Դանիել Ճոնքաձե
Արտաքին տեսք
Դանիել Ճոնքաձե | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 18, 1830[1] |
| Ծննդավայր | Ղվավիլի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | հուլիսի 16, 1860[1] (30 տարեկան) |
| Վախճանի վայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Գերեզման | Վերայի գերեզմանատուն |
| Մասնագիտություն | գրող |
| Լեզու | վրացերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Թբիլիսիի հոգևոր ճեմարան |
| Ուշագրավ աշխատանքներ | Q28065030? |
Դանիել Գևորգի Ճոնքաձե (վրաց.՝ დანიელ გიორგის ძე ჭონქაძე, մարտի 18, 1830[1], Ղվավիլի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 16, 1860[1], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստավրոպոլի հոգևոր ուսումնարանում (1851) և Թիֆլիսի հոգևոր ճեմարանում (1855) դասավանդել է օսերեն։ Ռուսական գիտությունների ակադեմիայի պատվերով նյութեր է հավաքել ռուս-օսական բառարանի համար։ Ճոնքաձեի միակ գեղարվեստական ստեղծագործությունը «Սուրամի ամրոցը» (1859) վիպակն է, որի հիմքում ընկած է ամրոց կառուցելիս կենդանի մարդուն պատի մեջ շարելու առասպելը։
Ճոնքաձե խարազանել է ճորտատիրական կարգերը, միապետությունը։ Վիպակը դեմոկրատական ոգով գրված առաջին ստեղծագործությունն է վրաց գրականության մեջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հրաչիկ Բայրամյան, Վրաց գրականությունը V-XIX դդ․, Գիրք Ա․, Երևան, 2007, էջ 178-182։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Ճոնքաձե» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 104)։ |