Հրանտ Պապյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Պապյան
Ծնվել էփետրվարի 16, 1969(1969-02-16) (55 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1993)
Մասնագիտությունօպերային երգիչ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Հրանտ Պապյան (փետրվարի 16, 1969(1969-02-16), Երևան, Հայկական ԽՍՀ), հայ օպերային երգիչ (բաս)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Պապյանը ծնվել է 1969 թվականի փետրվարի 16-ին Երևանում։ 1993 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետը՝ որպես հոբոյահար։ 1999-2002 թվականներին աշխատել է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում[1]։

2002 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ[2]։ Եղել է նաև Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Պետական ակադեմիական երգչախմբի մեներգիչներից[1][3]։

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Օպերա Դեր
Վինչենցո Բելլինի Նորմա Օրովեզ
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Դոն Ժուան Կոմանդոր
Ջուզեպպե Վերդի Տրուբադուր Ֆերանդո
Ջուզեպպե Վերդի Տրավիատա Դոկտոր
Ջուզեպպե Վերդի Սիմոն Բոկանեգրա Պիետրո
Ջուզեպպե Վերդի Օթելլո Լյուդովիգ
Ջուզեպպե Վերդի Աիդա Թագավոր
Արմեն Տիգրանյան Դավիթ Բեկ Խան
Արմեն Տիգրանյան Անուշ Պահակ
Ջակոմո Պուչինի Տոսկա Անջելոտի
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Ռեքվիեմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հրանտ Պապյան». opera.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  2. «Get info about artists - Operabase». www.operabase.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  3. «AV Production - Հրանտ Պապյան». avproduction.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.(չաշխատող հղում)