Ռոմանոս Սահակյան
Jump to navigation
Jump to search
Ռոմանոս Սահակյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 1, 1939 կամ մայիսի 5, 1939[1] |
Ծննդավայր | Թալիշ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 6, 2015 |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | արվեստագետ և բանաստեղծ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | Հայաստանի գրողների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Աշխատավայր | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Ռոմանոս Սահակյան Վիքիդարանում |
Ռոմանոս Մարտիրոսի Սահակյան (փետրվարի 1, 1939 կամ մայիսի 5, 1939[1], Թալիշ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 2015, Երևան, Հայաստան[2]), հայ բանաստեղծ, արվեստաբան։ Հայաստանի գրողների միության անդամ (1995), Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոմանոս Սահակյանը ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1972 թվականից ԵՊՀ-ում և Երևանի այլ բուհերում դասավանդել է հայ գրականություն, գեղագիտություն, հայ մշակույթի պատմություն, ոճագիտություն և այլ առարկաներ։ Դասավանդել է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Հեղինակել է 13 բանաստեղծական գրքեր[3][4][5]:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԼՂՀ «Մռավի ղողանջներ» մեդալ, 2009
- ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2009
- «Ֆրիտյոֆ Նանսեն» Ոսկե հուշամեդալ, 2006
- ՀԳՄ Ղազարոս Աղայանի անվան մրցանակ, 2006
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արարչական սեր, Երևան, 2010։
- Ars Poetica, Երևան, 2009։
- Բալլադ հերոսական, Զանգակ-97, 2006, 31 էջ[6]:
- Գեղագիտություն (մենագրություն), Երևան, 2008, 606 էջ[7]։
- Գեղագիտական հիմնական կատեգորիաներ: Տեսական-քննադատական վերլուծություն, Մակմիլան-Արմենիա, 2001, 319 էջ[8]:
- Երկրային ճամփորդ հավերժի ճամփին, Երևան, 2001[9]։
- Ռոմանոս Սահակյան: Կենսամատենագիտություն, 1999, 42 էջ[10]:
- Տիեզերական համանվագ, Երևան, 1997։
- Արվեստ քերթության: Բանաստեղծություններ և պոեմ, Արամազդ, 1992, 175 էջ[11]:
- Շախմատի դաշտ է...: Խոհա-իմաստասիրական թանձրացումներ, Արամազդ, 1992, 39 էջ[12]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Intell-Sol.com։ «Մահացել է գրող Ռոմանոս Սահակյանը»։ www.7or.am (hy-HY)։ Վերցված է 2019-02-01
- ↑ Ռոմանոս Սահակյանի կենսագրությունը avproduction.am կայքում
- ↑ Ռոմանոս Սահակյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
- ↑ Սահակյան Ռոմանոս Մարտիրոսի (2006)։ Բալլադ հերոսական (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789994111626
- ↑ Սահակյան Ռոմանոս (2008)։ Գեղագիտություն: Գեղագիտական մտքի պատմական զարգացման համակարգված վերլուծություն (հայերեն)։ Եգեա հրատարակչություն։ ISBN 9789994164288
- ↑ Սահակյան Ռոմանոս Մարտիրոսի (2001)։ Գեղագիտական հիմնական կատեգորիաներ: Տեսական-քննադատական վերլուծություն (հայերեն)։ Մակմիլան-Արմենիա։ ISBN 9789993072638
- ↑ Սահակյան Ռոմանոս (2001)։ Երկրային ճամփորդ հավերժի ճամփին: Բանաստեղծ. եւ պոեմներ (հայերեն)։ Հայաստան։ ISBN 9785540017190
- ↑ Հայրապետյան Ներսես (1999)։ Ռոմանոս Սահակյան: Կենսամատենագիտություն (հայերեն)։ Գիրք։ ISBN 9789993065012
- ↑ Սահակյան Ռոմանոս Մարտիրոսի (1992-01-01)։ Արվեստ քերթության: Բանաստեղծություններ եւ պոեմ (հայերեն)։ Արամազդ։ ISBN 9785807904171
- ↑ Սահակյան Ռոմանոս Մարտիրոսի (1992)։ Շախմատի դաշտ է...: Խոհա-իմաստասիրական թանձրացումներ (հայերեն)։ Արամազդ։ ISBN 9785807904447
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիաներ:
- Փետրվարի 1 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Մայիսի 5 ծնունդներ
- Ադրբեջանում ծնվածներ
- Մարտի 6 մահեր
- 2015 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ բանաստեղծներ
- Հայ արվեստաբաններ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