Մամեդ Ռահիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մամեդ Ռահիմ
Ծնվել էապրիլի 7 (20), 1907
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել է1977
Վախճանի վայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուադրբեջաներեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ՊարգևներՍտալինյան մրցանակ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Մամեդ Ռահիմ (Մամեդ Ռահիմ Աբբաս օղլի Հուսևյնով ադրբ.՝ Hüseynov Məmmad Abbas oğlu, ապրիլի 7 (20), 1907, Բաքու, Ռուսական կայսրություն[1] - 1977, Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանացի խորհրդային բանաստեղծ։ Արվեստի վաստակավոր գործիչ (1940), Ադրբեջանի ԽՍՀ Ժողովրդական բանաստեղծ (1964

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս են տեսել Ռահիմի «Տենչեր» (1930), «Խոյահարում» (1942), «Դոնի գրկում» (1943) և բանաստեղծությունների այլ ժողովածուներ։ «Անմահ հերոսը» (1933) պոեմը նվիրված է Ս․ Մ․ Կիրովին, իսկ «Լենինգրադի վրա» (1948, ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1949, հայկական հրատարակումը՝ 1950), «Ապշերոնի հողում» (1950), «Կասպիականի վրա» (1958) պոեմներում (եռերգություն) պատկերված են խորհրդային մարդկանց ռազմական ու աշխատանքային սխրագործությունները։ Ռահիմը գրել է նաև պիեսներ՝ «Խաքանի» (1955), «Սայաթ-Նովա» (1956), «Նաթավան» (1959)։ Թարգմանել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Շոթա Ռուսթավելու և այլ բանաստեղծների գործերից։

Պարգևատրվել է Լենինի 2 և, այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png