Մակեդոնիայի Անկախության հուշագիր (1913)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակեդոնիայի Անկախության հուշագիր
ֆր.՝ Mémorandum consérnant l'Indépendance de la Macédoine
Փաստաթղթի սկանավորված տարբերակը
ՀեղինակԴիմիտրիե Չուպովսկին
Ժանրmemorandum?
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Լեզուֆրանսերեն
Հրատարակման տարեթիվ1913

Մակեդոնիայի Անկախության հուշագիր (ֆր.՝ Mémorandum consérnant l'indépendance de la Macédoine), փաստաթուղթ է, որը հրատարակվել է 1913 թվականի մարտի 1-ին Մակեդոնիայի գիտական և գրական հասարակության 4 անդամների կողմից։ Նրանք պնդում էին, որպեսզի ժամանակակից Մակեդոնիայի տարածքը անկախության ձեռք բերի[1]։

Մակեդոնիայի քարտեզը Մակեդոնիայի գիտական և գրական հասարակության կողմից թողարկված «Makedonski Golos» թերթում հրապարակված հոդվածից:

Նրա անվանումը, որը Օսմանյան կայսրության կառավարման ժամանակաշրջանում անհետացել էր, 19-րդ դարում վերականգնվեց[2]։ Սահմանները ժամանակի ընթացքում զգալիորեն փոփոխվել էին և վերանայման ենթարկվեց նաև սահմանային հարցերը[3]։ Փաստաթուղթը հասցեագրվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդուարդ Գրեյին, Լոնդոնյան պալատի պատգամավորներին և Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարարին և ստորագրել են՝ Դիմիտրիե Չուպովսկին, Ալեքսանդր Վեզենկովը, Գավրիլ Կոնստանտինովիչը և Նաս Դիմովը[1]։ Բացի այդ, Չուպովսկին գծեց Մակեդոնիայի քաղաքա-աշխարհագրական քարտեզը «իր բնական, աշխարհագրական, էթնիկական և տնտեսական սահմաններով», որը կցվեց՝ Հուշագրին։ Փաստաթուղթը, ի թիվս այլ բաների, ասում է՝

Իրականացնելով մեր սրբազան պարտականությունը մեր հայրենիքի նկատմամբ և ընդունելով «Մակեդոնիան մակեդոնացիներին» կարգախոսը, մենք բողոքում ենք և մենք չենք կարող անտարբեր մնալ, երբ դաշնակից Բալկանյան երկրները, մեր արյան և հավատի եղբայրները պատրաստվում են պատառոտել մեր երկիրը, որը գտնվում է նույն մշակութային մակարդակում, ինչպես նրանք և որը բնակչության թվաքանակով ավելի մեծ է, քան Սերբիան և Հունաստանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ristovski, Blaže (1995). Македонија и македонската нација [Macedonia and the Macedonian Nation] (Macedonian). Skopje: Detska Radost. ISBN 9989-30-057-7.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. John Breuilly, The Oxford Handbook of the History of Nationalism, Oxford University Press, 2013, 0199209197, p. 192.
  3. Dimitar Bechev, Historical Dictionary of the Republic of Macedonia, Scarecrow Press, 2009, 0810862956, Introduction, pp. VII-VIII.