Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Ճամայկայի պատմություն, ճամայկայի հնագույն բնակիչները եղել են արավակների հնդկացի ցեղերը։
1494 թվականին կղզին հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը և անվանել Սանտյագո (Սուրբ Հակոբ)։ Հետագայում կղզին անվանվել է ճամայկա (հնդկացիների՝ կղզուն տված «Հայմակա»՝ «աղբյուրների կղզի», անվան աղավաղված ձևը)։ 1509 թվականիցԻսպանիան սկսել է գաղութացնել ճամայկան։ Հնդկացիներն աստիճանաբար բնաջնջվել են (1611 թվականին կար 74 հնդկացի)։ 1513 թվականից սկսվել է սևամորթ ստրուկների ներմուծումն Աֆրիկայից։ 1655 թվականին կղզին գրավել են անգլիացիները, 1670 թվականինԻսպանիան պաշտոնապես ճանաչել է Մեծ Բրիտանիայի գերիշխանությունը ճամայկայում։ ճամայկան դարձել է ստրկավաճառության համաշխարհային շուկաներից մեկը։ 18-րդ դարում ճամայկայի բնակչության ճնշող մեծամասնությունը սևամորթներ էին։ Ստրկական դաժան շահագործման հաշվին 18-րդ դարումճամայկան դարձել է աշխարհի շաքարի հումքի գլխավոր մատակարարը։ Ստրուկները բազմիցս ապստամբել են անգլիական իշխանությունների դեմ։ Մոտ 100 տարի կղզու կենտրոնական մասում գոյություն են ունեցել մարանների (փախստական սևամորթ ստրուկներ և նրանց սերունդները) մի քանի անկախ համայնքներ։ 17-րդ դարի վերջին և 18-րդ դարինճամայկայում անգլիական ծովահենների գլխավոր հենակետն էր։ Հեղափոխության հաղթանակը (1804) Հայիթիում և ստրկության վերացումը Հարավային Ամերիկայում նպաստեցին ճամայկայում ստրուկների շարժման նոր վերելքին։ 1838 թվականին վերացվեց ստրկությունը։ Ազատագրված ստրուկները հեռացան պլանտացիաներից, որի հետևանքով կրկնակի կրճատվեց շաքարի արտադրությունը։ Անգլիական իշխանությունները բարձրացրին սևամորթ բնակչությունից գանձվող հարկերը, ապա սկսեցին վտարել նրանց հողերից։ Դա հանգեցրեց խոշոր ապստամբության (1865), որը դաժանորեն ճնշվեց։ 19-րդ դարի 2-րդ կեսին ճամայկայի տնտեսության մեջ մուտք գործեց ամերիկյան կապիտալը։ Ավելի ուշ, ճամայկայում ծավալվեց ազգային-ազատագրական պայքար, ստեղծվեցին արհմիություններ և քաղաքական կուսակցություններ։ 1943 թվականին մտցվեց ընդհանուր ընտրական իրավունք։ 1959 թվականին կղզուն տրվեց ներքին ինքնավարություն, ստեղծվեց նախարարների խորհուրդ։ 1962 թվականինճամայկան հռչակվեց անկախ պետություն, դարձավ ՄԱԿ-ի անդամ։ 1963 թվականինճամայկանԱՄՆ-ի հետ կնքեց ռազմական օգնության և տնտեսական համաձայնագիր։ 1972 թվականի ընտրություններում հաղթանակ տարավ ժողովրդական ազգային կուսակցությունը։ Ճամայկայում հանդես եկավ միջազգային լարվածության թուլացման և Կուբայի հետ հարաբերությունների նորմալացման օգտին 1972 թվականի դեկտեմբերին Դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Կուբայի հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։