Հրանտ Ավագյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հրանտ Ավագյան (այլ կիրառումներ)
Հրանտ Ավագյան
Ի ծնե Հրանտ Միհրանի Ավագյան
Ծնվել է մարտի 29, 1900
Ծննդավայր Հալեպ, Սիրիա
Վախճանվել է անհայտ է
Ազգություն հայ
Մասնագիտություն նկարիչ

Հրանտ Միհրանի Ավագյան (մարտի 29, 1900-?), հայ նկարիչ, ռեստավրատոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մարտի 29-ին, Հալեպում (Սիրիա)։ Ուսումը ստացել է Հալեպի Ներսեսյան վարժարանում և գերմանական լիցեյում։ 1920-ին տեղափոխվել է Ռումինիայում, մշտական բնակություն հաստատել Բուխարեստում։ Ավագյանը աշակերտել է ռումինական հայտնի նկարիչ, ակադեմիկոս Ժ. Ա. Ստերիաղիին։ Հեղինակ է հիմնականում փոքրադիր բնանկարների, նատյուրմորտների, դիմանկարների, որոնք կատարված են նուրբ զգացողությամբ և անմիջականությամբ։ Շուրջ 40 տարի զբաղվել է ռումինական հին նկարների նորոգման աշխատանքով։ Այցելել է Սովետական Հայաստան, նկարել հայրենի բնությունն ու հուշարձանները, տվել 2 անհատական ցուցահանդես։ Աշխատանքներից երկուսը՝ «Աշնանային բնանկար» և «Առագաստանավը ափին» նվիրել է Հայաստանի պետական պատկերասրահին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png