Մանկական խաղահրապարակ

Մանկական խաղահրապարակ, վայր, որը նախատեսված է հիմնականում նախադպրոցական տարիքի երեխաների խաղալու համար։ Գտնվում է բնակավայրերում և պարսպապատված է ճանապարհներից։
Մանկական խաղահրապարակը տարածություն է, որտեղ տեղակայված են մանկական փողոցային խաղային սարքավորումների տարրեր՝ բովանդակալից ազատ ժամանց կազմակերպելու համար։ Խաղային սարքավորումներն իրենց հերթին կոնստրուկտիվ սարքավորումներ են, որոնք նպաստում են ֆիզիկական և մտավոր զարգացմանը։ Կախված պարունակությունից՝ խաղահրապարակները բաժանվում են.
- մանկական խաղահրապարակ կոնկրետ տարիքային խմբերի համար (3-6 կամ 7-16 տարեկան)
- ունիվերսալ խաղահրապարակ, որն իր մեջ ընդգրկում է տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված մոդուլներ։
Յուրաքանչյուր տարիքային կատեգորիայի համար նախատեսված խաղահրապարակներն ունեն իրենց բնութագրերը և նրանց համար նախատեսված գոտիներն իրենց մեջ ներառում են հատուկ տարրեր։ Ամենափոքր տարիքի համար նախատեսված է անցում կամրջակով, աստիճաններ, ավազարկղեր, միջին տարիքի համար՝ ճոպաններով ցանցեր և ճանապարհներ, պարուրաձև թեքություններ, ոլորուն բլուրներ, իսկ ավելի մեծ տարիքի համար` սպորտային զուգափայտեր և սանդուղքներ։ Ճոճանակներն ու կարուսելները համարվում են հարմար բոլոր տարիքի երեխաների համար՝ փոքր տարիքի երեխաներին ավելի մեծերի ուղեկցության պայմանով։
Մանկական խաղահրապարակի բոլոր տարրերը պետք է համապատասխանեն երեխայի հասակին, աճին, զանգվածին և ֆիզիկական կարողություններին։ Լավ է մանկական խաղահրապարակները վերազինել խաղի տարրերի անվտանգության պահանջներին համապատասխան, ինչպես նյութերի անվտանգությամբ, ազատ անկման առավելագույն բարձրությամբ, անվտանգության գոտիներով[1]։ Նախագծելիս հաշվի են առնում նաև լուսավորությունը և տարրերի շուրջ ազատ տարածության առկայությունը։ Մանկական խաղահրապարակների արտադրությունն անհնար է առանց անհրաժեշտ ԳՈՍՏ-ներին համապատասխան հավաստագիր ստանալու։
Մանկական խաղահրապարակների պատմությունն աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 19-րդ դարը Եվրոպայում չկային հիմնարկություններ, որոնք կզբաղվեին մանկական խաղերի և ժամանցի համար հատուկ տարածքի կազմակերպմամբ։ Երեխաները թողնվել են իրենց կամքին և որպես խաղերի առարկաներ օգտագործել են ձեռքի տակ եղեծ իրերը և տնտեսական թափոնները[2]։ Մանկավարժության, հոգեբանության և մշակույթի զարգացման համար սկսել են հայտնվել առաջին մանկապարտեզները։ Ենթադրաբար, միևնույն ժամանակ սկսել են հայտնվել նաև մանկական խաղահրապարակները։ Համաշխարհային պատմության մեջ մանկական խաղահրապարակների առաջին հիշատակումներից մեկը նկարիչ Ժակ-Լորան Ագասի «Հրապարակ խաղերի համար» նկարն է։
Մանկական խաղահրապարակների արդիականացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս շատ երկրների քաղաքային վարչական մարմինները խաղահրապարակների նախագծման և տեղադրման գործում ներգրավում են ճարտարապետական և դիզայներական կազմակերպություններին։ Մանկական հրապարակների նախագծմանը մասնակցում են տարբեր մասնագետներ՝ դիզայներներ, ճարտարապետներ, մանկավարժներ, նկարիչներ, ինժեներներ և ատաղծագործներ[3]։
Նմանատիպ նախագծի օրինակ է Մոսկվայի Գորկու անվան զբոսայգին։
Տարածված տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սնկիկ՝ իրենից ներկայացնում է փայտե սյուն «գլխարկ» տանիքով։
- Ճոճանակ՝ հարմարանք ճոճվելու համար, ինչպես զվարճանքի, այնպես էլ ժամանցի համար։
- Ճոճանակ-հավասարակշռիչ
- Ճոճակ զսպանակի վրա՝ երեխաների ժամանցի և սպորտային զարգացման համար նախատեսված հարմարանքը իրենից ներկայացնում է փայտե կամ պլաստիկ նստատեղ, որը տեղադրված է մեծ մետաղական զսպանակի վրա։
- Կարուսել՝ մեկ կամ ավելի նստատեղով (տեղերով) սարքավորում, որը պտտվում է առանցքի շուրջ, ուղղահայաց 5°-ից ոչ ավելի անկյան տակ[4]։
- Ավազարկղ՝ մանկական խաղահրապարակի օբյեկտներից մեկը․ հատուկ տեղ, որը նախատեսված է խաղալիքների կիրառմամբ ավազով խաղալու համար։
- Շվեդական պատ՝ ուղղահայաց հենակներով մարմնամարզական պիտույք՝ խաչաձև կլորացված տախտակներով։
- Զուգափայտ՝ սպորտային պիտույք պողպատե ձողերի տեսքով, որը տեղադրված է ուղղահայաց դարակների վրա և ամրացված է մետաղական ձգաններով
- Անցումներ
- Խոչընդոտների գոտի՝ տեղանքի գոտին կահավորված է տարբեր խոչընդոտներով և ինժեներական կառույցներով։
- Մանկական բլուր
- Տնակներ և տաղավարներ
- Գորոդկի
- Փոքր ճարտարապետական ձևեր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ГОСТ Р 52169-2003: Оборудование детских игровых площадок. Безопасность конструкции и методы испытаний. Общие требования» (ռուսերեն)։ Федеральное агентство по техническому регулированию и метрологии։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2011-01-09
- ↑ «Закат «прекрасной эпохи» детских площадок Петербурга»։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-29-ին։ Վերցված է 2020-06-01
- ↑ Светлана Чуенко (26 октября 2012)։ «9 лучших детских площадок, на которых хочется играть самому»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-15-ին։ Վերցված է 2015-09-07
- ↑ http://docs.cntd.ru/document/gost-r-52300-2004 ГОСТ 52300-2004
|