Հուբերտի կապտաթիթեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուբերտի կապտաթիթեռ
Agrodiaetus actis - Anatolian Navy Blue butterfly 02.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Կապտաթիթեռներ
Տեսակ Հուբերտի կապտաթիթեռ
Լատիներեն անվանում
Agrodiaetus huberti


Հուբերտի կապտաթիթեռ (լատ.՝ Agrodiaetus huberti), կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ խոշոր չափի թիթեռ է։ Արուի առջևի թևի երկարությունը 15-20 մմ է։ Մետաղական փայլով թևերի ընդհանուր երանգը երկնագույն է, իսկ ստորինի մակերեսը հետին թևերի վրա լավ արտահայտված սպիտակ մանրագծեր ունի, որը բնորոշ է սեռին[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են Հյուսիսարևմտյան Թուրքիայում և Հայաստանում: Հայաստանում տարածված են կենտրոնական և հարավային հատվածներում, հայտնաբերվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում (Գառնիի և Վեդիի հատվածներ), Վայոց ձորի (Մարտիրոս, Խնձորուտ, Գնիշիկ) և Սյունիքի (Քաջարան, Փխրուտ լքված գյուղ) մարզերում[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են տրագանտներում, անտառի վերին եզրի չոր մարգագետիններում և տափաստաններում: Հունիսի կեսից մինչև օգոստոսի կեսը տալիս են մեկ սերունդ։ Թրթուրը զարգանում է Գազ Պրիլիպկոյի բույսի տերևների վրա: Ձմեռում են երրորդ կամ չորրորդ հասակի թրթուրները[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ արեալով, բավական ցածր թվաքանակով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն:

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում խոպան հողերի հերկումը և անասունների գերարածեցումը:

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Զանգեզուր» արգելավայրում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6