է 2023-01-03-ին.
- ↑ «Advice | Ask a Doctor: Will 'Dry January' trigger alcohol withdrawal symptoms?». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2023-01-03-ին.