Մադոննա դել Պոնտեի բազիլիկա (Լանչանո)
Մադոննա դել Պոնտեի բազիլիկա Basilica Cattedrale della Madonna del Ponte | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար և փոքր բազիլիկ |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Լանչանո[1] |
Հասցե | Piazza del Plebiscito - Lanciano[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Lanciano-Ortona? |
Հիմնական ամսաթվերը | 1785 |
Ներկա վիճակ | գործող տաճար |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Նվիրված | Q48800647? |
Ճարտարապետ | Էուջենիո Միկիտելիի |
Ճարտարապետական ոճ | նեոդասականություն |
Հիմնադրված | 1785 |
Առաջին հիշատակում | XVIII դար |
Madonna del Ponte (Lanciano) Վիքիպահեստում | |
comune.lanciano.it |
Մադոննա դել Պոնտեի բազիլիկա (Լանչանո) (իտալ.՝ Basilica della Madonna del Ponte), հռոմեական կաթոլիկ եկեղեցական համալիր իտալական Լանչանո քաղաքում, Կյետի նահանգում, Աբրուցցո շրջանում, Իտալիայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հիանալի տաճարի յուրահատկությունն այն է, որ այն Հին Հռոմի ժամանակներում կառուցած եռակամար կամրջի վրա է կառուցված։ Կառուցվել է կայսր Դիոկղետիանոսի հրամանով։
Եկեղեցին Աստվածամոր պատվին է անվանվել Լանչանոյի բնակիչների կողմից 1389 թվականին։ Սկզբում այն կոչվել է Կամրջի Սուրբ Կույս Մարիամի օրատորիա, իսկ այնուհետ Սանտա Մարիա դե լե Գրացիե[2]։
Բազիլիկայի անվանումը եկել է այստեղ գտնվող «Աստվածածինը նորածինը գրկին» արձանից, որը գտնվել է 1088 թվականին կամրջի կամարներից մեկի տակից, երբ կատարվում էր վերականգնում, քանի որ երկրաշարժից այն բավականին տուժել էր։ Դրանից հետո արձանը կոչվեց Կամրջի Տիրամայր կամ Մադոննա դել Պոնտե։ Արձանը VIII դարի բյուզանդական սրբապատկերներից մեկի կրկնօրինակն է։ Կարծիք կա, որ այն կամրջի տակ են պահել՝ զգուշանալով սրբապատկերների գողերից։
Եկեղեցին կառուցվել է XIV դարում։ Իսկ արդեն XVII դարում Տոմազո Սոտարդոն, որը Միլանից էր, կառուցում է զանգակատունը։ 1785 թվականին սկսվեցին ներքին ճարտարապետական տարածքի հարստացման աշխատանքները։
XVIII դարում եկեղեցին ամբողջությամբ վերակառուցվել է ինժեներ-կոնստրուկտոր Էուջենիո Միկիտելիի կողմից։ Ճակատի բարեկարգման աշխատանքները, որոնք սկսվել էին 1819 թվականին մինչև վերջ ավարտին չհասան։
1942 և 1943 թվականներին բազիլիկան ենթարկվել է ռեստավրացիայի։
Ներքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազիլիկայի ներքին տեսքը իրենից ներկայացնում է յուրօրինակ մի նավ՝ շրջանակված կորնթոսյան որմնասյուներով ու խոյակներով, որոնք պահում են կամարակապը։ Խորանը նեոկլասիցիզմի ոճով է կառուցվածև զարդարված է նկարներով։ Երեք խորշերում էլ գտնվում է Սրբություն սրբոցը։ Խորանի ներքին մասում էլ հենց գտնվում է հայտնի արձանը՝ Մադոննա դել Պոնտեն։
Ճակատն ունի ցուցադրական մի հատված, որը սյունազարդ ճեմուղի է իրենից ներկայացնում։ Պատերը երեսապատված են աղյուսներով։
Զանգակատունը եռահարկ է և գլխավոր շինությունից հեռու է գտնվում[3]։
Բազիլիկայի ներսում, աջ կողմում, գտնվում է Սանտիսիմո Սակռամենտոյի ժամատունը, որը զարդարված է նեապոլցի նկարիչ Ջաչինտո Դիանոյի վրձնին պատկանող որմնանկարներով։
1985 թվականի երկրաշարժից հետո բազիլիկայում կատարվել է նորոգում՝ եկեղեցական կանոնները հաշվի առնելով։ Նոր խորանը օծվել է 1996 թվականին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եկեղեցին
-
Եկեղեցու ընդհանուր տեսքը
-
Բազիլիկայի խորանը
-
Տեսքը կողքից
-
Զանգակատունը
-
Եկեղեցին և հարակից լեռները
Արտաքին հղում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 dati.beniculturali.it — 2014.
- ↑ Storia della cattedrale
- ↑ «Chiesa di Santa Maria del Ponte». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադոննա դել Պոնտեի բազիլիկա (Լանչանո)» հոդվածին։ |
|