Jump to content

Մանցինելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանցինելա (նաև՝ մանզինիլա կամ մանշինելա, (լատին․՝ Hippomane mancinella, որը ծագում է իսպ.՝ manzanilla՝ խնձորիկ բառից), իշակաթնուկազգիների ընտանիքին պատկանող ծառերի տեսակ։ Բույսն առավել հայտնի է իր թունավոր կաթնանման հյութի շնորհիվ, որը պարունակվում է բույսի բոլոր մասերում, այդ թվում՝ նրա պտղի մեջ։ Մանցինելայի ծառն ամենավտանգավորներից է աշխարհում։ Մանցինելաին նաև անվանում են ծովափի խնձոր[1]։

Hippomane mancinella: Բուսաբանական պատկերազարդում Ջոզեֆ Ռոքի «Phytographie Medicale» գրքից: Նկարիչ՝ M. Hocquart: Փարիզ 1821

1553 թվականին մանցինելան առաջին անգամ հիշատակում է Պեդրո Սիեսա դե Լեոնի «Պերուական քրոնիկոն» գրքում։

Քանի որ այդքան հայտնի այս դեղաթույնի բաղադրստոմսը, որը ունեն Սանտա Մարտայի և Կարտախենայի հնդկացիների ներկայացուցիչները, ինձ թվում է [բանական] հաղորդել դրա բաղադրությունը։ Դրա բաղադրությունն է. այդ դեղաթույնը կազմված է մի շարք բաղադրիչներից։ Ես փորձել եմ իմանալ հիմնական բաղադրիչների մասին Կարտախենայի գավառի ափամերձ գյուղի ցեղապետի միջոցով, որի անունն էր Մակուրիս (գյուղի անվանվումն էր Բահայրե), ով ցույց էր տվել ինձ մի քանի մանրացրած արամատներ տհաճ հոտով և գորշ երանգով։ Նա ինձ ասաց, որ ծովի ափամերձ գոտու մասում, ծառերի շուրջ (որոնք մենք անվանում ենք մանցինելա), նրանք փորում են այդ մահացու ծառի արմատների տակ, հայթայթում են դրանք, դրանից հետո վառում են կավից պատրաստված կաթսաներում և դրանից մածուկ են պատրաստում. նրանք փնտրում էին իսպանական բզեզի չափի մի քանի մրջյունների, գազազած և շատ վնասատու, որոնց մեկ խայթոցը մարդուն ուռուցք է պատճառում և այնպիսի ուժեղ ցավ, որ համարյա թե զրկում է նրան զգայարաներից։ Այդպես էլ եղավ իմ հետ, երբ որ ես լիցենցիատ Խուան դե Վադիլիոյի հետ որոնում էի դեպի Նոգերոլ գետ տանող անցումը, և երբ որ մենք սպասում էինք հետ ընկած զինվորներին, և քանի որ նա քայլում էր խմբի վերջում, երբ որ նրան խայթեց այն մրջյունը, որին ես անվանել էի ու նրան այնպիսի ցավ պատճառեց որ նա զգայունակությունը կորցրեց և ոտքի մեծ մասը փքվեց, նրան նաև բաժին է հասնում երեք-չորս տենդի նոպա՝ ուժեղ ցավով, մինչև թույնը չդադարեցրեց իր ազդեցությունը։ Այդ թուրմը ստեղծելու համար նրանք նաև որոնում են մի քանի մեծ սարդերի, գաղտնի նաև գցում են դրա մեջ մի քանի որդեր՝ երկար, բարակ մազիկներով և միջնամատի չափ։ Դրանց ես չէի կարող մոռանալ, որովհետև մի անգամ ես Աբիբե լեռնային գետն էի պահպանում, իսկ ներքևում, ճյուղի տակ, որտեղ ես էի, այդ որդերից մեկը խայթեց իմ պարանոցը, և ես անցկացրի ամենից ցավագին և բազմաչարչար գիշերն իմ կյանքում։ Նաև պատրաստում են այն չղջիկի թևերից, փոքր թունավոր ձկնիկի գլխից և պոչից, դոդոշներից և օձի պոչերից, և մի քանի խնձորներից, որոնք, և՛ հոտով, և՛ գույնով նման էին իսպանականին։
- Պեդրո Սիեսա դե Լեոն։ Պերուական քրոնիկոն։ Մաս առաջին։ Գլուխ VII[2]:

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը տարածված է Կենտրոնական Ամերիկայում և Կարիբյան ծովի կզիներում։ Կենսագոտու հյուսիսային սահմանը Ֆլորիդան է, հարավային սահմանը՝ Կոլումբիան և Վենեսուելան[3]։

Կենսաբանական նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանցինելան կարող է հասնել մինչև 15 մետր բարձրության։ Կեղևը գորշ է։ Տերևները փայլուն են։ Ծաղիկները փոքր են, կանաչավուն են։ Պտուղները հիշեցնում են խնձորներ. ունեն կանաչավուն կամ դեղնականաչավուն երանգ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Strickland, Nicola H (2000 թ․ օգոստոսի 12). «Eating a manchineel "beach apple"». BMJ : British Medical Journal. 321 (7258): 428. doi:10.1136/bmj.321.7258.428. ISSN 0959-8138. PMC 1127797. PMID 10938053.
  2. Педро Сьеса де Леон. (2008-07-24). «Хроника Перу. Часть Первая». www.bloknot.info (А. Скромницкий). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. Համաձայն GRIN կայքի