Մալիկա Կալոնտարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մալիկա Կալոնտարովա
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 2, 1950(1950-09-02) (70 տարեկան)
ԾննդավայրԴուշանբե, Տաջիկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունբալետի պարող և դերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Տաջիկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ

Մալիկա Կալանդարովա (Կոլոնտարովա, Կալանտարովա) (տաջ.՝ Малика Яшуваевна Қаландарова, անունն ի ծնե` Մազոլ, սեպտեմբերի 2, 1950(1950-09-02), Դուշանբե, Տաջիկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), խորհրդային, տաջիկ պարուհի, դերասանուհի, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1984)[1]: Հայտնի է որպես «Տաջիկական և արևելյան պարերի թագուհի»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 2-ին Ստալինաբադում (այժմ` Դուշանբե) Սամարղանդից եկած բուխարական հրեաների` Յաշուվ Կոլոնտարովի և Թամարա Խանիմովա Կոլոնտարովայի ընտանիքում։ Իր 5 քույրերից և 2 եղբայրներից կրտսերն էր։ Ի ծնե անունը Մազոլ էր («Մազալ» հրեական անունը թարգմանվում է որպես «երջանիկ»)։ Նրա հայրը ցանկացել է, որ ավագ քույրերի պես նա վարսավիր դառնա, բայց Մալիկան հրաժարվել է ու փոխարենը ցանկացել է պարուհի դառնալ։ Ավելի ուշ հայրը թույլ է տվել նրան զբաղվել պարային կարիերայով[2]։ Չնայած այն հանգամանքին, որ Կալոնտարովան մանկության տարիներին ըմբոստ բնավորություն է ունեցել և ավելիին է ձգտել, նա երբեք չի մոռացել իր արմատները, նույնիսկ երբ հանրաճանաչ է դարձել։ Խորհրդային Միությունում և Տաջիկստանում հրեաներին վերաբերվել են անարգանքով, բայց Մալիկան հպարտորեն իրեն անվանել է բուխարական հրեա` նշելով` քանի որ ինքը հայտնի է, և իրենով հիանում են, կարիք չունի թաքցնելու իր հրեական ինքնությունը։

Aquote1.png Հրեաների մեծ մասը [Տաջիկստանում] ասում է, որ իրենք տաջիկ են կամ ռուս, քանի որ հրեաները լավ աշխատանք չունեն, լավ վարձատրություն չունեն։ Բայց քանի որ ես հայտնի եմ, չեմ վախենում։ Ես ասում եմ. «Ես հրեա եմ»[3]։ Aquote2.png


Կալոնտարովան անունը փոխել է իր տնօրենի ցանկությամբ, որը կարծում էր, որ Մազոլը «չափազանց հրեական» է հնչում։ «Մալիկա» արաբերենում նշանակում է «թագուհի», իսկ Կալոնտարովան պարում էր թագուհու պես[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալիկան իր կարիերան սկսել է 1965 թվականին Տաջիկստանի «Լոլա» պարի պետական համույթում, ապա 1980 թվականից տեղափոխվել է Տաջիկստանի ֆիլհարմոնիայի երգի ու պարի համույթ (Դուշանբե)։

Կալոնտարովան դարձել է ԽՍՀՄ և Կենտրոնական Ասիայի ամենահայտնի արտիստներից մեկը։ Նա ելույթ է ունեցել ոչ միայն Կենտրոնական Ասիայում, այլև ամբողջ Խորհրդային Միությունում և Ասիայում։ Նա հայտնի էր իր ժողովրդական պարերով, իսկ իր ստեղծած պարերը Կենտրոնական Ասիայի գեղարվեստական ​​մշակույթի մասն էին կազմում։ Մալիկան տարբեր ազգային պարերով հանդես է եկել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան[5], Աֆղանստանը, Իսպանիան, Թուրքիան, Ռուսաստանը և Հնդկաստանը։ Հնդկաստանում գտնվելու ժամանակ նա 1970-ականներին նկարահանվել է բոլիվուդյան որոշ ֆիլմերում[6][7], ինչպես նաև տաջիկական կինոարտադրության ֆիլմերում 60-ականների և ԽՍՀՄ փլուզման ժամանակահատվածում։

