Մակեդոնիայի Հանրապետություն և Եվրոպական Միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մակեդոնիայի Հանրապետություն և Եվրոպական միություն
Եվրոպական Միություն և Մակեդոնիայի Հանրապետություն

Եվրամիություն

Մակեդոնիա

Մակեդոնիայի Հանրապետությունը Եվրոպական միության անդամակցության թեկնածու է հանդիսանում 2005 թվականից, սակայն անդամակցության մասին բանակցությունները դեռ չեն սկսվել։ Մակեդոնիայի Հանրապետությունը հայտը անդամակցության հայտը ներկայացրել է 2004 թվականին, տասներեք տարի անց՝ Հարավսլավիայից անկախանալուց հետո:

2014 թվականի հունիսին Մակեդոնիայի Հանրապետությունը համարվում էր վեց թեկնածու երկրներից մեկը՝ Ալբանիայի, Իսլանդիայի, Չեռնոգորիայի, Սերբիայի և Թուրքիայի հետ միասին: Լիիրավ անդամակցության համար կարևոր խոչընդոտ են համարվում Հունաստանի մշտական առարկությունները երկրի անվանումների վերաբերյալ:

Եվրոպական միությունը պաշտոնապես երկիրը անվանում է ժամանակավոր տեղանվանբ՝ «Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետություն», այլ ոչ թե իր սահմանադրական անունով՝ Մակեդոնիայի Հանրապետություն: Խնդիր են նաև համարվում մակեդոնա-բուլղարական հարաբերությունները. Բուլղարիան չի ճանաչում մակեդոնացիներին որպես առանձին էթնիկական խումբ: Անդամակցությունը ԵՄ-ն երկրի կառավարության համար որոշված էր որպես բարձրագույն ռազմավարական առաջնահերթություն: Ներկայումս անդամակցությունը նկարագրված է միջին-երկարաժամկետ հեռանկարում:

Քարոզարշավի նշանաբանը եվրամիությանն անդամակցելու համար հետևյալն է՝ «արևը նույնպես աստղ է»՝ այստեղ նկատի ունի արևը, որը պատկերված է Մակեդոնիայի Հանրապետության դրոշին: Նույն արևը, որը պատկերված է Եվրոպական միության այլ երկրների դրոշներին՝ դա ընկերության պաշտոնական լոգոն է:

Վիզային ռեժիմի ազատականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունվարի 1-ից վիզաների դյուրացմումը Մակեդոնիայի և ԵՄ-ի  միջև ուժի մեջ է մտել[1]: Մակեդոնիան ԵՄ-ի հետ արտոնագրերի ռեժիմի ազատականացման երկխոսությունը սկսել է նույն տարվա փետրվարին  և ավելացվել է առանց վիզայի ռեժիմի երկրների ցանկում 2009 թվականի դեկտեմբերի 19-ին, դրանով թույլ էր տրվում մուտքը դեպի Շենգենյան գոտի, Բուլղարիա, Կիպրոս և Ռումինիա Մակեդոնիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց վիզաների  կենսաչափական անձնագրերով:

Բանակցությունների գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Acquis communautaire ԵՄ գնահատականը սկզբում Այս պահին[2]
1. Ապրանքների ազատ տեղաշարժ Շատ դժվար է իրականացնել Չափավոր պատրաստվել է
2. Աշխատուժի ազատ տեղաշարժ Անհրաժեշտ են հետագա բարեփոխումներ Պատրաստման վաղ փուլ
3. Հիմնարկի և ծառայությունների շարժման ազատություն Անհրաժեշտ են հետագա բարեփոխումներ Չափավոր պատրաստվել է
4. Կապիտալների ազատ տեղաշարժ Անհրաժեշտ են հետագա բարեփոխումներ Չափավոր պատրաստվել է
5. Պետական գնումներ Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ Չափավոր պատրաստվել է
6. Կորպորատիվ իրավունք Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ Պատրաստվածության լավ մակարդակ
7. Մտավոր սեփականության իրավունք Շատ դժվար է իրականացնել Չափավոր պատրաստվել է
8. Քաղաքական մրցակցություն Շատ դժվար է իրականացնել Չափավոր պատրաստվել է
9. Ֆինանսական ծառայություններ Անհրաժեշտ են հետագա բարեփոխումներ Չափավոր պատրաստվել է
10. Տեղեկատվական հասարակություն և ԶԼՄ Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ Պատրաստվածության լավ մակարդակ
11. Գյուղատնտեսությունը և գյուղական տարածքների զարգացումը Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ Չափավոր պատրաստվել է
12. Սննդամթերքի անվտանգություն, անասնաբուժություն և ֆիտոսանիտարիայի քաղաքականություն Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ Պատրաստվածության որոշակի մակարդակ
13. Ձկնորսություն Լուրջ խնդիրներ չկան Չափավոր պատրաստվել է
14. Տրանսպորտային քաղաքականություն Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ Չափավոր պատրաստվել է
15. Էներգետիկա Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ Չափավոր պատրաստվել է
16. Հարկում Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ Չափավոր պատրաստվել է
17. Տնտեսական և դրամային քաղաքականություն Լուրջ խնդիրներ չկան Չափավոր պատրաստվել է
18. Վիճակագրություն Լուրջ խնդիրներ չկան Չափավոր պատրաստվել է
19. Սոցիալական քաղաքականություն և զբաղվածություն Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ Չափավոր պատրաստվել է
20. Արդյունաբերական քաղաքականություն ու գործարարություն Լուրջ խնդիրներ չկան Չափավոր պատրաստվել է
21. Տրանսեվրոպական ցանցեր Լուրջ խնդիրներ չկան Պատրաստվածության լավ մակարդակ
22. Տարածքային քաղաքականություն և  կառուցվածքային գործիքների համակարգում Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ Չափավոր պատրաստվել է
23. Դատարանը և հիմնական իրավունքները Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ Պատրաստվածության որոշակի մակարդակ
24. Արդարադատություն, ազատություն և անվտանգություն Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ Չափավոր պատրաստվել է
25. Գիտություն և հետազոտություն Լուրջ խնդիրներ չկան Պատրաստվածության լավ մակարդակ
26. Կրթություն և մշակույթ Լուրջ խնդիրներ չկան Չափավոր պատրաստվել է
27. Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն Ամբողջական անհամատեղելիություն ԵՄ իրավունքի հետ Պատրաստվածության որոշակի մակարդակ
28. Սպառողների իրավունքների պաշտպանություն և առողջապահություն Անհրաժեշտ են հետագա բարեփոխումներ Չափավոր պատրաստվել է
29. Մաքսային միություն Անհրաժեշտ են զգալի բարեփոխումներ Պատրաստվածության լավ մակարդակ
30. Արտաքին կապեր Լուրջ խնդիրներ չկան Չափավոր պատրաստվել է
31. Օտարերկրյա քաղաքականություն, պաշտպանության և անվտանգության քաղաքականություն Լուրջ խնդիրներ չկան Չափավոր պատրաստվել է
32. Ֆինանսական վերահսկողություն Շատ դժվար է իրականացնել Չափավոր պատրաստվել է
33. Բյուջետային հարցեր Լուրջ խնդիրներ չկան Պատրաստման վաղ փուլ
34. Ինստիտուտներ ոչ -
35. Այլ հարցեր ոչ -
Առաջընթաց 33-ից 0 33-ից 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «EU-the former Yugoslav Republic of Macedonia relations»։ European Commission։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-14-ին։ Վերցված է 2012-07-24 
  2. http://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/PDF/?uri=CELEX:52016SC0362&from=de