Մասաբումի Հոսոնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մասաբումի Հոսոնո
ճապ.՝ 細野正文
Masabumi Hosono.jpeg
Ծնվել էհոկտեմբերի 15, 1870(1870-10-15)
ԾննդավայրՆիիգատա, Ճապոնիա
Մահացել էմարտի 14, 1939(1939-03-14) (68 տարեկանում)
Մահվան վայրՃապոնիա
ՔաղաքացիությունՃապոնիա
ԿրթությունTokyo University of Foreign Studies? և Hitotsubashi University?
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող

Մասաբումի Հոսոնո (ճապ.՝ 細野 正文 Hosono Masabumi), հոկտեմբերի 15, 1870(1870-10-15), Նիիգատա, Ճապոնիա - մարտի 14, 1939(1939-03-14), Ճապոնիա), ճապոնացի, որը փրկվել է «Տիտանիկի» խորտակման ժամանակ և հայրենիքում ենթարկվել է օստրակիզմի նրա համար, որ փրկել է ինքն իրեն, ոչ թե մնացել է խորտակվող նավում[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարպատիա»-ն Նյու Յորքում «Տիտանիկի» փրկված ուղևորների հետ միասին

Քառասունամյա պետական ծառայող Հոսոնոն աշխատում էր Ճապոնիայի Տրանսպորտի նախարարությունում և 1910 թվականին մեկնել էր Ռուսական կայսրություն պետական երկաթուղային տրասնպորտի տեղական համակարգի աշխատանքի հետ ծանոթանալու համար: Հոսոնոն Ճապոնիա էր վերադառնում Եվրոպայով և Ամերիկայով: Որոշ ժամանակ նա մնացել էր Լոնդոնում, ապա 1912 թվականի ապրիլի 10-ին Սաութհեմփթոնում բարձրացել է «Տիտանիկ» նավ երկրորդ կարգի տոմսով: Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը Մասաբումի Հոսոնոյին արթնացրեց ստյուարդը՝ տեղեկացնելով նավից տարհանման մասին: Երկրորդ կարգի նավախցից ճապոնացին արդեն չէր կարող հայտնվել փրկարար նավակներում, այդ իսկ պատճառով ստյուարդն առաջարկեց նրան անցնել երրորդ կարգի տախտակամած: Դրամատիկ իրադրությունում, երբ տախտակամածի վրա տեղերն առաջին հերթին տրամադրվում էին կանանց և երեխաներին, Հոսոնոն, այնուամենայնիվ, կարողացավ նստել № 10 նավակը (այլ տվյալների համաձայն՝ № 13 նավակը[2]): Ապրիլի 15-ին առավոտյան 8-ին այդ նավակի ուղևորները փրկվեցին «Կարպատիա» նավի անձնակազմի կողմից: Դեռևս նավի ծխելու սրահում Մասաբումի Հոսոնոն նավաստիների կողմից բացասական վերաբերմունք զգաց իր նկատմամբ: Այստեղ նա «Տիտանիկի» թղթե բլանկների վրա սկսեց նամակ գրել կնոջը՝ պատմելով խորտակման և «Կարպատիայի» մատույցին փրկվելու մասին, քանի դեռ նավը շարժվում էր Նյու Յորք:

Հասնելով Նյու Յորք՝ ճապոնացին, որը ամեն ինչ կորցրել էր խորտակման ժամանակ, եկավ Mitsui ընկերության նյույորքյան մասնաճյուղ և օգնություն խնդրեց, որպեսզի վերադառնար Ճապոնիա: Նրան աջակցություն ցուցաբերվեց և Սան Ֆրանցիսկոյից Հոսոնոն մեկնեց Տոկիո: Մինչ Հոսոնոն գտնվում էր ԱՄՆ-ում, տեղական թերթերը գրում էին նրա մասին՝ անվանելով նրան «հաջողակ ճապոնացի տղա» (անգլ.՝ Lucky Japanese Boy): Ճապոնիայում ևս Հոսոնոն դարձավ մամուլի և հասարակության ուշադրության առարկան, սակայն քննադատության գույնով. նրան նույնիսկ վախկոտ անվանեցին սամուրայների ոգու բացակայության համար: Իսկ որոշ թերթեր հայտնեցին, որ նա հայտնվել է նավակում՝ կնոջ տեսք ստանալով: Նրան ազատեցին Տրանսպորտի նախարարությունից, սակայն շուտով վերականգնվեց իր պաշտոնում, քանի որ կառավարությունը ճիշտ համարեց չհետևել շշուկներին և չկորցնել լավ աշխատողի: Այդ ամենը չէր կարող չազդել Հոսոնոյի առողջության և ոգու կայունության վրա: Նա մահացավ 1939 թվականի մարտի 14-ին, և նրա ընտանիքը կարծում էր, որ հասարակական պարսավանքը դարձավ նրա մահվան պատճառներից մեկը:

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մասաբումի Հոսոնոն հիշատակվում է մի շարք գեղարվեստական ստեղծագործություններում, ինչպիսիք են՝ Իվան Կուդիշինի «„Տիտանիկ“. աշխարհը հիացրած ողբերգություն» և Ռիչարդ Դևենփորթ-Հայնսի «Սառցե ուրվական. պատմություններ „Տիտանիկից“»:
  • 2014 թվականի ապրիլին՝ «Տիտանիկի» խորտակման տարելիցի ժամանակ Յոկոհամայում բացվեց ցուցադրություն՝ նվիրված Մասաբումի Հոսոնոյին՝ միակ ճապոնացուն, որը եղել էր «Տիտանիկի» վրա[3][4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alston Jon P., Takei Isao (2005)։ Japanese Business Culture And Practices: A Guide to Twenty-first Century Japanese Business։ iUniverse։ ISBN 9780595355471 
  • Higgins Andrew (13 December 1997)։ «A testament to the will to live»։ The Guardian 
  • Mehl Margaret D. (25 November 2003)։ «The Last of the Last»։ Վերցված է 13 April 2012 
  • Pellegrino Charles (2012)։ Farewell, Titanic: Her Final Legacy։ Hoboken, NJ: John Wiley & Sons։ ISBN 978-0-470-87387-8 
  • Stringer Julian (1999)։ «The China Had Never Been Used!»։ in Sandler Kevin S., Studlar Gaylyn։ Titanic: Anatomy of a Blockbuster։ New Brunswick, NJ: Rutgers University Press։ ISBN 9780813526690 
  • Wormstedt Bill, Fitch Tad (2011)։ «An Account of the Saving of Those on Board»։ in Halpern Samuel։ Report into the Loss of the SS Titanic: A Centennial Reappraisal։ Stroud, UK: The History Press։ ISBN 978-0-7524-6210-3 
  • 安藤 健二 (March 2007)։ «タイタニックで助かった日本人の謎»։ 新潮45 26 (3): 98–105 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]