Մորարջի Դեսայի
Մորարջի Դեսայի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Հնդկական ազգային կոնգրես և Janata Dal? |
---|---|
Կրթություն՝ | Wilson College, Mumbai? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և հակապատերազմային ակտիվիստ |
Դավանանք | հինդուիզմ |
Ծննդյան օր | փետրվարի 29, 1896[1][2][3][4][5] |
Ծննդավայր | Valsad district, Bombay Presidency, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | ապրիլի 10, 1995[1][3][4][5] (99 տարեկանում) |
Վախճանի վայր | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Մորարջի Դեսայի (հինդի՝ मोरारजी देसाई, փետրվարի 29, 1896[1][2][3][4][5], Valsad district, Bombay Presidency, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - ապրիլի 10, 1995[1][3][4][5], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ քաղաքական գործիչ: 1977 թվականից մարտի 24-ից մինչև 1979 թվականի հուլիսի 15-ը զբաղեցրել է Հնդկաստանի չորրորդ վարչապետի պաշտոնը: Մահաթմա Գանդիի դաշնակից, 10 տարի անցկացրել է բրիտանական բանտերում: Ինդիրա Գանդիի ընդդիմության առաջնորդ, գտնվել է մեկուսի բանտարկությունում: 1977 թվականին դարձել է Հնդկաստանի վարչապետ, բայց 1979 թվականին հրաժարական է տվել:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորարջի Դեսային ծնվել է 1896 թվականի փետրվարի 29-ին Բհադելիում, Բրիտանական Հնդկաստան՝ գյուղական ուսուցչի ընտանիքում: 1918 թվականից պաշտոններ է զբաղեցրել Բոմբեյի գաղութային վարչությունում: 1930 թվականին միացել է Մահաթմա Գանդիի շարժմանը: Դրա համար Դեսային մոտ 10 տարի ազատազրկության մեջ է գտնվել: 1959-1964, 1967-1969 և 1977-1979 թվականներին եղել է ֆինանսների նախարար, իսկ 1967-1969 թվականներին՝ վարչապետ: 1966 թվականին անհաջող փորձել է դառնալ ՀԱԿ-ի առաջնորդ:
1969 թվականին նա կազմավորել է Ջանաթա կուսակցությունը: Իր քաղաքական ակտիվության պատճառով 1975-1977 թվականներին մեկուսի բանտարկության մեջ է գտնվել: Ազատ արձակվելուց հետո, 1977 թվականին հաղթել է ընտրություններում՝ դառնալով վարչապետ[6]: Կուսակցությունում պառակտման համար 1979 թվականին ստիպված է եղել պաշտոնաթող լինել, իսկ 1980 թվականին ավարտել է իր կուսակցական կարիերան:
Մորարջի Դեսային մահացել է 1995 թվականի ապրիլի 10-ին Մումբայում՝ 99 տարեկան հասակում:
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համարվել է պետությունների և կառավարությունների աշխարհի ամենաերկարակյաց առաջնորդների մեկը:
- Մորարջին եղել է 1977 թվականի ռազմային Տու-124 ավիացիոն աղետի փրկվածներից մեկը:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Морарджи Десаи (Люди и события) // Новое время. —М., 1960. — № 28. — С. 28.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|