Էլ Մինիա, Եգիպտոսի Մինիա մուխաֆազայի վարչական կենտրոնը: Կան բրդյա, բամբակյա, սննդի արդյունաբերություններ: Գործում է երկաթուղային կայարան Կահիրե-Ասուան ճյուղում:
Բնակչությունը կազմում է 235 733 բնակիչ 2005 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով:
Քաղաքի անունը գալիս է հին եգիպտական փոքր Հուֆա անունից[փա՞ստ]: Ղպտիերեն լեզվով քաղաքը կոչվում էր Տմունե կամ Տմոնե, ինչը նշանակում է «բնակության վայր», քանի որ Մինիայից 20 կմ հեռավորության վրա՝ Նեղոսի արևելյան ափին, գտնվում է վանք, որը կառուցվել է Սուրբ Աստվածածին անունով: Վանքում հատուկ տեղ է գրավում այն տաճարը, որը կառուցվել է 328 թվականին Ելենա կայսրուհու կողմից այն քարանձավում, որտեղ, ըստ լեգենդի, ապաստան է գտել Սուրբ ընտանիքըԵգիպտոս փախչելու ժամանակ: Էլ Մինիայում հայտնաբերվել է Հուդայի ավետարանի ղպտիերեն տեքստը՝ Չակոսի օրենսգրքի կազմում:
Քաղաքում կա համալսարան: Էլ-Մինյան կառուցված է այնպես, որ նրա փողոցների մեծ մասը հատվում են ուղիղ անկյան տակ: Քաղաքում բազմաթիվ հին գաղութային առանձնատներ են մնացել, որոնք իտալացի ճարտարապետները կառուցել են տեղի բամբակյա մագնատների համար։
Մինիան գտնվում է Նեղոսի արևմտյան ափին։ Տեղի բնակիչներն այն անվանում են «Վերին Եգիպտոսի Մարգարիտ» ( արաբ․՝ عروس الصعيد Մասրի عروسة الصعيد, բառացի՝ հարսնացու կամ Վերին Եգիպտոսի ջրահարս): Քաղաքը զբաղեցնում է ռազմավարական դիրք միջին Եգիպտոսում՝ հարավի և հյուսիսի միջև: Անունը կարող է առնչվել հայտնի հին եգիպտական ավանդույթին կամ զոհաբերական ծեսին, երբ կնոջ արձանիկը գցվել է Նեղոսի ջրերի մեջ որպես զոհաբերություն, որպեսի լինի գետի վաղ և բարձր վարարում:
2018 թվականի փետրվարին հայտնաբերվել է 2,5 հազար տարվա քրմական դամբարանադաշտ: Գերեզմանները պատկանում են քրմերի ու պաշտոնյաների: Սարկոֆագներում եղել են բազմաթիվ թանկարժեք իրեր, այդ թվում՝ զարդեր և հազարավոր արձանիկներ[2][3]:
2019 թվականի փետրվարին պեղվել է դամբարանադաշտ (փարավոնների արքայատոհմի ուշ շրջան, Պտղոմեոսի օրոք (մ.թ.ա. IV-I դարերում), Էլ Մինիա նահանգում՝ Թունա էլ Գաբալի շրջանում։ Մոտ 10 մետր խորությամբ գետնի տակ հայտնաբերվել են տարբեր սեռի, տարիքի և սոցիալական պատկանելության մումիաներով սարկոֆագներ։ 40 մումիաներից տասը երեխաների են[4]: