Մալաք Հիֆնի Նասիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալաք Հիֆնի Նասիֆ
արաբ․՝ ملك حفني ناصف‎‎
Ծնվել էդեկտեմբերի 25, 1886(1886-12-25)[1]
ԾննդավայրAl-Jamāliyah
Վախճանվել էհոկտեմբերի 17, 1918(1918-10-17)[1] (31 տարեկան)
Վախճանի վայրԿահիրե, Եգիպտոս
ԳերեզմանCity of the Dead
Գրական անունBahithat al-Badiya
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և ուսուցչուհի
Լեզուարաբերեն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Եգիպտական սուլթանություն
 Malak Hifni Nasif Վիքիպահեստում

Մալաք[2] Հիֆնի Նասիֆ (արաբ․՝ ملك حفني ناصف‎‎, դեկտեմբերի 25, 1886(1886-12-25)[1], Al-Jamāliyah - հոկտեմբերի 17, 1918(1918-10-17)[1], Կահիրե, Եգիպտոս, եգիպտացի իսլամ ֆեմինիստուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1886 թվականին Կահիրեում, Սանիի Աբու ալ-Կարիմ Ջալալի և Խաֆնի-բեյ Նասիֆայի ընտանիքում, որը Մուհամմադ Աբդոյիի գաղաղափարաների համակիրն էր։ Մալաքի հայրը խրախուսում է աղջկա կրթություն ստանալու ցանկությունը։ Մեծանալով՝ Մալաք Նասիֆը հաճախ էր ընթերցում արաբական պոեզիա և ինքն էլ սկսում է գրել[3]։ Մալաքի հայրը վաղ տարիքից փորձում էր աղջկա մոտ սեր արթնացնել դեպի եգիպտական մշակույթը, նրան սովորեցնում էր արաբերեն և ծանոթացնում արաբական մշակույթին[4]:184։

1901 թվականին Մալաքի առաջիններից մեկն էր, որն ավարտել էր Աբբասի կանանց համար նախատեսված առանձին նախակրթարանը, հետո շարունակել է կրթությունը Սանիայի ուսուցիչների համար նախատեսված լիցեյում, որն ավարտել է 1903 թվականին՝ դառնալով դասարանում լավագույններից մեկը։ Երկու տարի անց դասավանդել է նույն տեղում։ 1907 թվականին Մալաքն ամուսնացել է Աբդ ալ Սատար ալ Բասիլ Պաշուի հետ, ինչից հետո ստիպված է եղել թողնել աշխատանքը, քանի որ այն ժամանակվա օրենքներով ամուսնացած կնոջն արգելվում էր զբաղվել մանկավարժությամբ։ Որոշ ժամանակ անց Մալաքն ամուսնու հետ տեղափոխվում է Էլ Ֆայում քաղաք։ Հետագայում Մալաքն իմանում է, որ ամուսինն ուրիշ կին և երեխա ունի։ Այդ և մյուս կանանց դժվարին վիճակը, որին Մալաքն անձամբ ականատես էր լինում, ստիպեցին նրան գրել Եգիպտոսում կանանց վիճակի մասին։ Նա գրում էր «Բախիտխատ ալ-Բադիյա» կեղծանունով։ Մալաք Հաֆնին ակտիվ նամակագրական կապ էր հաստատել այդ ժամանակվա գրողների, այդ թվում կին գրող՝ Մեյ Զիադեի և և Քասիմ Ամինիի հետ։ 1918 թվականի հոկտեմբերի 17-ին Մալաք Հիֆնի Նասիֆ մահացել է հարբուխից։ Նրա հուղարկավորությանը ներկա էին կառավարության մի շարք անդամներ, ինչպես նաև կանանց մեծ իրավունքներ տրամադրելու կողմնակիցները։ Մալաք Նասիֆի մահվան 7-րդ տարելիցին ներկա էին նրա համախոհները, այդ թվում՝ Մայա Զիադեն և Նաբավիիա Մուսան։

Ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալաքն ապրել է այնպիսի ժամանակաշրջանում, երբ Եգիպտոսում ակտիվորեն քննարկվում էին կանանց դերը հասարակության մեջ։ Այդ բանավեճերին ակտիվորեն մասնակցում էին այնպիսի մտածողներ, ինչպիսիք էին՝ Հուդա ՇաարավիՆ, Քասիմ Ամինը, Նաբավիիա Մուսան և այլք։ Մալաքը հոդվածներ է գրել «Ումմա» կուսակցության կողմից հրատարակվող «ալ-Ջարիդա» ամսագրում, ելույթներ է ունեցել համալսարաններում և կուսակցության կենտրոնական գրասենյակում։ 1909 թվականին նա հրատարակել է «ան-Նիսաիիատ» անվանումով սեփական ելույթների հավաքածուն։ Երբ այդ ժամանակվա կանանց իրավունքների ընդլայնման բոլոր կողմնակիցները ելույթ էին ունենում ի պաշտպանություն ակտիվ վեստերնիզացիայի և մերժում էին ավանդապաշտների գաղափարները, Մալաքը կարծում էր, որ միայն ժամանակակից և իսլամական ավանդական գաղափարների համադրությունն է ընդունելի եգիպտական հասարակության համար։ Այդ դիրքորոշումն արտահայտվում էր կրթության, դեմքը շղարշով ծածկելու, ամուսնական իրավունքների նկատմամբ նրա ունեցած հայացքներում։

