Հյուսիսային Մակեդոնիայի Սահմանադրություն
Քաղաքականություն |
Հյուսիսային Մակեդոնիա |
պետական համակարգը» շարքի մաս է կազմում |
Գործադիր իշխանություն Օրենսդիր իշխանություն Իրավական համակարգ Վարչական համակարգ Քաղաքական համակարգ |
Հյուսիսային Մակեդոնիայի Սահմանադրություն (մակեդոներեն՝ Устав на Република Македонија), Մակեդոնիայի Հանրապետության մայր օրենքների ժողովածուն, որը հանդիսանում է պետության իրավական համակարգի հիմքը։ Սահմանադրությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հիմնական և գլխավոր օրենքն է, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր իրավական ակտերը։ Այն նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման հիմնարար սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է երկրի խորհրդարանի կողմից՝ 1991 թվականի նոյեմբերի 17-ին[1]։ 2001 թվականին կատարվել են կարևորագույն սահմանադրական փոփոխություններ, որոնք ընդլայնել են ալբանացիների իրավունքները Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տարածքում[2][3]։
Քաղաքական տարրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանադրությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության բարձրագույն օրենսդրական հիմքն է։ Որպես իրավական ակտ, այն կարգավորում է պետություն-քաղաքացի փոխհարաբերությունները՝ կարևորելով բոլոր քաղաքացիների իրավունքների հավասարությունը։ Սահմանադրության 1-ին հոդվածը մատնանշում է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տիպաբանական առանձնահատկությունները․
Այլ հոդվածներն օրինակ սահմանում են, որ Սկոպյեն երկրի մայրաքաղաքն է, իսկ կյուրեղյան այբուբենը՝ սլավոնական մակեդոներեն լեզվի պաշտոնական գիրը (հոդված 7)։ Սահմանադրության մյուս գլուխները վերաբերվում են քաղաքացիների ազատություններին և իրավունքներին, իշխանությանը և դատական համակարգի առանձնահատկություններին։
Ընդհանուր առմամբ՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության սահմանադրությունը կազմված է 135 հոդվածներից։ Փոփոխության է ենթարկվել 32 անգամ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մակեդոնիայի նՀՀ-ի սահմանադրության բնօրինակ տարբերակը՝ մակեդոներեն լեզվով (մակեդոներեն)
- ↑ BBC լրահոս՝ նորություններ աշխարհից և Եվրոպայից // Մակեդոնիայի Հանրապետությունն ընդունել է նոր սահմանադրություն
- ↑ BBC լրահոս՝ Մակեդոնիայում տեղի են ունեցել հերթական սահմանադրական փոփոխությունները։ ՆԱՏՕ-ի միջամտությամբ օժանդակվել են ալբանացիների իրավունքները երկրի տարածքում
- ↑ «Մակեդոնիայի Հանրապետության սահմանադրության կառուցվածքը» (PDF). Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.