Սաֆիյա Զագլուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաֆիյա Զագլուլ
HudaShaarawi&SafiaZaghlul.jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of Egypt (1922–1958).svg Եգիպտոս
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1876
Վախճանի օր 1946
Հայր Մուստաֆա Ֆահմի Փաշա
Ամուսին Սաադ Զագլուլ

Սաֆիյա Զագլուլ (մասրի՝ صفيه زغلول, 1876 - 1946), եգիպտացի քաղաքական գործիչ, ֆեմինիստ, Վաֆդ ազատական-ազգայնական կուսակցության առաջնորդներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական արմատներով[1] Զագլուլը ծնվել է 1876 թվականին[2]։ Նա քաղաքական, պետական և ռազմական գործիչ Մուստաֆա Ֆահմի Փաշայի՝ Եգիպտոսի նախկին վարչապետի, դուստրն է[3]։

1896 թվականին ամուսնացել է Սաադ Զագլուլի հետ[4], ով եգիպտացի իրավաբան, հեղափոխական ու 1924 թվականի հունվարի 26-ից մինչև նոյեմբերի 24-ը վարչապետն էր[5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնու՝ Սաադ Զագլուլի 1919 թվականին Սեյշելյան կղզիներ աքսորելուց հետո[6], նա դարձավ Վաֆդ ազատական-ազգայնական կուսակցության գլխավոր դեմքը։ Նա կազմակերպեց 500 կանանցից բաղկացած ցույց։ 1927 թվականին ամուսնու մահից հետո նա զբաղեցնում է առանորդի կենտրոնական դիրքերը։ Փաստացի նա Վաֆդի կանանց առաջնորդն էր[3]։ 1937 թվականին կուսակցական պառակտումից հետո նահեռացավ քաղաքական կյանքից։

Նա հայտնի էր որպես Umm al-Misriyyin (եգիպտացիների մայր) անունով և Կահիրեիում գտնվող իր տունը կոչվում է "Bayt al-Umma" (Ազգի տուն)[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. House of the Nation, Al-Ahram, http://weekly.ahram.org.eg/Archive/2003/627/he1.htm, «Safiya Zaghloul herself played an important role in Egypt's political movement. Of Turkish origin and the daughter of Mustafa Pasha Fahmi (who formed the cabinet five times), she mobilised Egyptian ladies to stage a demonstration during the 1919 revolution. This was the first time that Arab women participated in such a politically- oriented movement, and for that she was called Umm Al-Masryeen, the Mother of Egyptians.» 
  2. Ahmed Zaki Osman (8 March 2012)։ «Women's movement: A look back, and forward»։ Egypt Independent։ Վերցված է 11 September 2013 
  3. 3,0 3,1 «Women in power»։ Women leaders guide։ Վերցված է 11 September 2013 
  4. Albert Hourani (1962)։ Arabic Thought in the Liberal Age, 1798-1939։ London: Oxford University Press։ Վերցված է 25 December 2013 
  5. Steven A. Cook (1 September 2011)։ The Struggle for Egypt: From Nasser to Tahrir Square։ Oxford University Press։ էջ 32։ ISBN 978-0-19-979532-1։ Վերցված է 11 September 2013 
  6. «This day in history: Mother of Egyptians Safeya Zaghloul dies in 1946 - Egypt Independent»։ Egypt Independent (en-US)։ 2014-01-12։ Վերցված է 2017-11-15 
  7. Nabila Ramdani (2013)։ «Women in the 1919 Egyptian Revolution: From Feminist Awakening to Nationalist Political Activism»։ Journal of International Women's Studies 14 (2): 39–52։ Վերցված է 28 October 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]