Ասմոդեուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասմոդեուսի պատկերը Կոլին դե Պլանսիի «Dictionnaire Infernal»-ում:

Ասմոդեուս, (հուն․՝ Ασμοδαίος, Asmodaios) կամ Աշմեդայ (եբր.՝ אַשְמְדּאָי‎, ʾAšmədʾāy) դևերի թագավորը[1], որը հիմնականում հայտնի է պարականոն Տոբիթի գրքից, որտեղ գլխավոր հերոսն է[2]: Դևի մասին խոսվում է նաև որոշ թալմուդյան առասպելներում, օրինակ՝ Սողոմոնի տաճարի կառուցման առասպելում: Որոշ Վերածննդի քրիստոնյաներ Ասմոդեուսին համարում էին դժոխքի յոթ հարկերի թագավորը: Ասմոդեուսին համարում են նաև դժոխքի յոթ արքայազներից մեկը: Բինսֆելդի դևերի դասակարգման մեջ, յոթ արքայազններից յուրաքանչյուրը համապատասխանում են յոթ մահացու մեղքերից մեկին՝ բղջախոհություն, որկրամոլություն, նախանձ, ծուլություն, բարկություն և հպարտություն: Ասմոդեուսը բղջախոհության դևն է և դրա համար պատասխանատու է մարդկանց սեռական ցանկությունների փոփոխության համար, որի մասին խոսվում է Տոբիթի գրքում[3]:

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասմոդայ բառը ենթադրաբար ծագել է ավեստերեն *aēšma-daēva-ից, որտեղ aēšma նշանակում է «բարկություն» իսկ daēva նշանակում է «դև» կամ «աստվածային էակ»: Զրադաշտականության մեջ daēva Aēšma-ն բարկության դևն է, սակայն aēšma-daēva ձևով բառը զրադաշտական տեքստերում չի հանդիպում: Ենթադրվում է, սակայն, որ այսպիսի ձև գոյություն է ունեցել. Տոբիթի գրքի «Ասմոդայոս»-ը (Ἀσμοδαῖος) և թալմուդյան «Աշմեդայ»-ը (אשמדאי) ծագել են այդ ձևից[4]:

Օգտագործվում են նաև Ասմոդայ[5][6], Աշմոդի[7][8], Օսմոդեուս[9][10] և Օսմոդայ[11][12] անվանումները: 1906 թվականին տպագրված «Հրեական հանրագիտարանը» մերժում է ընդունված տեսակետն, ասելով, որ պարսկական զրադաշտականությունը չէր կարող ունենալ այդպիսի մեծ ազդեցություն հրեական աստվածաբանության վրա[13]: Ենթադրվում է նաև, որ դևի անվանումը կարող է ծագել Ռամզես Մեծի հունական անվանումից՝ Օզիմանդիասից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Asmodeus" in The New Encyclopaedia Britannica. Chicago: Encyclopaedia Britannica Inc., 15th edn., 1992, Vol. 1, p. 635.
  2. «Asmodeus/Asmoday»։ Judeo-Christian Demons։ Deliriumsrealm.com։ 25 March 2003։ Վերցված է 2009-03-04 
  3. Asmodeus; Or, The Devil on Two Sticks By Alain Rene Le Sage - 1841 - London - Joseph Thomas
  4. Stave Erik (2002) [1901–1906]։ «Æshma (Asmodeus, Ashmedai)»։ in Singer, Isidore; Adler, Cyrus։ Jewish Encyclopedia։ New York: Funk & Wagnalls։ LCCN 16-014703։ Վերցված է 24 June 2008 
  5. Milton John (1671)։ Paradise Regained 
  6. Pomfret John (1724)։ «Cruelty and Lust»։ Poems Upon Several Occasions։ D. Brown։ էջ 73 
  7. Mauriac François (1939)։ Asmodee; or, The Intruder։ Secker & Warburg 
  8. Kleu Michael, Eayrs Madelene (2010)։ Who Are You?։ USA: Xulon Press։ էջ 214։ ISBN 978-1-61579-841-4 
  9. Connell Evan S. (1992)։ The Alchymist's Journal։ Penguin Books։ էջ 110։ ISBN 0-14-016932-6 
  10. Guppy Henry (1960)։ «Tobit»։ Bulletin of the John Rylands Library 42։ Manchester University Press։ էջ 375 
  11. Garibay Mora Ernesto (2005)։ Dictionary of Demons and Related Concepts։ Miami, Florida: L. D. Books։ էջ 103։ ISBN 970-732-108-3 
  12. Nares Robert (1888)։ A Glossary of Words, Phrases, Names, and Allusions։ London: Reeves & Turner։ էջ 21 
  13. Jewish encyclopedia unedited full text 1906 version, entry "Aeshma"