Ճարտարապետ Իոսիֆ Կարակիս (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճարտարապետ Իոսիֆ Կարակիս
ռուս.՝ Архитектор Иосиф Каракис
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրկենսագրություն, Ճարտարապետության պատմություն և նոնֆիքշն
ԹեմաԻոսիֆ Կարակիս, ճարտարապետություն, Soviet architecture? և Ուկրաինական ճարտարապետություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Էջեր544
ԽմբագիրIrma Karakis?
Հրատարակման տարեթիվհոկտեմբեր 2016
ԳՄՍՀ1-68082-000-1
OCLC985974453

Ճարտարապետ Իոսիֆ Կարակիս, փաստագրական-կենսագրական մենագրություն ուկրաինացի խորհրդային ճարտարապետ Իոսիֆ Կարակիսի (1902—1988) մասին, հեղինակն ու կազմողը Օլեգ Յունակովն է։ Գիրքը հրատարակվել է 2016 թվականին, «Ալմաստ» հրատարակչատան կողմից։ Գրքի խմբագիրն է ճարտարապետության թեկնածու Իրմա Կարակիսը։ Գրախոսներն են Ուկրաինայի վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Դյոմինը, ճարտարապետության թեկնածու, Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի թղթակից-անդամ Իգոր Բեզչաստնովը, ճարտարապետության թեկնածու Գարի Բերկովիչը (NCARB): Մենագրությունը հրատարակչության է առաջադրվել Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի նախագահության կողմից։ Լույս տեսնելուց հետո գիրքն արձագանքներ է ստացել մամուլում, դարձել ճարտարապետական ու գրական շրջանակների քննարկման առարկա ինչպես Ուկրաինայում, այնպես էլ` դրա սահմաններից դուրս։

Գիրքը հայտնվել է «Տարվա գիրք 2017» մրցանակաբաշխության short-list-ում[1], իսկ 2018 թվականին արժանացել է Նիկոլայ Գոգոլի անվան «Տրիումֆ» միջազգային գրական մրցանակին[2][3][4]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրությունն ի սկզբանե նախատեսված էր լույս ընծայել ճարտարապետի 110-ամյակին[5], սակայն հրատարակվել է նրա 115-ամյակին[6][7]։ Գրքի հեղինակ Օլեգ Յունակովն ինքն է ստեղծել նաև դրա մակետը։ Գրքի գիտական խորհրդատուն ու խմբագիրը ճարտարապետության թեկնածու Իրմա Կարակիսն է։ Գրքի աշխատանքներին օգնել են երեք գրախոսները` Ուկրաինայի վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Դյոմինը, ճարտարապետության թեկնածու, Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի թղթակից-անդամ Իգոր Բեզչաստնովը, ճարտարապետության թեկնածու Գարի Բերկովիչը[8]։ Գիրքը հրատարակվել է 2016 թվականի վերջին, Նյու Յորքում, «Ալմաստ» հրատարակչատանը և տպագրվել է Կիևում (Ուկրաինա)։ Իր գրքում հեղինակը փորձել է պահպանել ու հանրայնացնել Ի. Կարակիսի ընտանեկան արխիվը, ինչպես նաև` առավելագույնս բացահայտել նրա ստեղծագործության թեման[9]։ Գրքի վրա աշխատելիս Օ. Յունակովը եղել է այն քաղաքներում, որտեղ ստեղծագործել է Ի. Կարակիսը։ Հեղինակը նաև հատուկ գրքի համար հարցազրույցներ է արել այն մարդկանց հետ, ովքեր ճանաչել են Ի. Կարակիսին կամ կապված են եղել նրա գործունեությանը։ Նրանցից են գրող Ալեքսանդր Կանևսկին, ճարտարապետ Ալեքսանդր Ռապոպորտը (Տորոնտո)։ Նա այցելել է Տաշքենդ, որտեղ ըստ Ի. Կարակիսի նախագծի կառուցված 110-րդ դպրոցի տնօրենը նրան թույլատրել է ուսումնասիրել դպրոցը[10]։ Չիկագոյում հանդիպել է Միխայիլ Բուդիլովսկուն, ով ստորագրել էր «13-ի նամակը» (նամակը գրվել էր Կարակիսի ուսանողների կողմից` ի պաշտպանություն իրենց ուսուցչի, ում մեղադրում էին աշխարհաքաղաքացիության համար)[10]։ Քյոլնում կապ է հաստատել նաև Ալեքսանդր Կիյանովսկու հետ (վերջինս մասնակցել է Էնգելս քաղաքում Սպայի տան վերակառուցմանը)[10]։ Նյու Յորքում գտել է Արոն Բլայվասին և Գրիգորի Կալյուժներին, իսկ Դոնեցկում նամակագրություն է ունեցել Պավել Վիգդերհաուզի հետ[10]։ Հեղինակը նաև կարողացել է գտնել Իոսիֆ Կարակիսի հոր շիրիմն Ուզբեկստանում, որի ճշգրիտ տեղն ընտանիքը չգիտեր[10]։ Գիրքը տպագրությունից հետո մեծ արձագանքների է արժանացել, քանի որ, չնայած Ի. Կարակիսն Ուկրաինայի ամենաբեղմնավոր ճարտարապետներից մեկն է, նրա աշխատանքային գործունեությունը մինչև գրքի լույս ընծայումը ուսումնասիրված չէր։ Գրքի հանդեպ հետաքրքրություն կար դեռ մինչև դրա լույս ընծայումը[5][11][12][13][14]։ Ըստ Վ. Ի. Զաբոլոտնու անվան պետական կենտրոնական գիտական ճարտարապետա-շինարարական գրադարանի տնօրեն Գալինա Անատոլևնա Վոյցեխովսկայայի` գիրքը երկար սպասված էր ճարտարապետության ոլորտով հետաքրրքվողների համար։ Գրքի լույս ընծայումը ուղեկցվել է տարբեր անդրադարձներով[15][16][17]։ Գիրքը հայտնվել է Ուկրաինայի ու Ռուսաստանի գրական վերլուծականների էջերում («Անտիկվար», «Այսօր» (Ուկրաինա)[18]), շատ անգամներ հիշատակվել է տարբեր ռադիոկայանների[19][20][21] և հեռուստաընկերությունների կողմից և խորհուրդ է տրվել ընթերցանության համար (օրինակ, Տվերի գրքի և ընթերցանության կենտրոնի կողմից[22], «Սալոն» ամսագրում[23] և այլն)։ Գրքի լույս ընծայումից հետո, 2016 թվականին Կիևում անց են կացվել մի շարք շնորհանդեսներ. նոյեմբերի 13-ին «Կիևցիներ» ակումբում գիրքն առաջին անգամ ներկայացվել է հանրությանը[24][25], նոյեմբերի 15-ին կայացել է առաջին շնորհանդեսը Վ. Ի. Զաբոլոտնու անվան պետական կենտրոնական գիտական ճարտարապետա-շինարարական գրադարանում[26][27] [28], իսկ նոյեմբերի 17-ին` Շոլոմ-Ալեյհեմի թանգարանում[29][30], նոյեմբերի 19-ին` «Суббота у Бегемота» ակումբում[31]։ Դրանից հետո, 2017 թվականի հունիսի 6-ին գրքի շնորհանդեսն անց է կացվել Կիևի շինարարության և ճարտարապետության ազգային ինստիտուտում[32][33]։ Գրքի հեղինակն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ինքը շարունակում է նյութեր փնտրել Ի. Կարակիսի մասին և չի բացառում, որ 10 տարի անց լույս կընծայի գրքի երկորդ հրատարակությունը[10]։

Գրքի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Մեֆոդիևիչ Դյոմինն իր տան աշխատասենյակում
Գարի Բերկովիչ, ճարտարապետ