Բալետի սովետական արտիստ և բալետ-մայստեր Իգոր Մոիսեևի խոսքերով` Մալիկան «արևելյան հրաշք է», և նա «հեղափոխություն է արել արևելյան ժողովրդական պարերի մեջ»։

Արտագաղթ ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո` 1993 թվականին, Մալիկան ընտանիքով տեղափոխվել է Քուինս (Նյու Յորք)` Տաջիկստանում անկարգություններից և աղքատությունից խուսափելու համար։ Ամերիկայում Կալոնտարովան շարունակել է պարային կարիերան` բացելով «Մալիկայի միջազգային պարի դպրոցը», որպեսզի երիտասարդ աղջիկները պարել սովորեն[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալիկան ամուսնացել է Իլյաս (Իսահակ) Գուլկարովի հետ, որը ևս բուխարական հրեա է, դայրա է նվագում և Տաջիկստանի վաստակավոր արտիստ է։ Նրանք երկուսով շրջագայել են Եվրոպայում, Ասիայում և ամբողջ Խորհրդային Միությունում։ Այժմ նրանք ապրում են Ռիգո Պարկում, որը բնակեցված է շուրջ 50,000 բուխարական հրեաներով և ստացել է «Քուինիստան» մականունը[8]։ Նրանք ունեն որդի` Մարկը, դուստր` Սամիրան, երկու թոռ և երկու թոռնուհի։ Նրանց դուստրը` Սամիրան նույնպես պարուհի է, որը տրանսսեքսուալ է (ի ծնե` Արթուր)[9]։ Ավելի ուշ, սակայն, նա ենթարկվել է սեռը փոխելու վիրահատության (GRS), և նրա անունը փոխվել է Սամիրա Մազալ[10]։ Ընտանեկան խնդիրները` կապված Սամիրայի հետ, հեռարձակվել են Ռուսաստանի Առաջին ալիքի «Թող խոսեն» թոք-շոուում, որի ընթացքում նաև պարզվել է, որ Մալիկան օգնել է վճարել սեռը փոխելու վիրահատության համար և որ նա միշտ երազել է դուստր ունենալ[11][12]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1961. Զումրադ` էպիզոդ
  • 1970. Հարսն ու փեսան` Գուլնորա
  • 1971. Ասք Ռոստամի մասին` աղջիկը շատրվանի մոտ
  • 1972. Փոթորիկ հովտում` Գուլչեհրա
  • 1984. Եվ Շահերեզադեի ևս մեկ գիշեր...` էպիզոդ
  • 1986. Շահերեզադեի նոր հեքիաթները` պարուհի
  • 1987. Շահերեզադեի վերջին գիշերը` էպիզոդ
  • 1989. Շերալին և Օյբարչինը` հնդիկ պարուհի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Famous dancers»։ bjews.com։ Արխիվացված է օրիգինալից 4 սեպտեմբերի 2004-ին։ Վերցված է 11 օգոստոսի 2008 
  2. Benjamin Genocchio (20 August 2006). ART REVIEW; Ordinary People, Extraordinary Lives. New York Times
  3. Jon Kalish (17 October 2003) Immigrants in Their Own Words. The Forward
  4. 4,0 4,1 Sandee Brawarsky (16 November 2001). Central Asian Jews Create 'Queensistan' . New York Times
  5. Image. myspace.com
  6. Image. myspace.com
  7. Image. myspace.com
  8. Bukharian Jews Protect Their Culture in a N.Y. Enclave. Reuters. 21 October 2009
  9. Samir breaks taboo, becoming first gay star in Bellydance Superstars’ “Bombay Bellywood”. sdgln.com (27 սեպտեմբերի 2010)
  10. Մալիկա Կալոնտարովայի որդին փոխել է սեռը։ ozodi.org. 23 ապրիլի 2015
  11. Пусть говорят выпуск. 1tv.ru (In Russian). 23 ապրիլի 2015
  12. Մալիկա Կալոնտարովա. ես նոր կյանք եմ ձեռք բերել։ ozodi.org. 19 մայիսի 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]