Մայա Հադերլապ
Մայա Հադերլապ Maja Haderlap | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 8, 1961[1][2] (62 տարեկան) |
Ծննդավայր | Eisenkappel-Vellach, Völkermarkt District, Կարինտիա, Ավստրիա |
Մասնագիտություն | թարգմանչուհի, գրող և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Ժանրեր | պոեզիա և վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Q27955303? |
Անդամակցություն | Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա և Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Աշխատավայր | Կլագենֆուրտի համալսարան |
Պարգևներ | |
![]() | |
![]() |
Մայա Հադերլապ (գերմ.՝ Maja Haderlap, մարտի 8, 1961[1][2], Eisenkappel-Vellach, Völkermarkt District, Կարինտիա, Ավստրիա), ավստրիացի կին գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայա Հադերլապը ծնվել է Կարինթիա նահանգում, պատկանում է սլովեն փոքրամասնությանը։ Ստեղծագործել է սլովեներեն և գերմաներեն։ Վիեննայի համալսարանում սովորել է գերմանագիտություն և թատրոնի պատմություն, ատենախոսությունը պաշտպանել է թատերագիտությունից։ Առաջին գիրքը եղել է բանաստեղծությունների ժողովածու (1983)։ Դասախոսություններ է կարդացել և հրատարակչական ծրագիր է հոգացել Կլագենֆուրտի համալսարանում։ Կառավարել է Կլագենֆուրտի քաղաքային թատրոնի գրական մասը (1992-2007), այդ տարիներին գրել է թատրոնի պատմությունը։ Հրատարակել է Կարինթիայի սլովենների Mladje գրական հանդեսը։ Սլովեներենից թարգմանել է Սրեչկո Կոսովելի և Տայա Կրամբերգերի բանաստեղծությունները։
Գրացերի հեղինակների միավորման անդամ է։ Ապրում է Կլագենֆուրտում։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Žalik pesmi, բանաստեղծություններ (1983)
- Bajalice, բանաստեղծություններ (1987)
- Gedichte — Pesmi — պոեմներ (1989)
- Der Papalagi, Հանս Պաաշի ծաղրական վեպի բեմարկություն (1990)
- Deček in sonce, արձակ (2000)
- Քաղաքականության և մշակույթի միջև/ Med politiko in kulturo, էսսե (2001)
- Das Stadttheater Klagenfurt 1992 bis 2007. Die Ära Dietmar Pflegerl (2007)
- Հրեշտակ մոռացության, վեպ-ասք/ Engel des Vergessens (2011, 2011՝ Ինգեբորգ Բախմանի մրցանակ, 2011՝ Բրունո Կրայսկու մրցանակ քաղաքական գրքի համար, վերահրատարակվել է 2012, 2013 թվականներին, սլովեներեն թարգմանությունը՝ 2012)
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարինթիա նահանգի խրախուսական մրցանակ (1983)
- Ֆրանցե Պրեշերնի ֆոնդի մրցանակ (1989)
- Հուբերտ Բուրդայի մրցանակ (2004)
- Կարինթիա նահանգի պատվավոր նշան (2011)
- Վինցենց Ռիցցի մրցանակ (2013)
- Կլագենֆուրտի համալսարանի պատվավոր դոկտոր (2012)
2016 թվականին ընտրվել է Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիայի անդամ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Maja Haderlap erhält Christine Lavant Preis 2021
- ↑ «Deutsche Akademie für Sprache und Dichtung - Akademie - Mitglieder - Maja Haderlap»։ www.deutscheakademie.de։ Վերցված է 2020-01-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Ավստրիա ֆորումում
- Սլովենական գրականություն կայքու(գերմ.)
- Գրականության վիեննական տան կայքում
- Ինգեբորգ Բախմանի մրցանակի կայքում
|
- Մարտի 8 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ավստրիայում ծնվածներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ավստրիացի գրողներ
- 21-րդ դարի կին գրողներ
- Ավստրիացի բանաստեղծներ
- Ավստրիացի դրամատուրգներ
- Սլովենացի բանաստեղծներ
- 20-րդ դարի ավստրիացի գրողներ
- Ավստրիացի կին գրողներ
- Ավստրիացի թարգմանիչներ
- Սլովենացի գրողներ
- Գերմանալեզու գրողներ
- Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիայի անդամներ
- Ավստրիացի բանաստեղծուհիներ