Հովսեփ Նալբանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովսեփ Նալբանդյան
Ծնվել է1958[1]
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1989)
Մասնագիտությունգրականագետ, մատենագետ, թարգմանիչ և հրատարակիչ

Հովսեփ Ներսեսի Նալբանդյան (1958[1], Հալեպ, Սիրիա), հայ գրականագետ, մատենագետ, թարգմանիչ, հրատարակիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1989 թվական)։ 1992–1993 թվականներին՝ Հալեպի Մեսրոպյան վարժարանի տնօրեն։ 1994 թվականին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 2005 թվականին Լոս Անջելեսում հիմնադրել է «Հովսեփ և Կարոլին Նալբանդյան» հրատարակչական ընկերությունը և նույնանուն մատենաշարը։

Նալբանդյանի մեկենասությամբ մատենաշարով հրատարակվել են Վազգեն Շուշանյանի, Հովհաննես Շիրազի, Ռոմանոս Սահակյանի, Վազգեն Առաքելյանի և ուրիշների ստեղծագործություններից (20 անուն)։ Լույս են տեսել Նալբանդյանի «Լոյս» (հատոր 1–6, 2000–2009 թվականներ) ընդհանուր գիտելիքների հանրագիտարանը, «Ամերիկահայ գիրքի պատմութիւն։ Հայկական բառարաններու համառօտ պատմութիւն» (2011 թվական), «Հայ գիրքը Ամերիկայի մէջ» (2015 թվական) մատենագիտական ժողովածուները, «Ուղղագրութեան նիւթերու ժողովածուն» (2012 թվական)։ Կազմել և խմբագրել է «Հայոց լեզու» (2012 թվական), «Մեսրոպ Մաշտոց մեծասքանչը։ Ձօն երախտագիտութեան» (2013 թվական) ժողովածուները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։