Ռափայել հրեշտակապետ
Ռափայել հրեշտակապետ | |
---|---|
Տեսակ | Հրեշտակապետեր, հրեշտակներ հուդայականությունում և angels in Christianity? |
Archangel Raphael Վիքիպահեստում |
Ռափայել հրեշտակապետ (եբրայերեն՝ רָפָאֵל, Ռեփայել՝ «Աստված բուժեց», «ռաֆա» רפא բառից՝ բուժել), հրեշտակապետներից մեկն էր։ Ենոքի ապոկրիֆային գրքի համաձայն՝ նա համարվել է հրեշտակապետների մեջ երկրորդը (Միքայել Հրեշտակապետից հետո)[1]։
Բոլոր յոթ հրեշտակներից, որոնք հանդիպել են նախաաքսորական հրեականությունում, միայն Միքայելն[2] ու Գաբրիելն[3] են նշվել գրություններում, որոնց բոլոր քրիստոնյաները ընդունել են իրենց անուններով։ Ռափայելն իր անունով հիշատակվել է Տոբիտի գրքում, որը մտնում է Հին կտակարանի մեջ՝ ուղղափառությունում և կաթոլիկությունում, ընդ որում կաթոլիկությունում ճանաչվել է վերջնական։ Մնացած չորսի անունները՝ Ուրիել, Ռագուիլ, Սարիել, Երահմիել, գրվել են Ենոքի գրքում (գլուխ XX), որը գրվել է մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում։
Ռափայել (Raphael) անվան արմատը առկա է նաև ժամանակակից եբրայերեն Rophe բառում, որը թարգմանաբար նշանակում է «բժիշկ»՝ դրանով իսկ հիշեցնելով այս հրեշտակին ավանդաբար վերագրվող բուժելու ունակությունները:
Ենոքի գրքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռափայելը թաղել է կապված Ազազելին անապատում, քանի որ նա մարդկանց տարբեր արհեստներ էր սովորեցնում և դրանցով նրանց անառակացնում էր (Են․ 2:35—37)։
Եվ ասաց Աստված կրկին Ռափայելին․ «Կապիր Ազազելի ոտքերն ու ձեռքերը և նետիր խավարի մեջ։ Դուդայելի մեջ գտնվող անապատում անցք արա և իջեցրու նրան այնտեղ: Եվ նրա վրա դիր կոպիտ ու սուր մի քար և ծածկիր այն խավարով, որպեսզի այնտեղ հավիտյան մնա, և նրա երեսն էլ ծածկիր, որպեսզի լույս չտեսնի: Եվ դատաստանի մեծ օրը նա նետվելու է կրակի մեջ »[4]։
Գրքում նա նկարագրվում է որպես «Սուրբ հրեշտակներից մեկը՝ մարդկանց ոգիների հրեշտակը» (ոչ բոլորինը, քանի որ Միքայելը դրված է «մարդկանց լավագույն մասի վրա՝ ընտրված ժողովրդի վրա») (Են. 4:27)։
Ռափայելը Ենոքին պատմել է մարդկային հոգիների չորս հանգստավայրերի մասին, որտեղ նրանք բնակվել են՝ սպասելով վերջին դատաստանին[5]։ Երբ մարդը եկել է ճշմարտության պարտեզ, Ռափայելը իր տեսած ծառը անվանել է «իմաստության ծառ, որից ձեր նախնիները՝ ձեր հին հայրը և մայրը, ճաշակել են և ձեռք բերել իմաստության գիտելիքներ, և նրանց աչքերը բացվել են, և նրանք իմացել են, որ մերկ են և վտարվել են այգուց»[6]:
Կանգնելով Տիրոջ գահի մոտ՝ Ռափայելը «օրհնել է ընտրյալներին, որոնք կշռադատված էին ոգիների Տիրոջ կողմից»[7]։ Նա և ևս երեք հրեշտակներ կռվելու են Ազազելի և նրա զորքերի դեմ և նրանց գցելու դժոխքի կրակի մեջ[8]։
Եվ ես հարցրի խաղաղության հրեշտակին․ «Այս շղթաները, որ զենքեր են, ու՞մ համար են պատրաստված»: Եվ նա ասաց․ «Նրանք պատրաստված են Ազազելի ջոկատների համար, որպեսզի վերցնեն նրանց և գցեն դժոխք: Եվ նրանց ծնոտները ծածկված կլինեն կոպիտ քարերով, ինչպես հրամայել է հոգիների Տերը: Միքայելն ու Գաբրիելը, Ռուֆայելը և Ֆանուելը կբռնեն նրանց դատաստանի այդ մեծ օրը և կթափեն վառվող կրակով հնոց, որպեսզի ոգիների Տերը վրեժ լուծի նրանց անիրավության համար, որովհետև նրանք հնազանդվեցին Սատանային և խաբեցին երկրի վրա ապրողներին»։
Ուղղափառությունում և կաթոլիկությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռափայել հրեշտակը հայտնվել է Տոբիթի ոչ կանոնական, երկրորդականոնական գրքում, որտեղ նա հայտնվել է մարդկային տեսքով և դարձել է Տոբիթի որդի Տոբիուսի ուղեկիցը՝ իրեն անվանելով «Ազարիա՝ Անանիա Մեծի տոհմից» (Տոբիթ, 5։18[9])։ Ճանապարհորդության ընթացքում նշվել են հրեշտակապետի պաշտպանիչ ուժերը, օրինակ՝ Վերին Եգիպտոսում դևի աքսորը և կապումը, որը սպանել է Սառայի՝ Ռագուելի դստեր և հետագայում Տոբիուսի կնոջ յոթ ամուսիններին (Տոբիթ, 8։2[10])։ Տուն վերադառնալուց և Տովիտա կուրությունը բուժելուց հետո Ռափայելը բացահայտել է իրեն (Տոբիթ, 12։15[11])․
Ես Ռաֆայելն եմ՝ յոթ սուրբ հրեշտակներից մեկը, որոնք բարձրացնում են սրբերի աղոթքները և բարձրանում Սրբի փառքի առաջ։
Հնարավոր է, որ այստեղ եղել է կապվածություն Սուրբ Հովհաննեսի հայտնության անանուն հրեշտակների հետ[12]։
Ինչ վերաբերում է Ռափայելին վերագրվող բուժիչ ունակություններին, ապա դրանց մասին շատ ավելին հայտնի չէ, քան Տոբիթին ուղղված նրա հայտարարությունից, որ նա Աստծո կողմից կանչվել է տղամարդուն կուրությունից բուժելու և Սառային՝ Տոբիուսի ապագա կնոջը, Ասմոդեուսի չար ոգուց ազատելու համար[13]։ Կաթոլիկների շրջանում Ռափայելը համարվել է բժիշկների և ճանապարհորդների սուրբ հովանավորը, ինչպես նաև օգնել է նրանց, որոնք իր ծառայությունների կարիքն են ունեցել:
1921 թվականին առաջին անգամ Ռափայելին նվիրված օրը ներառվել է հռոմեական պատարագային տարում և նշվել է հոկտեմբերի 24-ին: 1969 թվականի օրացույցի բարեփոխմամբ տոնը տեղափոխվել է սեպտեմբերի 29 և միավորվել Միքայել հրեշտակապետի և Գաբրիել հրեշտակապետի օրվա հետ[14]։ Այնուամենայնիվ, կաթոլիկ եկեղեցին այժմ թույլ է տալիս տոնակատարության հնարավորությունը հին օրացույցով:
Ռափայելը հաճախ պատկերված է ձեռքին մեծ ձուկ: Սա հղում է Տոբիթի գրքին, որտեղ հրեշտակապետը հրամայել է Տոբիուսին ձուկ որսալ, իսկ հետո երիտասարդին սովորեցրել է, թե ինչպես կարելի է ձկան լեղապարկի օգնությամբ բուժել հոր կուրությունը, ինչպես նաև քշել դևին՝ վառելով կենդանու սիրտն ու լյարդը։
Իսլամում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռափայելը Իսլամում հարգվել է որպես մեծ հրեշտակապետերից մեկը: Ըստ հադիսի՝ Ռափայելն է, որ պետք է հնչեցնի շեփորը՝ ի նշան Դատաստանի օրվա ժամանման։ Ենթադրվում է, որ շեփորը կհնչի երկու անգամ․ առաջին անգամ՝ ի նշան դատաստանի օրվա, երկրորդը՝ երբ բոլոր հոգիները կհավաքվեն վերջին դատաստանի ժամանակ։
Իսլամական ավանդույթում Ռափայելը հայտնի է Իսրաֆիլ (Isrāfīl) անունով։ Ըստ Ղուրանի՝ նա իր շունչը պահել է, սպասելով Ալլահի հրամանին, դատաստանի օրը սկսելու համար:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռաֆայելն այցելում է Ադամին և Եվային Եդեմում՝ Ջոն Միլթոնի «Կորած դրախտում»։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1 Ен. 6:29 — И сказал он мне: «Первый — Михаэль, милосердный и долготерпеливый; и второй, который поставлен над всеми болезнями и всеми ранами детей человеческих, — Рафаэль; и третий, поставленный над силами, — Габриэль; и четвёртый, который определён над покаянием к надежде тех, кто наследует вечную жизнь, имя ему Фануэль».
- ↑ Даниил 12:1 — «И восстанет в то время Михаил, князь великий, стоящий за сынов народа твоего; и наступит время тяжкое, какого не бывало с тех пор, как существуют люди, до сего времени; но спасутся в это время из народа твоего все, которые найдены будут записанными в книге»
- ↑ Лук.1:19—20,26—38
- ↑ «Книга Еноха». Արխիվացված է օրիգինալից 2011-12-23-ին. Վերցված է 2011-12-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Ен. 5:1—5, 8—14
- ↑ Ен. 5:61
- ↑ Ен. 7:25
- ↑ Ен. 8:62—64
- ↑ Տոբիթ, 5։18
- ↑ Տոբիթ, 8։2
- ↑ Տոբիթ, 12։15
- ↑ Աստվածաշունչ — И я видел семь Ангелов, которые стояли пред Богом; и дано им семь труб.
- ↑ Աստվածաշունչ— И ныне Бог послал меня уврачевать тебя и невестку твою Сарру.
- ↑ «Католический календарь святых». Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին. Վերցված է 2011-12-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
- Դիցաբանական կերպարներ այբբենական կարգով
- Հրեշտակապետեր
- Հրեշտակներ
- Հրեշտակներ քրիստոնեությունում
- Աստվածաշնչյան կերպարներ
- Կաթոլիկ եկեղեցու սրբեր
- Հրեշտակներ հուդայականությունում
- Հուդայականություն
- Սրբեր
- Քրիստոնեություն
- Իսլամ
- Քրիստոնեական սրբեր
- Քրիստոնեական դիցաբանություն
- Եբրայերեն բառեր և արտահայտություններ
- Կրոն
- Նոր Կտակարանի անձինք
- Ղուրան
- Հին Կտակարանի անձինք
- Հին Կտակարան
- Կաթոլիկություն
- Կերպարներ այբբենական կարգով
- Հուդայական դիցաբանություն