Հուգո Յունկերս
Հուգո Յունկերս գերմ.՝ Hugo Junkers | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 3, 1859[1][2][3][…] Ռեյդտ, Գերմանական միություն |
Մահացել է | փետրվարի 3, 1935[1][2][3][…] (76 տարեկան) Գաուտինգ, Նացիստական Գերմանիա[4] |
Գերեզման | Վալդֆրիդհոֆ գերտեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ավիատիեզերքային ճարտարագետ, ճարտարագետ, գյուտարար և համալսարանի պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Ախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարան |
Գործունեության ոլորտ | aerospace engineering? |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Ախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարան և Բեռլինի տեխնիկական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Պարգևներ | Վերներ ֆոն Սիմենսի մատանի Վիլհելմ Էկսների մեդալ և International Air & Space Hall of Fame? |
Hugo Junkers Վիքիպահեստում |
Հուգո Յունկերս (գերմ.՝ Hugo Junkers, փետրվարի 3, 1859[1][2][3][…], Ռեյդտ, Գերմանական միություն - փետրվարի 3, 1935[1][2][3][…], Գաուտինգ, Նացիստական Գերմանիա[4]), գերմանացի ավիակոնստրուկտոր և արդյունաբերող։
Սովորել է Բարմենի, Բեռլինի, Կարլսրուեի, Ախենի (ավարտել է 1883 թվականին) բարձրագույն տեխնիկական ուսումնարաններում։ 1895 թվականին հիմնադրել է գազային սարքավորումների գործարան, որի հիման վրա՝ «Յունկերս» ֆիրման (1917)։ 1910 թվականից զբաղվել է ինքնաթիռաշինությամբ։ 1915-1916 թվականներին թողարկել է աշխարհում առաջին ազատ կրող թևերով մետաղական ինքնաթիռներ, Յու-1 պողպատե մոնոպլանը, դյուրալյումինե Յու-4 զրահապատ բիպլան–գրոհիչը և Յու-9 կործանիչը։ 1919 թվականին Օ․ Ռոյտերի հետ ստեղծել է 6 տեղանի մարդատար ցածրապլան, որը լայն տարածում է ստացել բազմաթիվ երկրներում, այդ թվում և ԽՍՀՄ–ում։ Հետագայում «Յունկերս» ֆիրման արտադրում էր սպորտային և տրանսպորտային ինքնաթիռներ, իսկ 1929 թվականից՝ նաև դիզելային ավիաշարժիչներ։ 1930-ական թվականներին ֆիրման պետականացվել է և հիմնականում արտադրել ռազմական ինքնաթիռներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) հետո «Յունկերս» ռազմական համալիրը լուծարքի է ենթարկվել, իսկ պահպանված ձեռնարկությունները միավորվել են «Մեսերշմիտ-Բյոլկով-Բլոմ» կոնցեռնին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118776525 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 132)։ ![]() |