Դեմքի ծածկոց[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարասկզբին շատ կանայք դադարեցին կրել ավանդական դիմածածկոց՝ համարելով դա կանանց իրավունքների ընդլայնման խորհրդանիշ։ Այդ ժամանակվա մի շարք մտածողներ, այդ թվում նաև Քասիմ Ամինը, ենթադրեցին, որ հրաժարվելով դիմածածկոցից, կանայք ցույց էին տալիս իրենց ուժն ու ազատությունը։ Մալաքն իր հերթին կարծում էր, որ հասարակության բարձր խավի կանանց կողմից դիմածածկից հրաժարվելը հանդիսանում է եվրոպական նորաձևության թողտվության, ոչ թե դրանից ընկճվելու հետևանք կամ կանանց կողմից ազատության դրսևորման ցանկություն։ Մալաքը ենթադրում էր նաև, որ եթե դիմածածկի կրելը երկար ժամանակ հանդիսանում էր եգիպտական մշակույթի մաս, ապա այն կրելու արգելքը կտրուկ փոփոխություն կդառնար շատ կանանց համար և բացասական հետևանքներ կունենար։ Մալաքը կարծում էր, որ պետք է վախենալ այն տղամարդկանցից, որոնք սկզբում կանանց ստիպում են երեսներին շղարշ կրել, իսկ հետո հանկարծակի «ազատագրման» պատճառաբանությամբ հայտարարում են, որ պետք չէ կրել այն։

Ամուսնական իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալաքի շատ աշխատանքներ շոշափում են ամուսնական իրավունքի խնդիրը։ Մասամբ դա հանդիսանում է իր սեփական ընտանեկան կարգավիճակի հետևանքը։ Քանի որ Մալաքի ամուսինն ունեցել է երկու կին, նա հանդիսացել է բազմակնության ակտիվ հակառակորդ։ Օրինակ իր «Համատեղ ապրող կանայք» հոդվածում Մալաքը բազմակնությունն անվանում է «Կանանց մահացու թշնամի»։ Նա կողմ էր ամուսնական իրավունքների բնագավառում էական փոփոխություններին, նրա կարծիքով պետք է արգելել բազմակնությունը, կանանց և տղամարդկանց տալ ամուսնալուծության իրավունք, իսկ կանանց ամուսնանալու տարիքը բարձրացնել ոչ պակաս, քան 16 տարին։ Մալաքը կարծում էր, որ բոլոր ամուսնությունների հիմքում պետք է լինի սերը, սա նրա կարծիքով հանդիսանում է այն կենտրոնական գաղափարը, որի առանցքի շուրջ պետք է տեղի ունենան ամուսնական իրավունքի ոլորտի բոլոր բարեփոխումները։ Մալաքը մերժում էր այն ամուսնությունները, որոնց դրդապատճառը հանդիսանում էր փողը, բացի այդ, նա քննադատում էր վաղ ամուսնությունները, քանի որ նրա խոսքերով շուտ ամուսնացող կանանց մոտ առաջանում է հիստերիա։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալաքը կրթության բարեփոխումը համարում էր ամենակարևորը։ Իր աշխատանքներում նա հայտարարում է, որ յուրաքանչյուր աղջիկ, ով հնարավորություն չունի դպրոցն ավարտելու, ենթարկվում է անարդարության։ Այդ կարծիքը կիսում էին այն ժամանակվա կանանց իրավունքների ընդլայնման շատ կողմնակիցներ։ Չնայած Մալաքը կարծում էր, որ ոչ բոլոր կրթություններն էին բարիք բերում։ Օրինակ՝ նա դեմ էր արտահայտվում Եգիպտոսում միսսիոներական դպրոցների տարածմանը, քանզի ենթադրում էր, որ մեծամիտ աղջիկները միշտ հանդիսանում են միսսիոներական դպրոցների շրջանավարտներ։ Մալաքը կողմնակից էր նաև եգիպտական կառավարության կողմից կրթական համակարգի նկատմամբ ուժեղ վերահսկողությանը, այդ նպատակով ընդլայնվեցին կանանց դպրոցներում դպրոցական ծրագրերը, օրինակ, Մալաքը կարծում էր, որ այնտեղ անհրաժեշտ է ներառել «Եգիպտոսի պատմություն» առարկան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Движение мусульманок России за права женщин в 1917 г.
  3. Kader, Soha (1987). Egyptian women in a changing society, 1899-1987. Boulder: Lynne Rienner Publishers. ISBN 9780931477478.
  4. Ahmed, Leila (1992). Women and gender in Islam: historical roots of a modern debate. New Haven, Connecticut: Yale University Press. ISBN 9780300055832.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալաք Հիֆնի Նասիֆ» հոդվածին։