Jump to content

Մայքլ Ուոլց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Ուոլց
անգլ.՝ Michael Waltz
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[1]
Կրթություն՝ Stanton College Preparatory School? (1992) և Վիրջինիայի ռազմական ինստիտուտ (1996)
Մասնագիտություն՝ գործարար, սպա, քաղաքական գործիչ և պետական ծառայող
Ծննդյան օր հունվարի 31, 1974(1974-01-31) (52 տարեկան)
Ծննդավայր Բոյնտոն Բիչ, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Michael George Glen Waltz[2]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Բրոնզե աստղ

Մայքլ Ջորջ Ուոլց (անգլ.՝ Michael George Waltz; հունվարի 31, 1974(1974-01-31), Բոյնտոն Բիչ, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ)[3], ամերիկացի զինծառայող, գործարար, հեռուստամեկնաբան և հանրապետական քաղաքական գործիչ, Ֆլորիդայից ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Սպիտակ տան և Պենտագոնի նախկին աշխատակից[4]։ Աֆղանստանի պատերազմի վետերան[5][6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բոյնթոն Բիչում, մեծացել է Ջեքսոնվիլում։ Հունական արմատներ ունի[7][8][9]։

1996 թվականին ավարտել է Վիրջինիայի ռազմական ինստիտուտը[4][5][6]։

21 տարի ծառայել է ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ուժերում՝ պաշտոնաթող լինելով փոխգնդապետի կոչումով։

Ջորջ Բուշի նախագահության շրջանում աշխատել Է Սպիտակ տանը և Պենտագոնում, մասնավորապես, եղել է ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի՝ Հարավային Ասիայում պաշտպանական քաղաքականության և հակաահաբեկչության հարցերով հատուկ օգնականը (2007-2009) և ԱՄՆ պաշտպանության նախարարներ Դոնալդ Ռամսֆելդը և Ռոբերտ Գեյթսը (2004-2007)[10]։

ԱՄՆ կառավարությանը ծառայություններ մատուցող Metis Solutions ընկերության տնօրենների խորհրդի նախագահ (նախկինում՝ գլխավոր գործադիր տնօրեն)[10]։

2015 թվականից ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի ավագ աշխատակից[4][6][11]։

2016-2018 թվականներին Fox News հեռուստաալիքի աշխատակից է։ Բացի Fox News-ից հանդես է եկել նաեւ CNN, MSNBC, BBC World News, PBS և Ամերիկայի ձայն հեռուստաալիքներով՝ մեկնաբանելով Ազգային անվտանգության հարցերը[10][12]։

2019 թվականից՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ[4][13]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր[5]։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Warrior Diplomat: A Green Beret’s Battles from Washington to Afghanistan (2014)[14]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.workwithdata.com/person/michael-waltz-1974
  2. https://www.ngaus.org/magazine/conversation-rep-michael-waltz
  3. «Florida New Members 2019». The Hill. 2018 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. 1 2 3 4 «Michael Waltz's Biography». votesmart.org. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. 1 2 3 «Meet Michael». michaelwaltz.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. 1 2 3 «Michael Waltz». LinkedIn.
  7. Nevradakis, Michalis (2018 թ․ նոյեմբերի 2). «Midterm Elections: The Greek-American Candidates in Federal, State Races». Greek Reporter. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  8. Athanasatos, Christodoulos (2018 թ․ նոյեմբերի 6). «The Greek Candidates in U.S. Midterm Elections». The National Herald. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  9. «Pro-Greek Senator wins NJ race, 5 members of Greek descent elected in the House». Катимерини. 2018 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  10. 1 2 3 «Michael G. Waltz – Chairman of the Board». metisolutions.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  11. «Michael G. Waltz». fdd.org. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  12. «Michael Waltz». Bloomberg. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  13. Kokkinidis, Tasos (2018 թ․ նոյեմբերի 7). «Michael Waltz Makes It 3 Out of 3 For Greek Americans in Florida». Greek Reporter. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  14. «Warrior Diplomat: A Green Beret's Battles from Washington to Afghanistan». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Ուոլց» հոդվածին։