Հյուսիսային Մակեդոնիայի Սահմանադրություն
Քաղաքականություն |
Հյուսիսային Մակեդոնիա |
![]() պետական համակարգը» շարքի մաս է կազմում |
Գործադիր իշխանություն Օրենսդիր իշխանություն Իրավական համակարգ Վարչական համակարգ Քաղաքական համակարգ |
Հյուսիսային Մակեդոնիայի Սահմանադրություն (մակեդ.՝ Устав на Република Македонија), Մակեդոնիայի Հանրապետության մայր օրենքների ժողովածուն, որը հանդիսանում է պետության իրավական համակարգի հիմքը։ Սահմանադրությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հիմնական և գլխավոր օրենքն է, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր իրավական ակտերը։ Այն նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման հիմնարար սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է երկրի խորհրդարանի կողմից՝ 1991 թվականի նոյեմբերի 17-ին[1]։ 2001 թվականին կատարվել են կարևորագույն սահմանադրական փոփոխություններ, որոնք ընդլայնել են ալբանացիների իրավունքները Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տարածքում[2][3]։
Քաղաքական տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահմանադրությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության բարձրագույն օրենսդրական հիմքն է։ Որպես իրավական ակտ, այն կարգավորում է պետություն-քաղաքացի փոխհարաբերությունները՝ կարևորելով բոլոր քաղաքացիների իրավունքների հավասարությունը։ Սահմանադրության 1-ին հոդվածը մատնանշում է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տիպաբանական առանձնահատկությունները․
Այլ հոդվածներն օրինակ սահմանում են, որ Սկոպյեն երկրի մայրաքաղաքն է, իսկ կյուրեղյան այբուբենը՝ սլավոնական մակեդոներեն լեզվի պաշտոնական գիրը (հոդված 7): Սահմանադրության մյուս գլուխները վերաբերվում են քաղաքացիների ազատություններին և իրավունքներին, իշխանությանը և դատական համակարգի առանձնահատկություններին։
Ընդհանուր առմամբ՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության սահմանադրությունը կազմված է 135 հոդվածներից։ Փոփոխության է ենթարկվել 32 անգամ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մակեդոնիայի նՀՀ-ի սահմանադրության բնօրինակ տարբերակը՝ մակեդոներեն լեզվով (մակեդոներեն)
- ↑ BBC լրահոս՝ նորություններ աշխարհից և Եվրոպայից // Մակեդոնիայի Հանրապետությունն ընդունել է նոր սահմանադրություն
- ↑ BBC լրահոս՝ Մակեդոնիայում տեղի են ունեցել հերթական սահմանադրական փոփոխությունները։ ՆԱՏՕ-ի միջամտությամբ օժանդակվել են ալբանացիների իրավունքները երկրի տարածքում
- ↑ «Մակեդոնիայի Հանրապետության սահմանադրության կառուցվածքը»։ Վերցված է մարտի 25, 2018