Մամիկոն Առուստամյան
Ծնվել է | փետրվարի 7, 1910 Էրքեջ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
---|---|
Մահացել է | հուլիսի 21, 1995 (85 տարեկան) Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ալմա մատեր | Բաքվի պետական համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Մամիկոն Առուստամի Առուստամյան (փետրվարի 7, 1910, Էրքեջ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 21, 1995, Երևան, Հայաստան), հայ փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972), Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1923 թվականին ավարտել է տեղի յոթնամյա դպրոցը, այնուհետև՝ Կիրովաբադի մանկավարժական տեխնիկումը, 1940 թվականին՝ Ադրբեջանի պետական համասլարանի պատմության ֆակուլտետը։ Համալսարանն ավարտելուց հետո նույն տարում զորակոչվել է խորհրդային բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին:
1945 թվականին ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա: 1950 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1958 թվականին ստացել է դոցենտի կոչում:
1947-1986 թվականներին դասավանդել է ԵՊՀ-ում: 1948-1963 թվականներին աշխատել է ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնի դոցենտ: 1969 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 1972 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1973-1983 թվականներին եղել է ԵՊՀ գիտական կոմունիզմի ամբիոնի վարիչ։
Գիտական հետազոտությունները վերաբերում են սոցիալիստական երկրների, սոցիալիզմի համերաշխության համակարգի զարգացման օրինաչափություններին։ Հեղինակ է 80-ից ավելի գիտական աշխատությունների՝ 5 մենագրության, դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների և բազմաթիվ հոդվածների:
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով, մեդալներով, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերով[1]:
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առուստամյան Մ. Ա., Սոցիալիստական երկրների համագործակցությունը և զարգացման մակարդակների աստիճանական հավասարեցումը, Երևան, 1971։
- Առուստամյան Մ. Ա., Տնտեսական փոխօգնության խորհրդի անդամ սոցիալիստական երկրների ինտեգրացիայի մասին, Երևան, 1974։
- Առուստամյան Մ. Ա., Համաշխարհային հեղափոխական սիստեմի մի քանի օրինաչափություններ, Երևան, 1983։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 94:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 552)։ ![]() |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
- Փետրվարի 7 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 21 մահեր
- 1995 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Բաքվի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Հայ փիլիսոփաներ
- Հայ պրոֆեսորներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր