Մագդալինա Սիմոնյան-Գալուստովա
Մագդալինա Սիմոնյան-Գալուստովա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 14, 1925 Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մահացել է | ապրիլի 21, 2002 (76 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | երգչուհի |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Մագդալինա Ալեքսեյի Սիմոնյան-Գալուստովա (օգոստոսի 14, 1925, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 21, 2002, Երևան, Հայաստան), հայ երգչուհի (դրամատիկական սոպրանո), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964), պրոֆեսոր (1984)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագդալինա Սիմոնյան-Գալուստովան ծնվել է 1925 թվականի օգոստոսի 14-ին Դոնի Ռոստովում (Ռուսաստան)։ 1949 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի Ա. Վ. Լունաչարսկու անվան երաժշտական ուսումնարանի մեներգեցողության բաժինը (դասատու՝ Գորբանևսկայա), 1955 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժինը։ Կատարելագործվել Թամար Շահնազարյանի, Նադեժդա Կարդյանի ղեկավարությամբ։ 1959 թվականին փորձաշրջան է անցել Երևանի օպերայի և բալետի թատրոնումում։
1960 թվականիվ դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ Համերգներով շրջագայել է Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Աստրախանում, Թբիլիսիում, Ալմա Աթայում և այլուր։
Հեղինակել է «Վոկալ մեթոդիկայի հիմունքները» (1964, գիրք I) ձեռնարկը, եռահատոր դասագիրք (2-րդը և 3-րդը՝ ձեռագիր)։
Մագդալինա Սիմոնյան-Գալուստովան մահացել է 2002 թվականի ապրիլի 21-ին Երևանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Օգոստոսի 14 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 21 մահեր
- 2002 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երգչուհիներ
- Հայ սոպրանոներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