Մայքլ Ուրի
Մայքլ Ուրի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1980[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Դալաս |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց և Plano Senior High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Մայքլ Ուրի (անգլ.՝ Michael Lorenzo Urie, օգոստոսի 8, 1980[1], Դալաս), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Տգեղ Բեթին» սերիալում խաղացած Մարկ Սենթ-Ջեյմս դերով։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավագ դպրոցն ավարտելուց հետո Ուրին սկսել է իր կարիերան թատրոնում, որտեղ հայտնվել է մի շարք բեմադրություններում[3][4]։
Ուրին առավել մեծ ճանաչում է ստացել «Տգեղ Բեթին» սերիալում խաղացած Մարկ Սենթ-Ջեյմս դերով, որտեղ նկարահանվել է 2006-2010 թվականները։ Ի սկզբանե Ուրիի՝ սերիալներում հայտնվելը նախատեսված էր որպես ոչ թե մշտական դերասան, այլ հյուր։ Այնուամենայնիվ, Վանեսա Ուիլյամսը այնքան է դուր եկել Ուրիին, որ նա պնդել է նրա կերպարը դարձնել կանոնավոր[5]։ Դերասանական անսամբլի հետ միասին առաջադրվել է ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի 2007 և 2008 թվականներին, ինչպես նաև Teen Choice Awards երեք անվանակարգ է ստացել[6]։
2012 թվականի հունվարին կայացել է Ուրիի առաջնաելույթը Բրոդվեյում՝ «Ինչպես հաջողության հասնել բիզնեսում առանց հատուկ ջանքերի» մյուզիքլում։
2017 թվականի ամռանը օֆֆ-բրոդվեյական թատրոնում խաղացել է Խլեստակովի դերը[7]։
2012 թվականին խաղացել է «Գործընկերներ» սիթքոմի գլխավոր դերերից մեկը։ Հետագայում որպես պարբերական կերպար հայտնվել է «Ժամանակակից ընտանիք», «Լավ կին» և «Երիտասարդ» սերիալներում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրին բացահայտ քվիր է[8]։ 2008 թվականից նա հարաբերությունների մեջ է գտնվում դերասան Ռայան Սպանի հետ[9]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2002 | ս | Ֆակուլտետ | Undressed | Ջասթին |
2003 | ֆ | Քաղաքային աղջիկներ | Uptown Girls | Ուոքեր |
2005 | ֆ | WTC հայացք | WTC View | Էրիկ |
2006—2010 | ս | Տգեղ Բեթին | Ugly Betty | Մարկ Սենթ-Ջեյմս |
2011 | հֆ | Ուղեղի վստահություն | Brain Trust | Պրոֆեսոր Ֆրանկլին Գորդոն |
2011 | ֆ | Ծուղակ հարսնացուհուի համար | The Decoy Bride | Սթիվ Քորբից |
2012 | ֆ | Պետուիա | Petunia | Ջորջ Մաքդուգալ |
2012 | ս | Գործընկերներ | Partners | Լուիս Մաքմանուս |
2013 | ս | Կարող Էր ավելի վատ լինել | It Could Be Worse | Մայք |
2014 | ֆ | Այսպիսի լավ մարդիկ | Such Good People | Ռիչարդ |
2014—2016 | ս | Լավ կին | The Good Wife | Սթիֆեն Դինովերա |
2014 | ս | Ժամանակակից ընտանիք | Modern Family | Գևին Սինքլեր |
2016 | ս | Երիտասարդ | Younger | Ռենդմոնդ |
2016 | կմֆ | Նոր 35 | The New 35 | Թերի |
2017 | հֆ | Էմմիի եղբայրը | Amy's Brother | Մեթյու |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ «Ugly Betty - Bios». abc.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Sommer, Elyse. «Love and Happiness». CurtainUp. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Jacqueline Cutler, "Celebrity Scoop: Michael Urie, " Winston-Salem Journal, November 7, 2009.
- ↑ «Awards for Michael Urie». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012-02 19-ին.
- ↑ «Перевод рецензии на "Ревизора" (Нью-Йорк Таймз), поставленного в The Red Bull Theatre в Нью-Йорке».
- ↑ Lamphier, Jason (2010 թ․ հունվարի 12). «The Not So Ugly Truth». The Advocate.
- ↑ Shulman, Randy (2018 թ․ փետրվարի 8). «Boys in the Bard: An interview with Hamlet's Michael Urie & Ryan Spahn». Metro Weekly (ամերիկյան անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Ուրի» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