Մադհու Դանդավատե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադհու Դանդավատե
 
Կուսակցություն՝ Ջանատա Դալ
Կրթություն՝ Institute of Science?
Գիտական աստիճան՝ գիտության մագիստր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ֆիզիկոս
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր հունվարի 21, 1924(1924-01-21)
Ծննդավայր Ահմեդնագար, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր նոյեմբերի 12, 2005(2005-11-12)[1] (81 տարեկան)
Վախճանի վայր Մումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն  Բրիտանական Հնդկաստան,  Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Ամուսին Pramila Dandavate?

Մադհու Դանդավատե (հինդի՝ मधु दंडवते, անգլ.՝ Madhu Dandavate, հունվարի 21, 1924(1924-01-21), Ահմեդնագար, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - նոյեմբերի 12, 2005(2005-11-12)[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, Վիշվանատ Պրատապ Սինգհի կոալիցիոն կառավարությունում ֆինանսների նախարար (1989-1990

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադհու Դանդավատեն ծնվել է 1924 թվականի հունվարի 21-ին Ահմեդնագարում, Բրիտանական Հնդկաստան։ Բարձրագույն կրթություն է ստացել Բոմբեյի համալսարանում՝ ֆիզիկոսի մասնագիտությամբ։ 1940-ական թվականներին ֆիզիկա է դասավանդել Բոմբեյի քոլեջում և Բոմբեյի համալսարանի ասպիրանտուրայում։

1942 թվականին մասնակցել է «Դուրս Հնդկաստանից» ազգային-ազատագրական հակաբրիտանական շարժմանը։ 1948 թվականին ընդունվել է Ժողովրդա-սոցիալիստական կուսակցություն։ 1948 թվականից մինչև 1974 թվականը եղել է Ժողովրդա-սոցիալիստական կուսակցության Բոմբեյի կոմիտեի քարտուղարը, Ժողովրդա-սոցիալիստական կուսակցության համահնդկական քարտուղարը և Ժողովրդա-սոցիալիստական կուսակցության ազգային գործկոմի անդամը։

1950-ական թվականներին մասնակցել է լեզվային հիմքի վրա Մահարաշտրա նահանգի ստեղծման պայքարին, ինչպես նաև մասնակցել է պորտուգալական Գոա գաղութի Հնդկաստանի միանալու աջակցության քաղաքացիական անհնազանդությանը։

1970 թվականից մինչև 1971 թվականը եղել Մահարաշտրա նահանգի օրենսդրական խորհրդի անդամ։ 1971 թվականին Ժողովրդա-սոցիալիստական կուսակցության կողմից ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատ՝ Լոկ սաբհա։ 1974 թվականին Ժողովրդա-սոցիալիստական կուսակցության ղեկավարության մի մասի հետ միացել է ընդդիմաիր Բհարատիա լոկ դալ կուսակցությանը։ 1975 թվականին ձերբակալվել է և բանտարկության մեջ գտնվել 18 ամիս։ 1977 թվականին ընտրություններում հաղթած Ջանատա փարթիի կողմից ընտրվել է Լոկ սաբհա։

1977 թվականից մինչև 1979 թվականը Մորարջի Դեսայիի կառավարությունում զբաղեցրել է երկաթուղային տրանսպորտի նախարարի պաշտոնը։ Եղել է Հնդկաստանի արևմտյան ծովափի Կոնկանի երկաթուղային կապերի հիմնադիրներից մեկը և կոմնակիցը։ 1980 թվականի ընտրություններում Ջանատա փարթիի պարտությունից և ընդդիմություն տեղափոխվելուց հետո գլխավորել է խորհրդարանական խմբակը։ 1989 թվականի նոյեմբերին Ջանատա դալ կուսակցության կողմից մտել է Հնդկաստանի ստորին պալատ՝ Լոկ սաբհա։ 1989 թվականի դեկտեմբերից Վիշվանատ Պրատապ Սինգհի կոալիցիոն կառավարությունում զբաղեցրել է ֆինանսների նախարարի և Գների հանդեպ վերահսկողության կոմիտեի առաջնորդի պաշտոնները։

1990 թվականին եղել է Պլանավորման հանձնաժողովի նախագահի տեղակալը։ Այդ պաշտոնում վերընտրվել է 1996 թվականին և զբաղեցրել մինչև 1998 թվականը։ Կապված է եղել Ջանատա Դալ կուսակցության հետ։

Մադհու Դանդավատեն մահացել է 2005 թվականի նոյեմբերի 12-ին Մումբայում՝ 81 տարեկան հասակում։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանդավատեն նաև մի քանի գրքերի հեղինակ է։

  • Future of Parliamentary Democracy in India, Harold Laski Institute of Political Science, 1974
  • Marx and Gandhi, Popular Prakashan, 1977
  • Jayaprakash Narayan, the Man and His Ideas, Popular Prakashan, Bombay 1981
  • Evolution of Socialist Policies and Perspective, 1934-1984, Popular Prakashan, 1986
  • As the Mind Unfolds: Issues and Personalities, Shipra Publications, 1993, 8185402191
  • Echoes in Parliament: Madhu Dandavate's speeches in Parliament, 1971-1990, Allied Publishers, 1995, 8170234204
  • Quest of Conscience, Shipra Publications, 1998, 8175410043
  • Yusuf Meherally: Quest For New Horizons, National Book Trust, India, 1998 8123705530
  • Parivartanāce Pāīka: Mahātmā Jotibā Phule Aani Nyāyamūrtī Rānaḍe , Sadhana Prakashan, 2001
  • Jayaprakash Narayan: Struggle with Values : a Centenary Tribute, Allied Publishers, 2002, 9788177643411
  • Dialogue with Life, Allied Publishers, 2005 9788177648560
  • Social Roots of Gender Injustice, Theosophical Publishing House, 2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]