Նադեժդա Կարդյան
Արտաքին տեսք
| Նադեժդա Կարդյան | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 14, 1882 Աստրախան, Ռուսական կայսրություն |
| Երկիր | |
| Մահացել է | սեպտեմբերի 20, 1957 (75 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | երգչուհի և ուսուցչուհի |
| Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
| Գործիքներ | վոկալ |
| Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1913) |
| Պարգևներ | |
Նադեժդա Գրիգորի Կարդյան (ապրիլի 14, 1882, Աստրախան, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 20, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի (մեցցո սոպրանո), մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1913 թվականին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան։ Մինչև 1917 թվականը Պետերբուրգում հանդես է եկել որպես օպերային և համերգային երգչուհի։ 1917-1921 թվականներին ձայնամշակում է դասավանդել Աստրախանի երաժշտական դպրոցում, 1921-1935 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանում, 1935-1957 թվականներին՝ Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1939 թվականից)։ Աշակերտներից են՝ Սերգեյ Լեմեշևը, Լ. Խաչատուրովը, Լյուբով Օռլովան, Լ. Լազարևան, Ե. Խաչիկյանը, Ավագ Պետրոսյանը, Կ. Մարկոսյանը, Մ. Չմշկյանը, Ե. Միքայելյանը, Կ. Մարկոսյանը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 316)։ |
Կատեգորիաներ:
- Ապրիլի 14 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Աստրախան քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 20 մահեր
- 1957 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Մեցցո-սոպրանոներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի դասախոսներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ երգչի մասին
- Հայ մեցցո-սոպրանոներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Հայ մանկավարժներ