Սողոմոնի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաճարի հատակագիծը

Սողոմոնի տաճար (եբրայերեն՝ בֵּית־הַמִּקְדָּשׁ‎: Beit HaMikdash), տաճար Պաղեստինում՝ կառուցված մ. թ. ա. 10-րդ դարում, որը, սակայն, չի պահպանվել։ Սողոմոնի հայտնի տաճարի և պալատի մասին գաղափար ենք կազմում Աստվածաշնչում բերված մանրամասն նկարագրությամբ։ Դրանց օգնությամբ կազմված է տաճարի վերակազմության նախագիծը, համաձայն որի տաճարը 31,5 × 10,5 մ չափերի մի շենք էր՝ գլխավոր մուտքով՝ նեղ պատի կողմից, և մի այլ մուտքով՝ կողքի ճակատի կողմից։ Բուն շենքը բաղկացած էր երկայնական առանցքի վրա հաջորդաբար դրված երեք մասերից, որոնք միասին շրջապատված էին սրահով[1]։

Համաձայն Աստվածաշնչի՝ Սողոմոնի տաճարը հայտնի է նաև որպես Երուսաղեմի առաջին տաճար (եբրայերեն՝ בֵּית־הַמִּקְדָּשׁ‎: Beit HaMikdash

Եբրայերեն Աստվածաշունչը նշում է, որ տաճարը կառուցվել է Իսրայելի և Հուդայի Միացյալ Թագավորության թագավոր Սողոմոնի թագավորության ժամանակ, իսկ Հուդայի թագավորության ժամանակ տաճարը նվիրվել է Էլոհիմին։ Հրեա պատմաբան Ջոզեֆոսն ասում է, որ տաճարը այրվել է կառուցվելուց չորս հարյուր յոթանասուն տարի, վեց ամիս, տաս օր հետո[2], չնայած ռաբինյան աղբյուրները նշում են, որ Առաջին տաճարը գոյություն է ունեցել 410 տարի։

Սողոմոնի տաճարի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի հոյակերտ շինությունը դարձնում է նրան կենտրոնական սրբավայր ամբողջ Իսրայելում, չնայած, նրա հետ մեկտեղ շարունակում էին գոյություն ունենալ տեղական ուրիշ սրբավայրեր։ Տարին երեք անգամ Երուսաղեմի տաճար գնալու սովորույթ կար, սակայն Սողոմոնի թագավորության վերջում և նրա հաջորդների գահակալության շրջանում քաղաքական իրավիճակի վատթարացումն անդրադառնում է Տաճարի ճակատագրի վրա։ Որպեսզի խաթարի բոլոր իսրայելական ցեղերի համար հոգևոր կենտրոն հանդիսացող Երուսաղեմի նման կարգավիճակը, Հերովոամը՝ Իսրայելական (Հյուսիսային ) թագավորության հիմնադիրը, Ք․ա․ 930 թվականին վերականգնում է Բեթղեհեմի սրբավայրը (Бет-Эле)[3] և Դանը (Հին Իսրայել)[4] և երկուսն էլ դարձնում Երուսաղեմի տաճարի նման և այնտեղ տեղադրում ոսկե հորթեր[5]։ Մինչդեռ Հուդայի թագավորությունում ժողովրդի աչքում ավելի բարձրանում էր Երուսաղեմի տաճարը և որպես միակ Աստծուն դավանելու սրբավայր՝ առաջին տեղն էր գրավում։ Լեռը (Մորիա), որի վրա կանգնած էր եկեղեցին, սկսեց կոչվել Աստվածային լեռ, իսկ Տաճարը՝ Տիրոջ բնակավայր։ Մարգարեների խոսքը, որ մեզ է հասել, ավելացնում էր, որ Սիոնը[6] հանդիսանում է Տիրոջ նստավայրը երկրի վրա[7]։ Երուսաղեմի, նրա հետ նաև ամբողջ Հուդայի հրաշքով փրկությունը` Սինաքերիբի ներխուժումից Ք․ա․ 701 թվականին, Երուսաղեմի Տաճարը պարուրում է Աստվածային սրբության հրաշագործ ուժով։