210×279 չափերով գիրքը կազմված է 544 էջից, որտեղ տեքստից բացի տեղ են գտել նաև ավելի քան 1100 պատկերազարդումներ, որոնցից մեծ մասն առաջին անգամ են տպագրվում[34]։ Քննադատներն այլ դրական հատկանիշների հետ ընդգծում են նաև գրքի տպագրական արժանիքները, թղթի որակն ու ժամանակակից դիզայնը։ Գրքի ֆորզացը կազմված է ճարտարապետի` Կիևում իրականացրած կառույցների գունավոր պատկերների կոլաժով, որոնք ծանոթ են յուրաքանչյուր կիևցու։ Գիրքը կազմված է ալբոմի տեսքով, ինչն, ըստ քննադատների, արդարացվում է եզակի պատկերազարդումների մեծ քանակով։ Դրանք ներառում են լուսանկարներ ճարտարապետի անձնական արխիվից, ջրանկարներ, արխվային նշումներ, շենքերի ու նախագծերի լուսանկարներ։ Պատկերազարդումները, և հատկապես` ջրանկարներն ու բնանակարային պատկերներն ըստ Եվգենի Գոլուբովսկու, գրքին քնարական երանգ են տալիս։ Հրատարակչությունը եզակի նյութեր ունի, որոնք նախկինում հասանելի էին միայն ճարտարապետի անձնական արխիվում։ Ըստ քննադատների, «գիրքն օգտակար կլինի ընթերցողի լայն շրջանակների համար, տարբեր մասնագիտություններ ու անգամ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց»։ Յուրի Բոչարովն ընդգծում է, որ գիրքը «կարևոր և հետաքրքիր է ոչ միայն բարձրակարգ ճարտարապետության մասին տեղեկություններով, այլև իրենից ներկայացնում է տվյալ գործունեության ամենաբարդ ու անսովոր իրավիճակների վառ պատկերազարդում, որոնց մենք բոլորս ստիպված ենք բախվել մեր ամենօրյա կյանքում»։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեշտ ընկալման համար գրքի բովանդակությունը բաժանված է չորս մասի, որոնցից յուրաքանչյուրն ունի մանրամասն նկարագրություն։

  1. Խոսք Իոսիֆ Կարակիսի մասին. հիշողություններ ու տպավորություններ ճարտարապետի ու նրա ապրած ժամանակների մասին, որ գրվել են նրա մտերիմ ընկերների ու համախոհների` Նիկոյալ Դյոմինի, Վիկտոր Չեպելիկի, Միխայիլ Բուդիլովսկու և Իոն Դյոգենի կողմից։
  2. Կենսագրություն և ստեղծագործական ուղի. ճարտարապետի կյանքի ու ստեղծագործական ուղու փուլային լուսաբանում։ Համակարգված ներկայացված են բազմաթիվ նախագծային աշխատանքները, փաստաթղթերն ու կառուցապատումների լուսանկարները։
  3. Ճարտարապետի աշխատանքի գնահատական. դրական գնահատականներ ու քննադատական վիճելի պահանջներ ճարտարապետի աշխատանքների վերաբերյալ
  4. Ստեղծագործական ժառանգություն և Ի. Կարակիսի հիշատակը, ընտրված հրապարակումներ, հիմնական իրականացրած աշխատանքներ, գեղարվեստական աշխատանքներ, չիրականացված նախագծեր, Ի. Կարակիսի 90-ամյակի տոնակատարության ժամանակագրություն և այլ տվյալներ։

Ներառված են ևս երկու օժանդակ մասեր.

  1. Հավելվածներ
  2. Անվանացուցակ և պատկերազարդումների ցանկ

Գրքում նկարագրվում է ճարտարապետի ոչ միայն աշխատանքային գործունեությունը, այլև խոսվում է նրա դժվար կյանքի դրվագների մասին։ Գրքում նշվում է 628 աղբյուր Իոսիֆ Կարակիսի մասին տեղեկատվության վերաբերյալ։

Լսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատները նշում են, որ գիրքը կարող է հետաքրքիր լինել «անգամ նրանց, ով ընդհանրապես հետաքրքրված չէ խորհրդային ճարտարապետությամբ և երբեք չի եղել Ուկրաինայում և այն վայրերում, որտեղ աշխատել է ճարտարապետը»։ Մենագրության մեջ ներկայացվող նյութը պետք է որ հետաքրքիր լինի յուրաքանչյուր կիրթ մարդու, ով կկարողանա գրքում իր համար հետաքրքիր որևէ բան գտնել։ Գիրքը հիշողությունների ու փաստաթղթերի միջոցով թույլ է տալիս ծանոթանալ խորհրդային քաղաքակրթության հայտնի ներկայացուցչի` իրադարձություններով հարուստ կյանքին։ Չնայած մենագրության ակադեմիականությանն ու ծավալին, այն հետաքրրքությամբ է կարդացվում։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ գրքի նկարահանվել են մի քանի հեռուստահաղորդումներ.

