Հրանտ Հրահան
Հրանտ Հրահան | |
|---|---|
| Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Հրանտ Նազարեան |
| Ծնվել է | փետրվարի 29, 1892 |
| Ծննդավայր | Ադափազար, Թուրքիա |
| Վախճանվել է | ապրիլի 16, 1988 (96 տարեկան) |
| Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | թարգմանիչ և գրող |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կեդրոնական վարժարան |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Հայաստանի օգնության կոմիտե |
| Հրանտ Հրահան Վիքիդարանում | |
Հրանտ Հրահան (Հրանտ Խաչիկի Նազարյան, փետրվարի 29, 1892, Ադափազար, Թուրքիա - ապրիլի 16, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, թարգմանիչ, արձակագիր, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրանտ Հրահանը ծնվել է 1892 թ. փետրվարի 29-ին[1] (ըստ այլ աղբյուրների՝ 1892 թ. փետրվարի 8-ին կամ 1898 թ. փետրվարի 28-ին)[2], Թուրքիայի Ադապազար քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Ռուբինյան վարժարանում և Ազգային կեդրոնական լիցեյում։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ ապաստանել է Բրուսայի վիլայեթի Քյոթահիա քաղաքում։ 1918-1919 թթ. ուսուցչություն է արել նույն քաղաքի հայոց վարժարանում։ 1919-1921 թթ. աշխատել է Էսկիշեհիր քաղաքի հայկական դպրոցում։ Ապա անցել է Բուլղարիա և պաշտոնավարել Պլովդիվ քաղաքի արտադրական մի ֆիրմայում։ Եղել է ՀՕԿ-ի բուլղարական մասնաճյուղի անդամ։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։
Գրել է «Հերոսի մը նամականին» (1931 թ.), «Համբուրե զիս» (պիես, 1933 թ.), «Արցունք և ժպիտ» (պատմվածքներ, 1949 թ.), «Բալկանների լանջերում» (1951 թ., վիպակ՝ Բուլղարիայում պարտիզանական շարժման մասնակից հայ երիտասարդների մասին), «Հրաշագործ միություն», «Խղճի խայթեր» և այլ ստեղծագործություններ։ Հրանտի ստեղծագործությունները հիմնականում պատկերում են Մեծ Եղեռնի սարսափները, որոնք անձամբ ապրել է հեղինակը՝ «Իմ կյանքի վեպը» (հատ. 1-2, 1954-1958 թթ.), վերափոխված տարբերակը՝ «Խոսում են անմահները» (1970 թ.) և այլ գործեր։ Նա նաև թարգմանել է Խրիստո Բոտևի, Իվայլո Պետրովի, Էլին Պելինի ստեղծագործություններից[1][3]։
1960-ականներին Թուրքիայի դեսպան Ֆահրի Կորութուրքի՝ ՀԽՍՀ այցի առիթով գրել է «Բաց նամակ խորհրդահայ գրող Հրանտ Հրահանի Հայաստան այցելած Թուրքիոյ դեսպան Կորութուրքին» նյութը[4]։ Այցի առիթով դեսպանը հայտնել էր, թե. «Ես շատ գոհ եմ, որ այցելեցի Հայաստան։ Ինձ ապշեցրին Մատենադարանը և գիտութեան զարգացման մակարդակը, շինարարութեան մասշտաբները և ժողովրդի բարձր մշակոյթը»։ Սրան ի պատասխան Հրանտ Հրահանն իր բաց նամակում նշել է. «Դա մեր վրէժի իւրայատուկ ձեւն է Օսմանեան Թուրքիայի հանդէպ. վրէժ ո՛չ թէ դաշոյնով ու եաթաղանով, այլ մշակոյթով ու խաղաղ գոյակցութեամբ»։[5]
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հերոսի մը նամականին, Պլովդիվ, 1931, 120 էջ։
- Համբուրե զիս, Պլովդիվ, 1933, 100 էջ։
- Հրաշագործ միություն, Պլովդիվ, 1936, 160 էջ։
- Խղճի խայթեր, Պլովդիվ, 1937, 120 էջ։
- Արցունք և ժպիտ, Երևան, 1949, 140 էջ։
- Բալկանների լանջերում, Երևան, 1951, 200 էջ։
- Իմ կյանքի վեպը, Ա. հատոր, Երևան, 1954, 260 էջ[6]։
- Իմ կյանքի վեպը, Բ. հատոր, Երևան, 1958, 540 էջ։
- Խոսում են անմահները, Երևան, 1970, 676 էջ։
- Կյանքն ընդդեմ մահվան, Երևան, 2004, 416 էջ[7]։
Թարգմանություններ (բուլղարերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Էլին Պելին, Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1951, 190 էջ։
- Բուլղարական պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1951, 112 էջ։
- Քրիստո Բոտև (գրքի մեջ մտնող արձակը թարգմանել են Հրանտ Հրահանը և Մ. Ավագյանը), Երևան, Հայպետհրատ, 1955։
- Իվայլո Պետրով, Նոնկայի սերը, Երևան, Հայպետհրատ, 1961, 230 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր 3, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 1999։
- ↑ «Հրահան, Հրանտ». Հայաստանի ազգային գրադարան. «Հայ գիրք». Վերցված է 2025 թ. հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Մահ՝ Հրանտ Հրահանի» (PDF). «Յառաջ» օրաթերթ. 1988 թ. մայիսի 4. Վերցված է 2025 թ. հոկտեմբերի 9-ին.
- ↑ Բաց նամակ խորհրդահայ գրող Հրանտ Հրահանի Հայաստան այցելած Թուրքիոյ դեսպան Կորութուրքին. Հայաստանի ազգային գրադարան. 196?. էջ 10. Վերցված է 2025 թ. հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Բաց նամակ խորհրդահայ գրող Հրանտ Հրահանի Հայաստան այցելած Թուրքիոյ դեսպան Կորութուրքին». Վերցված է 2025 թ. հոկտեմբերի 9-ին.
- ↑ Հրահան, Հրանտ (1955). Իմ կյանքի վեպը. Haypethrat.
- ↑ Հրահան, Հրանտ (2004). Կյանքն ընդդեմ մահվան։ Մեծ եղեռնից վերապրողի պատմությունը. Զանգակ-97. ISBN 9789993029342.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Հրահան» հոդվածին։ |
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Փետրվարի 29 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Ադապազար քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 16 մահեր
- 1988 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բուլղարերենից հայերեն թարգմանիչներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Երկարակյացներ
- Հայ արձակագիրներ
- Հայ գրողներ
- Հայ դրամատուրգներ
- Հայ թարգմանիչներ