Քաղաքական թուլության և պատերազմներում պարտության հետևանքով դատարկվում էր Տաճարի գանձարանը։ Տաճարն անընդհատ թալանվում էր, պղծվում և նորից վերականգնվում։ Այսպես Սողոմոնի տաճարը թալանվում է Սողոմոնի որդու՝ Ռոբովամի թագավորության ժամանակ։ Հուդայի թագավոր Ամասիայի ժամանակ Իսրայելի թագավորության թագավորը վայրագորեն արշավանք է ձեռնարկում Տաճարի վրա[8]։ Երբեմն հուդայական թագավորները անհրաժեշտության դեպքում փող էին վերցնում տաճարի գանձարանից[9], որպեսզի տուրք վճարեին ասորական թագավոր Թիգլաթպալասար III-ին։

Ճարտարապետական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուղոմոնի տաճարի հատակագիծը՝ հրատարակված 1905 թվականին
Սողոմոնի տաճարի հատակագիծը չափագրումներով

Սողոմոնի տաճարը համարվում է փյունիկյան ոճով կառուցված։ Նրա նկարագրությունը համարվում է լավագույն նկարագրություն։ Ըստ Ֆինկելշտեյնի` տաճարի նկարագրությունը զարմանալիորեն նման է ժամանակի փյունիկյան տաճարների մնացորդներին և հնագիտական առումով հավանական է, որ տաճարը կառուցվել է Թանախում։ Տեխնիկական մանրամասները բացակայում են, քանի որ դպիրները, ովքեր գրել են գրքերը, ճարտարապետներ կամ ճարտարագետներ չէին։

Սողոմոնի տաճարի շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կառավարման տարիներին Սողոմոնը զգալիորեն նախապատրաստվել է Տաճարի կառուցմանը[10]։ Պատերազմներում ձեռք բերված մետաղը, պղնձից, ոսկուց պատրաստված իրերը նա նվիրում է Աստծուն[11]։ Տաճարը Սողոմոնին թողնում է ոսկու և արծաթի հսկայական պաշարներ և անհամար երկաթ ու պղինձ[12]։ Հաննայի նախնական բնակիչներից նա պատրաստում է բանվորական կադրեր որպեսզի Տաճարի կառուցման համար տաշած քարեր բերեն[13]։ Օգտագործվում է հայտնի լիբանանյան մայրուղին[14]։

Դավիթը, թագավորությունը տալով Սողոմոնին, պատգամեց նրան կառուցել տաճար[15] և Իսրայելի բոլոր մեծամեծներին հրամայեց օգնել նրան այդ մեծ գործում[16]։ Իր մահվանից առաջ Դավիթը հրավիրեց բոլոր ցեղերի ներկայացուցիչներին և ղեկավարներին և խնդրեց նվիրատվություն կատարել շինարարության համար[17]։ Նա տվեց նաև տաճարի հատակագիծը և ավարտեց խոսքը՝ ասելով․ «Այս ամենը ասված է և գրված տիրոջ կողմից»[18][19]։ Սողոմոնը (Ք․ա․ 970—930 ) ձեռնամուխ եղավ տաճարի շինարարությանը իր թագավորության չորրորդ տարում` հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալուց գալուց հետո՝ երկրորդ ամսի սկզբին[20]։

Գահակալության սկիզբը ստույգ հայտնի չէ, առավել տարածված հիպոթեզի համաձայն՝ տաճարի շինարարությունը սկսվել է Ք․ա․ 966 թվականին, իսկ մեկ այլ հիպոթեզի համաձայն՝ Ք․ա․964 թվականին[21]։ Համագործակցության համար Սողոմոնը դիմում է Մեծ Քիրամին՝ Փյունիկիայի Տիր քաղաքի թագավորին, և խնդրում փորձառու ճարտարապետ[22], ատաղձագործ և այլ արհեստավորներ տրամադրել։ Լիբանանից բերվում է այդ ժամանակի շատ արժեքավոր շինանյութեր[23]։ Քարերը (ավազաքար) լեռան վրա հղկում էին Սողոմոնի և Քիրամի քարտաշներն ու փյունիկյան Գեբալ քաղաքի բնակիչները[24]։ Արդեն պատրաստի տեսքով այն հասցնում էին շինարարության վայր։ Այնպես որ ո՛չ մուրճ, ո՛չ կացին, ո՛չ որևէ երկաթյա գործիք չկար տաճարում կառուցման ժամանակ[25]։ Պղնձե սյուների կոփման համար անհրաժեշտ պղինձը մատակարարվում էր հանքերից[26]։ Շինարարությունն ապահովվում էր նաև անհրաժեշտ արծաթով։ Բոլոր աշխատողները 30000 իսրայելցիներն էին[27] և 150 000 քանանացիներ և փյունիկեցիներ[28]։ 3 300 հատուկ նշանակված վերահսկիչներ հետևում էին աշխատանքներին։