Սրանից բացի, գրքի նյութերն օգտագործվել են նաև «ТОП Міста — Каракіс» հաղորդման ժամանակ, «ТРК МІС» ալիքով[43]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատների գնահատականները հիմնականում բաժանվում են դրականի և շատ դրականի։ Ընդհանուր առմամբ, քննադատները նշում են գրքի հեղինակի անկողմնակալությունը, նյութի համակարգվածությունը, աղբյուրների ու լուսանկարների մեծ քանակությունը, նոր նյութերի ներկայացումը։ Մասնավորապես, ներկայացված են քիչ հայտնի փաստեր, իսկ երբեմն էլ` առհասարակ անհայտ փաստեր և փաստաթղթեր, որոնք անսպասելի երանգներ են ավելացնում հայտնի ճարտարապետական օբյեկտների նկարագրության մեջ։

Գրականագիտական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի. Կարակիսի մասին մենագրության վերաբերյալ առաջին գրախոսականը գրել է Եվգենի Գոլուբովսկին, «Օդեսական համաշխարհային նորություններ» թերթում։ Բացի գրքի բավականին մանրակրկիտ նկարագրությունը, Ե. Գոլուբովսկին մասնավորապես նշում է, որ «Մրցույթ Բաբի Յարի հուշահամալիրի համար» բաժինը գրքում ամենադրամատիկականներից մեկն է։ Ըստ Ե. Գոլուբովսկու, Բաբի Յարի ողբերգության վերաբերյալ հիշողության պահպանման պայքարը շատ մանրամասնորեն նկարագրված է գրքում։ Արդյունքում, նա գիրքը անվանում է հիանալի[44]։ Ստանիսլավ Ցալիկը կարծում է, որ լավ ճարտարապետի բախտը պետք է երկու անգամ բերի. առաջինը` ստեղծագործական տաղանդը կիրառելիս, և երկրորդը` կենսագրի հարցում։ Նա նշում է, որ Ի. Կարակիսի բախտը կենսագրի հարցում բերել է, ում հաջողվել է այն, ինչ չի հաջողվում շատերին։ Ս. Ցալիկն ընդգծում է Օ. Յունակովի կողմից ոչ միայն տեղեկատվության մանրակրկիտ հավաքագրումը։ Գրքի հեղինակն, ըստ Ս. Ցալիկը, ընտրել է գրքի վրա աշխատելու ամենաճիշտ մեթոդը, որն է դեպքերի նկարագրությունն առանց սեփական գնահատականի։ Հեղինակը, ճիշտ է, համակրում է գրքի հերոսին, սակայն չեզոքություն է պահպանում և թույլ է տալիս ընթերցողին` ինքնուրույն եզրակացություններ անել։

Ամփոփելով, Ս. Ցալիկը եզրակացնում է, որ գիրքն, ըստ իր կարծիքի, «հիանալի բովանդակություն ունի»[45]։ Միխայիլ Կալնիցկին կարծում է, որ «աշխատանքն արժանի է ամենաբարի գնահատականին, նյութը շատ հիմնավոր է և շատ նորություններ ունի»։

