Ժակ-Լորան Ագաս
Ժակ-Լորան Ագաս ֆր.՝ Jacques-Laurent Agasse | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1767[1] կամ մարտի 24, 1767[2] |
Ծննդավայր | Ժնև, Ժնև, Շվեյցարիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 27, 1849[3][4][5][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Ժնևի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար |
Ուշագրավ աշխատանքներ | The Playground? |
Jacques Laurent Agasse Վիքիպահեստում |
Ժակ-Լորան Ագաս (ֆր.՝ Jacques-Laurent Agasse, ապրիլի 24, 1767[1] կամ մարտի 24, 1767[2], Ժնև, Ժնև, Շվեյցարիա - դեկտեմբերի 27, 1849[3][4][5][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), շվեյցարացի նկարիչ, ով հիմնականում ստեղծագործել է անիմալիստիկայի և բնանկարի ժանրերում։
Կենսագրություն և ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժակ-Լորան Ագասը ծնվել է 1767 թվականի ապրիլի 24-ին շվեյցարական Ժնև քաղաքում՝ վաճառականի ընտանիքում։ Նկարչական առաջին դասերը Ագասը ստացել է ժնևյան նկարչական դպրոցներից մեկում[6]։ 1786 թվականին, երբ ապագա նկարիչը 9 տարեկան էր, տեղափոխվում է Փարիզ, որպեսզի ուսումնառությունը շարունակի ֆրանսիացի նկարիչ, ֆրանսիական գեղանկարչության մեջ նեոկլասիցիզմի ուղղության հիմնադիր Ժակ Լուի Դավիդի մոտ։ Ժակ-Լորանը հայրենիք է վերադառնում երբ Ֆրանսիայում սանձազերծվում է Մեծ հեղափոխությունը։
Ժակ-Լորան Ագասը ծանոթանում է Ջորջ Փիթթի հետ, ով Ռիվերսի ապագա լորդն էր. նրա հետ ուղևորվում է Միացյալ Թագավորություն, որտեղ ծանոթանում է անգլիացի նկարիչների ստեղծագործություններին [6]։ 1800 թվականից վերջնականապես հաստատվում է Լոնդոնում։ Այստեղ սկսում է զբաղվել մասնագիտությամբ՝ նկարելով հիմնականում ձիերի և շների։ Ժակ-Լորան Ագասին հիմնականում հրապուրում են էկզոտիկ կենդանատեսակները, որոնց նա հետևում և նկարում է Լոնդոնի կենդանաբանական այգում[6]։ Հետո նաև նկարիչը ստեղծում է բնանկարներ, ժանրային կտավներ։
Ժակ-Լորան Ագասն իր մահկանացուն կնքում է 1849 թվականի դեկտեմբերի 27-ին Լոնդոնում՝ ութսուներկու տարեկան հասակում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բնանկար արաբական հովատակի հետ (1790-ականներ)
-
Երկու ընձառյուծները Էքսեթերեում (1808)
-
Ծաղկավաճառը (1822)
-
Նուբիական ընձուղտ (1827)
-
Խաղահրապարակ (1830)
-
Էդվարդ Քրոսսի դիմանկարը (1838)
-
Գուանակո (1848)
-
Զեբր (1803)
-
Օրանգուտան (1819)
-
Աղվես (1810)
-
Ամառային ծաղիկներ (1848)
-
Բարդ բառ (1810-1821)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 SIKART — 2006.
- ↑ 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Jacques-Laurent Agasse — 2006.
- ↑ 5,0 5,1 5,2 Jacques Laurent Agasse — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 6,0 6,1 6,2 Dictionnaire historique de la Suisse
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jacques-Laurent Agasse. 1767-1849 ou la séduction de l'Angleterre / Renée Loche. — Genève: Musée d'Art et d'Histoire, 1988. — 287 p. — ISBN 2830600487
- Агассъ // Энциклопедический словарь, составленный русскими учеными и литераторами. СПб., 1861.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Сайт о художнике» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-12-09-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
- «Dictionnaire Historique de la Suisse» (ֆրանսերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
- Jacques-Laurent Agasse dans Artcyclopedia (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ-Լորան Ագաս» հոդվածին։ |
|