Jump to content

Հրաչյա Շիրինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչյա Շիրինյան
Ծնվել է1886[1]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1959[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան[1] և Երևանի թեմական դպրոց (1907)[1]
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան[1] և Կարմիր դրոշի շքանշան[1]

Հրաչյա Համբարձումի Շիրինյան (1886[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1959[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Անդրկովկասում հեղափոխական շարժման մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1917

1899 թվականին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, որտեղից հեռացվել է ուսանողական հեղափոխական ելույթներին մասնակցելու, կղերի դեմ ընդհատակյա թերթ հրատարակելու համար։ 1907 թվականին ավարտել է Երևանի թեմական դպրոցը և զորակոչվել բանակ։ Ծառայել է Կարսում, որտեղ շփվել է Պետերբուրգից զորակոչված զինվորների հետ։ 1908-1912 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Ջաջուռի, Արթիկի և Արդվինի դպրոցներում, հեղափոխական քարոզչություն իրականացրել աշակերտության և աշխատավորության շրջանում։ 1913 թվականին մեկնել է Պետերբուրգ և սովորել գյուղատնտեսական ինստիտուտում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Կովկասյան ռազմաճակատում։ Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Էրզրումի ռազմաճակատային զինվորական պատգամավորների սովետի գործադիր կոմիտեի անդամ, քարոզչություն ծավալել զինվորների շրջանում։ Ռուսական զորքերի՝ Կովկասյան ռազմաճակատից հեռանալուց հետո տեղափոխվել է Թիֆլիս, սերտ կապեր հաստատել Ստեփան Շահումյանի հետ, մասնակցել Թիֆլիսի բոլշևիկյան կազմակերպության աշխատանքներին։ 1918 թվականի սկզբներին մասնակցություն է ունեցել «Հայաստանի կոմունիստական կուսակցության» ստեղծման աշխատանքներին։ Խոսափելով մենշևիկներից, մեկնել է Սուխում, այնուհետև Թելավ, որտեղ 1920 թվականին ձերբակալվել է։ «Բրիգադային զինվորական իրավաբանի» կոչումով տարիներ շարունակ եղել է ռազմական տրիբունալի նախագահ, Անդրկովկասյան ռազմական օկրուգի զինվորական տրիբունալի կոլեգիայի անդամ։

Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 517.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 517