Ճարտարապետական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետության թեկնածու, դոցենտ Լարիսա Ռուբանը նշում է, որ հեղինակի կողմից հսկայական աշխատանք է տարվել գրքի ստեղծման համար և նշում է այն յուրահատկությունը, որ Օ. Յունակովը ոչ միայն գտել է Ի. Կարակիսի ընտանեկան արխիվի անգին նյութեր, այլև դրանք մանրամասնորեն վերլուծել է և համակարգել։ Առաջին տպավորությունն այն էր, որ գիրքը հաճելի է ձեռքին պահել ու կարդալ։ Դրական է նշված գրքի ժամանակային կառուցվածքը, որն ըստ ճարտարապետության թեկնածուի, հիմնավորապես համապատասխանում է տվյալ ուղղվածության հրատարակության համար։ Նյութը բազմակողմանի է, և այն լրացնում են լավ գրված տեքստերով փաստաթղթերը։ Գրքում ներառված են ճարտարապետի ժամանակակիցների բազմաթիվ հիշողություններ, ինչպես նաև` անձամբ նրա չիրականացված նախագծերն ու չհրապարակված մտքերը։ Յուրաքանչյուր ժամանակաշրջան գրքում նկարագրված է տրամաբանական հստակությամբ և մասնագիտական պարբերականացմամբ։ Քննադատը նշում է գրքում նկարագրված Ի. Կարակիսի անձնական նշումների արժեքը և ընդգծում, որ նախագծային նյութերը արխիվային նվեր են ճարտարապետության ֆակուլտետի ուսանողների համար, քանի որ դրանք ունեն պատմա-կրթական մեծ նշանակություն։ Լ. Ռուբալը կարծում է, որ գիրքը ոչ միայն հիանալի ապագա ունի, այլև` ճարտարապետի ստեղծագործական ժառանգության համար նոր ուսումնասիրության հիմք կարող է դառնալ[46]։ Ուկրաինայի ճարտարապետական ակադեմիայի թղթակից-անդամ Գ. Վոյցեխովսկայան կարծիք է արտահայտել, որ գիտական համայնքին հայտնի է, որ անձի ստեղծագործության ուսումնասիրությունը բավականին բարդ գործ է, քանի որ փաստերը ստուգելու համար գործընկերներն արդեն չկան, իսկ ընտանեկան արխիվը ոչ միշտ է պահպանվում։ Տվյալ դեպքում, փաստաթղթային հիշողությունը պահպանվել է ճարտարապետի ժառանգների և համախոհների շնորհիվ։ Հատկապես մեծ նշանակություն ունի այն փաստը, որ գրքի` տպագրության պատրաստման համար մեծ դեր է ունեցել ճարտարապետի աղջիկը` խմբագրելով գիրքը։ Անդրեյ Պուչկովը նշում է, որ Օ. Յունակովը գերազանց է իրականացրել իր աշխատանքը[47], որը «շատ հետաքրքիր է ըստ նյութի և վարպետորեն է ձևակերպված»[48]։ Պրոֆեսոր Եվգենի Ռեյցենը նշում է, որ «Գիրքը պետք է ոչ միայն կարդալ, այլև` ուսումնասիրել. ճարտարապետները, ինժեներները, գիտնականները, որ ձգտում են ճանաչել ճարտարապետության պատմությունն ու զարգացումը, հատկապես, Ուկրաինայում, մասնավորապես, մայրաքաղաք Կիևում, որտեղ էլ մահացել է ճարտարապետ Իոսիֆ Կարակիսը»։ Դրանից բացի, նա ակրոստիքոս է նվիրել մենագրության լույս ընծայման առթիվ[49]։ Ճարտարապետ Վերա Իվանովնա Ռայկոն անգամ գրքի շնորհանդեսի առթիվ բանաստեղծություն է գրել։

Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորոնտոյում ապրող Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի թղթակից-անդամ Ալեքսանդր Ռոպոպորտը կարծում է, որ հեղինակն ստեղծել է «յուրահատուկ, հաջողակ և հսկայական աշխատանք... հուշարձան Ուկրաինայի ամենատաղանդավոր ճարտարապետներից մեկին։ Մենագրությունը հսկայական ճանաչողական նյութ է պարունակում, իրականում այն Ուկրաինայի ճարտարապետության պատմության ու զարգացման մի կարևոր մաս է»[50]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ВІЗИТІВКА: КОРОТКИЙ СПИСОК» (ua). «Україна Молода».{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Дзюба С. (2018 թ․ մարտի 29). «Лауреаты Международной литературной премии имени Николая Гоголя «Триумф»» (ռուսերեն). Спецкор РЕГІОН. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  3. Дзюба С. (2018 թ․ մարտի 29). «Названо лауреатів Міжнародної літературної премії імені Миколи Гоголя «Тріумф» за 2018 рік» (ua). Український репортер. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Дзюба С. (2018 թ․ մարտի 29). «Лауреати Міжнародної премії «Тріумф»» (ua). Суспільний кореспондент. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 Школьник Л. Формула Каракиса // Мы здесь : журнал. — 2012. Архивировано из первоисточника 22 Հոկտեմբերի 2012.
  6. Гольдберг М. Человек, разгадавший «формулу Киева» // Еврейская Панорама : журнал. —Гановер, 2017. Архивировано из первоисточника 30 Մարտի 2018.
  7. Осипчук И. За создание проекта ресторана «Динамо» архитектору Иосифу Каракису разрешили год бесплатно обедать там вместе с женой // Факты : газета. — Киев: «Факты и комментарии», 2017. Архивировано из первоисточника 16 Հունիսի 2017.
  8. «Новая книга об украинском архитекторе (Архитектор Иосиф Каракис / О. Юнаков. — Нью-Йорк: Алмаз, 2016)». aej.org.ua. Асоціація Європейських Журналістів. 2017 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  9. Виана де Баррос Т. Олег Юнаков: «Архитектор Иосиф Каракис» // Berlogos : интернет-журнал о дизайне и архитектуре. —Екатеринбург, 2017. Архивировано из первоисточника 26 Օգոստոսի 2017.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Прокопенко М. Школа Иосифа Каракиса // «День» : газета. —Киев, 2017. — № 8-9. — С. 8-9. Архивировано из первоисточника 31 հունվարի 2017.
  11. Мавроди Н. Человек и Мастер с большой буквы // Гривна-Плюс : газета. —Луганск, 2012. — № 19 (512). — С. 11. Архивировано из первоисточника 27 Օգոստոսի 2017.
  12. Мавроди Н. Зодчий // Наша газета : газета. —Луганск, 2012. — № 81 (2549). — С. 6. Архивировано из первоисточника 27 Օգոստոսի 2017.
  13. Мавроди Н. К 110-летию архитектора И. Ю. Каракиса. Человек и Мастер с большой буквы // Жизнь Луганска : газета. —Луганск, 2012. — № 24 (1149). — С. 6. Архивировано из первоисточника 27 Օգոստոսի 2017.
  14. Мавроди Н. (2012 թ․ հուլիսի 7). «110-лет со дня рождения архитектора Иосифа Юлиевича Каракиса». paralel-media.com.ua. Паралель-Медiа. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
  15. «В Нью-Йорке вышла книга об архитекторе, который создал генеральный план Соцгорода в Кривом Роге». 1tv.kr.ua. Первый городской. 2016 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  16. «У Нью-Йорку вийшла книга про легендарного криворіжця». vesti.dp.ua (ua). Вісті Придніпров'я. 2016 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «В издательстве «Алмаз» вышла книга «Архитектор Иосиф Каракис»». vaadua.org. «Ваад Украины». 2016-11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  18. Панченко А. Страницы древнего Киева // «Сегодня» : газета. —Киев, 2017. — С. 34-35.
  19. Быков А. «Авторский надзор — Выпуск 3. Архитектор Каракис. Гость программы Олег Юнаков». // Old Fashioned Radio (ofr.fm). — 2017. — 27 августа. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  20. Быков А. «Авторский надзор — Выпуск 10 — Семен Широчин». // Old Fashioned Radio (ofr.fm). — 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
  21. Мохначев Валентин. «Своя правда. — 2017. — 22 сентября. — 21:08:06 - 21:53:06». Українське радіо. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  22. Что почитать в выходные // Тверской центр книги и чтения. —Москва, 2017.
  23. Буркат В. Кто он украинский футурист? // Салон : журнал. —Киев, 2017. — № 1-2. — С. 14. — ISSN 1727-0324.
