Մոխրոտ չորեքշաբթի
Մոխրոտ չորեքշաբթի լատ.՝ Dies Cinerum | |
---|---|
![]() Գլխին մոխրի ցանումը (Յուլիան Ֆալատ. «Մոխրոտ չորեքշաբթի» 1881 թիվ) | |
Տեսակ | Քրիստոնեական տոն |
Ամսաթիվ | Easter − 46 days? |
Շաբաթվա օր | չորեքշաբթի |
Տոնվում է | Կաթոլիկ երկրներ, Մեծ Բրիտանիայի եկեղեցիներ, Լյութերական եկեղեցիներ |
Ավանդույթներ | Օրհնված մոխիր են ցանում հավատացյալների գլուխներին |
Նախորդ | Shrove Tuesday? |
Կապված | Մեծ պահքի սկիզբ |
Մոխրոտ չորեքշաբթի (լատ.՝ Dies Cinerum), Մեծ պահքի մեկնարկման օրն է ըստ լատինական արարողակարգի։ Տոնը նշում են կաթոլիկ եկեղեցիները, անգլիական եկեղեցիները և մի շարք լյութերական եկեղեցիներ։ Տևողությունը կազմում է 46 օրացուցային օր (շուրջ 1,5 ամիս)։ Ավարտվում է Զատիկով։ Կաթոլիկության կանոններով այդ օրը պահպանվում է խիստ պահքով։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այդ օրվա ավետարանական ընթերցումը Հովհաննես Մկրտչի քարոզից է ապաշխարության մասին.
Պատարագիչները այդ օրը զգեստավորվուն են մանուշակագույն հանդերձանքով։ Կաթոլիկական պատարագի ժամանակ այդ օրը կատարվում է հատուկ ծիսակարգ։ Հավատացյալների գլուխներին օրհնված մոխիր են շաղ տալիս։ Երբեմն ուղղակի քահանան մոխրով խաչ է պատկերում հավատացյալների ճակատներին։ Այս ծիսակարգը խորհրդանշում է այն, որ հավատացյալները պահքի ընթացքում ապաշխարհեն ու տրտմեն Քրիստոսի չարչարանքների համար։ Արարողակարգի ընթացքում քահանան յուրաքանչյուր հավատացյալին ասում է Մարկոսի ավետարանի այս հատվածը. «Ժամանակը հասել է և մոտեցել է Աստծու արքայությունը. ապաշխարեցեք և հավատացեք Ավետարանին» (Մարկոս 1։15)։ Կամ էլ Ծննդոց գրքից կարդում է հետևյալ նախադասությունը. «Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ, որից ստեղծվեցիր, որովհետև հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդոց 3։19)։
Մոխիրը ստանում են նախորդ տարվա ծաղկազարդի ճյուղերի այրումից։
Մոխրոտ չորեքշաբթիին նախորդում է այսպես կոչված «յուղոտ երեքշաբթին»։ Այդ օրը վերջին օրն է դիմակահանդեսների և հաճույքների, քանի որ հաջորդ օրը սկսվում է Մեծ պասը։ Ի դեպ հայկական իրականության մեջ «յուղոտ երեքշաբթին» համապատասխանում է Բուն Բարեկանդանին։
Գլուխներն ու երեսները մոխրով պատելն ունի շատ հին պատմություն։ Հին Կտակարանի մեջ այդ արարողությունը նկարագրվում է որպես ապաշխարության և հնազանդության սիմվոլներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոխրոտ չորեքշաբթին մեծ պահքի մեկնարկն է համարվում։ Այն կիրառության մեջ է մտել IV դարում։ Սկզբանական ժամանակաշրջանում պասը տևում էր քառասուն օր, սակայն VIII դարում նրան ավելացավ ևս մի քանի օր։ Դրա հետևանքով էլ պահքը սկսվեց չորեքշաբթի օրը[1]։ Պատմության մեջ կա նաև վարկած, որ ավելի վաղ են սկսել Մեծ պասը չորեքշաբթի օրերից սկսել[2]։ Այս արարողակարգը շատ հաճախ կապում են Հռոմի պապ Գրիգոր Մեծի հետ։ Սակայն գլուխներին մոխիր շաղ տալը գործնականորեն կիրառության մեջ է մտել միայն X դարում[3]։ Էլֆրիկ Էբինգդոնցին՝ Քենտրբերիի արքեպիսկոպոսը, 995-1005 թվականներին գրել է.
![]() |
Մենք և՛ Հին, և՛ Նոր Կտակարանների գրքերում կարդում ենք, որ մարդիկ, ովքեր խոստովանել են իրենց մեղքերը և ապաշխարել, մոխիր են շաղ տվել իրենց վրա և քուրձ են հագել։ Բերեք մենք էլ վարվենք նույն կերպ Պահքի սկզբին՝ գլուխներիս մոխիր շաղ տանք՝ ի նշանավորումն նրան, որ ապաշխարենք մեր մեղանչումներից Պահքի շրջանում[4] - Էլֆրիկ Էբինգդոնցի
|
![]() |
Մոխրոտ չորեքշաբթիի օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2014 — մարտի 5
- 2015 — փետրվարի 18
- 2016 — փետրվարի 10
- 2017 — մարտի 1
- 2018 — փետրվարի 14
- 2019 — մարտի 6
- 2020 — փետրվարի 26
- 2021 — փետրվարի 17
- 2022 — մարտի 2
- 2023 — փետրվարի 22
- 2024 — փետրվարի 14
- 2025 — մարտի 5
- 2026 — փետրվարի 18
- 2027 — փետրվարի 10
- 2028 — մարտի 1
- 2029 — փետրվարի 14
- 2030 — մարտի 6
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Сегодня у римо-католиков первый день великого поста — пепельная среда»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-19-ին։ Վերցված է 2016-09-15
- ↑ «Пепельная среда»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-17-ին։ Վերցված է 2016-09-15
- ↑ «Ash Wednesday»։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-20-ին։ Վերցված է 2016-09-15
- ↑ Р. Бучер. "История и смысл Пепельной среды"
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rupert Berger։ Neues Pastoralliturgisches Handlexikon. Herder, Freiburg im Breisgau / Basel / Wien 1999, ISBN 3-451-26603-2, S. 38–39.
- Günter Schenk։ Mainzer Fastnachts-ABC։ Fakten – Legenden – Anekdoten. Leinpfad, Ingelheim 2011, ISBN 978-3-942291-10-1.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Пепельная среда.
- История и смысл Пепельной среды Archived 2007-02-08 at the Wayback Machine..
- Ashes To Go։ Taking Worship to the Streets
- A Roman Catholic Ash Wednesday Service
- An Episcopal Ash Wednesday Service
- The Text This Week։ Ash Wednesday
- Dates of Ash Wednesday from 1583–9999 Archived 2007-10-14 at the Wayback Machine.
- Lent։ Ash Wednesday – All Saints' King's Lynn Archived 2012-04-28 at the Wayback Machine.
- Ash Wednesday 2014 Archived 2013-06-02 at the Wayback Machine. Update by Jason Nguyen
- Ash Wednesday 2014 Archived 2014-02-10 at the Wayback Machine. HugoTalk
|