Մուն Ջեին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուն Ջեին
 
Կուսակցություն՝ Democratic Party of Korea?
Կրթություն՝ Կյոնգ Հի համալսարան, Namhang Elmentary School?, Gyeongnam Middle School? և Kyungnam High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և գրավաճառ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1]
Ծննդյան օր հունվարի 24, 1953(1953-01-24)[2][3] (71 տարեկան)
Ծննդավայր Կոջե, Հարավային Գյոնգսանգ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն  Հարավային Կորեա
Հայր Moon Yong-hyung?
Մայր Kang Han-ok?
Ամուսին Kim Jung-sook?
Զավակներ Moon Joon-yong? և Moon Da-hye?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մուն Ջեին (կորեերեն՝ 문재인; հունվարի 24, 1953(1953-01-24)[2][3], Կոջե, Հարավային Գյոնգսանգ, Հարավային Կորեա), ԶԼՄ-ներում հիշատակվում է նաև Մուն Չժե Ին[6], կորեացի պետական և քաղաքական գործիչ, իրավաբան։ 2017 թվականի մայիսի 10-ին ընտրվել է Հարավային Կորեայի նախագահ։ 2012 թվականին Միացյալ դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Նախկինում եղել է Միացյալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուն Ջեինը ծնվել է 1953 թվականի հունվարի 24-ին Կոջեդո կղզում[7]։ Նրա հայրը եղել է փախստական Հյուսիսային Կորեայից, ում տեղահանել էին իր հայրենի Համհընգ քաղաքից, երբ 1950 թվականի դեկտեմբերին, Կորեական պատերազմի ժամանակ, չինական զորքերը՝ ՄԱԿ-ի ուժերի նահանջից հետո, սկսել էին ռմբակոծել քաղաքը։ Մուն Ջեինը սովորել է Պուսանի Քյոննամ միջնակարգ դպրոցում, որը համարվում է Սեուլից դուրս ամենաէլիտար միջնակարգ դպրոցներից մեկը։ Սովորել է Քյոնհիի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Ձերբակալվել և հեռացվել է համալսարանից, երբ կազմակերպել է ուսանողական ցույցեր ընդդեմ Յուսինի սահմանադրության։ Ավելի ուշ զորակոչվել է բանակ, որտեղ էլ 1976 թվականին մասնակցել է Պհանմունդժոմի դեպքերին[8]։ 2012 թվականի ընտրությունների ժամանակ, հավաքելով 48% ձայն, պարտվել է Փակ Կըն Հյեին։

Ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փակ Կըն Հյեի իմպիչմենտից հետո, նախագահական արտահերթ ընտրությունները նշանակվել էին 2017 թվականի մայիսի 9-ին։ Մուն Ջեինը ընտրություններին մասնակցել է որպես Տոբուրո դեմոկրատական կուսակցության թեկնածու։ Էքզիթփոլերի համաձայն, նա հավաքել էր ձայների 41,4 %-ը[9][10]։ Վերջնական տվյալներով նա հավաքել է ձայների 41,08%-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.catholictimes.org/article/article_view.php?aid=279481 (կոր.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. http://www.koreatimes.co.kr/www/nation/2018/07/356_247623.html
  5. https://www.atlanticcouncil.org/events/flagship-event/global-citizen-awards/previous-gca-recipients/
  6. Президент Южной Кореи не исключил возможности визита в Пхеньян
  7. 문재인은 누구…대선 패배 극복하고 제1야당 대표로
  8. [전문] 문재인 민주통합당 대선 후보, 6차 방송연설
  9. «Экзит-поллы: на выборах президента в Южной Корее лидирует кандидат от Демократической партии». NEWSru.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
  10. Чиквин, Анатолий (2017 թ․ մայիսի 9). «Экзит-поллы: Мун Чжэ Ин победил на выборах президента Южной Кореи». TJournal (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուն Ջեին» հոդվածին։