  24. «52-е засідання клубу». kievgrad.org (ua). Краеведческий клуб "Киевляне". 2016 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «1 жовтня 2017 року відбулось 70-е засідання клубу «Кияни»». kievgrad.org (ua). Централізована бібліотечна система Подільського району міста Києва. 2017 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. Петренко Т. (16 ноября 2016 года). «Архитектор Йосиф Каракис: как прошла презентация книги о человеке, придумавшем образ Соломенки». solomenka.city. Соломенка. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին.
  27. «Презентації, лекції: Архітектор Йосип Каракіс». dnabb.org (ua). Державна наукова архiтектурно-будiвельна бiблiотека iмені В.Г. Заболотного. 2017 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. Васильев А. Книжное обозрение // АНТИКВАР : журнал. —Киев, 2017. — № 1–2 (100). — С. 110-111. — ISSN 2222-436X. Архивировано из первоисточника 13 փետրվարի 2017.
  29. «Презентація книги "Архитектор Иосиф Каракис"» (ua). Музей Шолом-Алейхема. 2016 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. «5 еврейских музеев, которые стоит посетить в Украине». unian.net. УНИАН. 08 февраля 2017.
  31. «Засідання клубу прихильників книги «Субота у Бегемота» Презентація книги Олега Юнакова «Архитектор Иосиф Каракис» (Нью-Йорк : Алмаз, 2016)». nplu.org (ua). Национальная библиотека Украины имени Ярослава Мудрого. 2016 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. «ІНФОРМАЦІЙНИЙ ЦЕНТР». knuba.edu.ua (ua). Киевский национальный университет строительства и архитектуры. 2017 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  33. «Презентація книги «Архитектор Иосиф Каракис»». library.knuba.edu.ua (ua). Библиотека КНУСА. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. Книга «Архитектор Иосиф Каракис» // Официальный блог книги.
  35. «Телепрограмма канала «Культура» на неделю. Понедельник, 27 марта». tvkultura.ru. Канал «Культура». 2017 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին.
  36. «Телепрограма. Неділя, 2 квітня». cultureua.com (ukr). Канал «Культура». 2017 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  37. «Телепрограма. Понедельник, 3 апреля». vsetv.ru (ukr). Канал «Культура». 2017 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. «TV channel Культура. friday, 25 August». tvmania.in.ua/ (ukr). Канал «Культура». 2017 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. Теле программа // Полтавська думка : газета. — № 13 (1167). — С. 6. Архивировано из первоисточника 26 Օգոստոսի 2017.
  40. «Телепрограмма. Неделя с 15 марта». vsetv.com. 2017 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին.
  41. «Програма передач ЦК з 03.04-09.04.2017 р.». centraltv.kiev.ua (ua). Центральный канал. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. Воля (2017 թ․ ապրիլի 9). «Телепрограма на 9 квітня, неділю» (ua). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. Телеканал ТРК "МІС" (2017 թ․ փետրվարի 27). «Архітектор - Йосип Каракіс». mis.dp.ua (ua). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  44. Голубовский Е. Путеводитель по городу Каракиса // Всемирные одесские новости : журнал. —Одесса, 2016. — № 4 (98). — С. 14. — ISSN 2151-271X. Архивировано из первоисточника 27 հունվարի 2017.
  45. Цалик С. Иосиф Каракис: жизнь и книга // Зеркало недели : газета. —Киев, 2017. — № 13. — ISSN 1563-6437. Архивировано из первоисточника 24 Օգոստոսի 2017.
  46. Рубан Л. Летопись творчества, профессионализма и новаторства // Газета «А+Б». — Киев: Киевский национальный университет строительства и архитектуры, 2017. — № 1-3 (1485-1487). — С. 2-3. Архивировано из первоисточника 17 Մարտի 2017.
  47. Пучков, 2017, էջ 294
  48. Пучков, 2017, էջ 300
  49. «53-е засідання клубу». kievgrad.org (ua). Краеведческий клуб "Киевляне". 2016 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  50. От тех, кто помнит и любит зодчего И. Ю. Каракиса, верного рыцаря Киева… // «А+Б» : газета. — Киев: Киевский национальный университет строительства и архитектуры, 2017. — № 4-7 (1488-1491). — С. 4. Архивировано из первоисточника 24 Օգոստոսի 2017.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]