Հուդա Շաարավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուդա Շաարավի
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, հասարակական ակտիվիստ, բանաստեղծուհի և լրագրող
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հունիսի 23, 1879(1879-06-23)[1][2]
Ծննդավայր Էլ Մինիա, Եգիպտոսի խեդիվատ[3]
Վախճանի օր դեկտեմբերի 12, 1947(1947-12-12) (68 տարեկան) կամ 1947[3]
Վախճանի վայր Կահիրե, Եգիպտոսի թագավորություն
Քաղաքացիություն  Օսմանյան կայսրություն,  Եգիպտական սուլթանություն և  Եգիպտոսի թագավորություն
 
Պարգևներ
Բարեգորձության շքանշան

Հուդա Շաարավի (արաբ․՝ هدى شعراوي‎‎, հունիսի 23, 1879(1879-06-23)[1][2], Էլ Մինիա, Եգիպտոսի խեդիվատ[3] - դեկտեմբերի 12, 1947(1947-12-12) կամ 1947[3], Կահիրե, Եգիպտոսի թագավորություն), եգիպտացի ազգայնական, կանանց իրավունքների ակտիվիստ, Եգիպտոսի կանանց միության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ալ Մինյա մուհաֆազայում, հարուստ ընտանիքում։ Նա Եգիպտոսի Ներկայացուցիչների խորհրդի առաջին նախագահ Մուհամմադ Սուլթանի երրորդ դուստրն էր։ Շաարավին իր ամբողջ մանկությունն ու պատանությունը անցկացրել է հարեմում[4]։ 13 տարեկան հասակում Հուդան ամուսնացել է իր զարմիկի՝ Ալի փաշա Շաարավիի հետ[5]։ Ըստ Մարգարետ Բարդանի՝ «հետագայում ամուսնուց հեռու լինելը նրան ժամանակ է տվել կրթություն ստանալու համար, ինչպես նաեւ թույլ է տվել զգալ անկախության անսպասելի համը»[6]։ Շաարավին կրթություն է ստացել Կահիրեում։ Սովորել է Ղուրանի ընթերցանություն և մի շարք այլ առարկաներ, ուսուցումն անցկացվել է օսմաներենով և արաբերենով։ Այն ժամանակվա օրենքների համաձայն՝ նրան դասավանդել են միայն կանայք։ Այս ժամանակահատվածում Շաարավին սկսել է բանաստեղծություններ գրել արաբերեն և ֆրանսերեն լեզուներով։ Հետագայում Հուդա Շաարավին հուշերի գիրք է գրել կյանքի վաղ շրջանի մասին, որը թարգմանվել է անգլերեն[7]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ժամանակ Եգիպտոսում բոլոր կանայք ապրում էին տան առանձին մասում, որը կոչվում էր հարեմ։ Նրանց նաև ստիպված էին հիջաբ կրել։ Հուդան համաձայն չէր կանանց իրավունքների այդպիսի սահմանափակումների հետ, նա կանանց համար դասախոսություններ էր կազմակերպում իրենց իրավունքների մասին։ Շաարավիի դասախոսությունները հետաքրքրում էին շատ կանանց։ Նրան հաջողվել է կանանց մի մասին համոզել` գումար նվիրաբերել բարեգործական հիմնադրամ ստեղծելու համար, որի նպատակն էր օգնել կարիքավոր կանանց։ 1910 թվականին Շաարավիին հաջողվել է հասնել աղջիկների համար դպրոցի բացմանը, այս դպրոցում ավելի շատ ժամանակ էր հատկացվում ակադեմիական առարկաներին, այլ ոչ թե գործնական հմտություններին (օրինակ՝ մանկաբարձությանը)։

Այն բանից հետո, երբ Եգիպտոսն անցել է Բրիտանիայի իշխանության տակ, եգիպտացի շատ կանայք մասնակցել են բրիտանական կառավարության դեմ բողոքի ցույցերին։ 1919 թվականի մարտին Շաարավին Սաֆիյա Զագլուլի հետ միասին կազմակերպել է Բրիտանական կայսրությունից անկախություն պահանջող 500 կանանց ամենամեծ ցույցը, որը կանանց առաջին ցույցն էր ժամանակակից Եգիպտոսի պատմության մեջ։ Չնայած բրիտանական պաշտոնյաների կողմից ցրվելու հրամանին՝ կանայք երեք ժամ շարունակ բողոքի ցույց էին անցկացնում կիզիչ արևի տակ։

1922 թվականին ամուսնու մահից հետո Հուդա Շաարավին որոշել է դադարեցնել դեմքի քող կրելը, որով կանայք ավանդաբար փակում էին դեմքերը Եգիպտոսում։ Շաարավիի արարքը տեղի է ունեցել Եգիպտոսում կանանց իրավունքների համար աճող շարժման համատեքստում, այդ որոշման ընդունման վրա ազդեցություն է ունեցել ֆրանսիական ծագումով եգիպտացի ակտիվիստ Էժենի Լե Բրյունը[8]։ Միևնույն ժամանակ, կանանց իրավունքների համար այլ պայքարողներ, ինչպես, օրինակ, Մալաք Հիֆնի Նասիֆը, դատապարտել են Շաարավիի որոշումը։ 1923 թվականին Հուդա Շաարավին հիմնադրել է Եգիպտոսի կանանց միությունը և դարձել է նրա առաջին նախագահը։ Նույն թվականին Հռոմում կայացած Սուֆրաժիստուհիների միջազգային դաշինքի խորհրդաժողովից վերադառնալուց հետո, Հուդա Շաարավին և Սաիզ Նաբարավին կայարանում հրապարակավ իրենց դեմքերից հանել են ծածկոցները։

1925 թվականին Շարավին կազմակերպել է «L'Égyptienne» ամսագրի հրատարակումը, որն աջակցում էր կանանց իրավունքների պաշտպանությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.lesclesdumoyenorient.com/Huda-Sharawi-1879-1947.html
  4. Shaarawi, Huda Post Colonial Studies. Retrieved 6 October 2014.
  5. Shaarawi, Huda. Harem Years: The Memoirs of an Egyptian Feminist. Translated and introduced by Margot Badran. New York: The Feminist Press, 1987.
  6. Shaʻrāwī, Hudá, and Margot Badran. Harem years: the memoirs of an Egyptian feminist (1879—1924). New York: Feminist Press at the City University of New York, 1987.
  7. Huda Shaarawi, Harem Years: The Memoirs of an Egyptian Feminist (1879—1924), ed. and trans. by Margot Badran (London: Virago, 1986).
  8. Hudá Shaʻrāwī Harem Years: The Memoirs of an Egyptian Feminist (1879-1924). — Feminist Press at CUNY[en], 1987. — ISBN 978-0-935312-70-6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուդա Շաարավի» հոդվածին։