Տաճարի գավիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավիթն զբաղեցնում էր մեծ տարածք և բաղկացած էր երկու մասից՝ արտաքին և ներքին գավիթներից։

  • Տաճարային լեռան տարածք մուտքը արտաքին գավիթից էր[29], որը անվանում էին նաև Էզրա գդոլա[30] կամ «նոր»[31], այսինքն՝ լայնածավալ։ Այդ գավիթը նախատեսված էր ժողովրդի համար․ այստեղ տեղի էին ունենում ժողովրդական հավաքներ[32] և աղոթքներ։ Այստեղ շատ մարդիկ էին հավաքվում հատկապես տոներին[33]։
  • Պղնձապատ Հարավային ներքին դարպասով[30] էր ներկայանում «ներքին գավիթը», որը նաև անվանում էին «վերին»[34], քանի որ գտնվում էր ներքին դռնից կամ «քահանաների գավիթից» վերև[30], որովհետև նախատեսված էր քահանաների համար և անմիջականորեն կից էր Տաճարին։ Այն կառուցված էր տաշած քարով և շրջապատված էր երեք կանգուն բարձրությամբ ցածր ցանկապատով[35], որպեսզի նրա վրայով ժողովուրդը կարողանար տեսնել կատարվող սրբազան արարողությունը։

Գավիթի երկու կողմերում (հյուսիսային և հարավային) կար տասը պղնձե ավազան (յուրաքանչյուր կողմում՝ հինգը)։ Լվացարանները զարդարված էին հրեշտակների, առյուծների, ցուլերի պատկերներով և դրված էին մեծ անիվներով պղնձե հենարանների վրա[36]։

.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սողոմոնի տաճար

Տաճարի գրաֆիկը

Տաճարի երկրորդ մասի գրաֆիկը .

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վարազդատ Հարությունյան, Հին աշխարհի ճարտարապետություն, Երևան, 1978
  2. Josephus, Jew. Ant. 10.8.5
  3. где, согласно Библии, ещё Иаков основал святилище Бога Израиля (Быт. 28:22).
  4. I Цар. 12:26-33.
  5. I Цар. 12:28.
  6. частью которого является гора Мориа.
  7. Амос 1:2; Исаия 6:1; 18:7.
  8. I Цар. 14:25-26; II Хрон. 12:9.
  9. II Цар. 16:17.
  10. I Хрон. 22:5.
  11. II Сам. 8:8, 10, 11.
  12. I Хрон. 22:14.
  13. I Хрон. 22:1.
  14. I Хрон. 22:4
  15. I Хрон. 22:11.
  16. I Хрон. 22:16—18.
  17. I Хрон. 29:9.
  18. I Хрон. 28:11—18.
  19. I Хрон. 28:19.
  20. I Цар. 6:1, 37; II Хрон. 3:1, 2.
  21. К какому фараону говорил Моисей Արխիվացված 2012-10-28 Wayback Machine.
  22. Иногда его отождествляют с главным сборщиком податей Соломона — Адонирамом
  23. I Цар. 5:10.
  24. I Цар. 5:17, 18.
  25. I Цар. 6:7.
  26. I Цар. 7:46.
  27. I Цар. 5:13, 14
  28. II Хрон. 2:16, 17; ср. I Цар. 9:20—22.
  29. Иезек. 40:17.
  30. 30,0 30,1 30,2 II Хрон. 4:9.
  31. II Хрон. 20:5.
  32. Иерем. 19:14; 26:2.
  33. Исаия 1:12.
  34. Иерем. 36:10.
  35. Иосиф Флавий, «Иудейские Древности» VIII, 3:9.
  36. I Цар. 7:27—39; II Хрон. 4:6—8.

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]