Հարություն Միրիմանյան
(Վերահղված է Հ. Միրիմանյանից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրիմանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Միրիմանյան | |
---|---|
Ծնվել է | 1870 |
Վախճանվել է | մարտի 1, 1956 |
Մասնագիտություն | թարգմանիչ |
Հարություն Միրիմանյան (1870 - մարտի 1, 1956), հայ թարգմանիչ, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1870 թվականին։ Զբաղվել է մանկավարժական աշխատանքով։ Հայերենից թարգմանել է վրացերեն, վրացերենից հայերեն։ Հ. Միրիմանյանը դեռևս 19-րդ դարի վերջերին ձեռնամուխ է լինում Շոթա Ռուսթավելու «Վագրենավորի» արձակ թարգմանությանը։ Այդ գործում նրան օգնել է Գեորգի Ծերեթելին։ Նա վրացերենից հայերեն է թարգմանել նաև Ակակի Ծերեթելու «Բաշի Աչուկին», Իլյա Ճավճավաձեի «Օթարանց այրին» և այլ գործեր։ Հայերենից վրացերեն է թարգմանել «Սասունցի Դավիթը» (տողացի), Գևորգ Դոդոխյանի բանաստեղծությունները։ Մահացել է Վրացական ԽՍՀ Կասպիի շրջանի Ախալքալաքի գյուղում[1]։
Հ. Միրիմանյանի կատարած թարգմանությունները (վրացերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Շոթա Ռուսթավելի, Ընձենավորը (արձակ, կրճատ թարգմանություն), Թիֆլիս, տպարան Մ. Դ. Ռոտինյան, 1896, 78 էջ։
- Դանիել Ճոնքաձե, Սուրամի բերդը (վիպակ), Երևան, Պետհրատ, 1929, 102 էջ։
- Սանդրո Շանշիաշվիլի, Պատմվածքներ, Թիֆլիս, Սախելգամի, 1930, 61 էջ։
- Շիո Արագվիսպիրելի, Պատմվածքներ, Ե., Պետհրատ, 1931, 38 էջ։ Բովանդակությունը՝ Մեղավորը ես չեմ; Այս է մեր կյանքը; Ինչ զզվանքով է նայում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 382-383.
|