Հվան Գյոան
| Հվան Գյոան | |
| Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ, Կորեայի ազատության կուսակցություն[1], People Power Party? և Freedom And Innovation? |
|---|---|
| Կրթություն՝ | Սոնգյունգվան համալսարան և Կյունգի ավագ դպրոց |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
| Դավանանք | բապտիստություն |
| Ծննդյան օր | ապրիլի 15, 1957 (69 տարեկան) |
| Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
| Քաղաքացիություն | |
| Ամուսին | Choi Jiyoung?[2] |
| Ինքնագիր | |
Հվան Գյոան, ԶԼՄ-ում հիշատակվում է նաև որպես Հվան Գյո Ան (կոր.՝ 황교안, 黃敎安; ապրիլի 15, 1957, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի իրավաբան և պետական գործիչ, Կորեայի Հանրապետության արդարադատության 63-րդ նախարարը և Կորեայի Հանրապետության 44-րդ վարչապետը, ով 2016 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2017 թվականի մայիսի 10-ը նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Սեուլի հեղինակավոր Կյոնգի միջնակարգ դպրոցը, իսկ 1981 թվականին Սոնգյունգվան համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Երեսուն տարուց ավել աշխատել է դատախազական մարմիններում։ Զբաղեցրել է Չհանվոն, Դեգու և Բուսան քաղաքների դատախազների պաշտոնները։
2013 թվականի մարտից Կորեայի Հանրապետության արդարադատության նախարար է, 2015 թվականի մայիսի 21-ին առաջադրվել է երկրի վարչապետի պաշտոնում, 2015 թվականի հունիսի 18-ին խորհրդարանը հաստատեց նրան որպես կառավարության ղեկավար։
2016 թվականի դեկտեմբերի 9-ին ըստ սահմանադրության, կապված նախագահ Փակ Կըն Հյեի դեմ իմպիչմենտի հետ, դարձավ Կորեայի Հանրապետության նախագահի ժամանակավոր պաաշտոնակատար[3]։ Կորեայի Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Հվան Գյոանը մնաց մինչև 2017 թվականի մայիսի 10-ը։ Այդ օրը Կորեայի Հանրապետության նոր նախագահ դարձավ Մուն Ջեինը։
2017 թվականի մայիսի 11-ին Հվան Գյոանը հարաժարական տվեց երկրի վարչապետի պաշտոնից։ Նրա հետ հանդիպման ժամանակ նախագահ Մուն Չժե Ինը նրան առաջարկեց պաշտոնավարել մինչև նոր կառավարության կազմավորումը։ Սակայն Հվան Գյոանը մերժեց[4]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյոանը ամուսնացած է և ունի երկու զավակ՝ որդի և դուստր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://assembly.go.kr/portal/bbs/B0000051/view.do?nttId=1583449&menuNo=600101&sdate=&edate=&searchDtGbn=c0&pageUnit=10&pageIndex=1
- ↑ https://veritas.kr/news/33322
- ↑ «Процедура импичмента в Республике Корея. Досье». ТАСС. Կաղապար:Д.
- ↑ Мун Чжэ Ин принял отставку премьер-министра Республики Корея Хван Гё Ана
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հվան Գյոան» հոդվածին։ |
|