Հովսեփ Թեոդորովիչ
Հովսեփ Թեոդորովիչ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1864 |
Ծննդավայր | Ժիվաչով, Տլումաչի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ |
Մահացել է | դեկտեմբերի 4, 1938[1] (74 տարեկան) |
Մահվան վայր | Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Գերեզման | Լիչակիվ գերեզմանատուն[2] |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[3] |
Կրթություն | Չեռնովցիի համալսարան և Լովովի սեմինարիա |
Գիտական աստիճան | աստվածաբանության դոկտոր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, կաթոլիկ քահանա, կաթոլիկ սարկավագ, արքեպիսկոպոս, աստվածաբան և կաթոլիկ եպիսկոպոս |
Զբաղեցրած պաշտոններ | Գալիսիայի և Լոդոմերիայի միաբանության անդամ, կաթոլիկ արքեպիսկոպոս, Ավստրո-Հունգարիայի Ռեյխսրատի Լորդերի պալատի անդամ և member of the Sejm of the Second Polish Republic? |
Կուսակցություն | Քրիստոնեական ժողովրդական կուսակցություն և Ազգային-դեմոկրատական միություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ազգային լիգա |
Józef Teodorowicz Վիքիպահեստում |
Հովսեփ Թեոֆիլ Թեոդորովիչ (լեհ.՝ Józef Teofil Teodorowicz, օգոստոսի 25, 1864, Ժիվաչով, Տլումաչի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ - դեկտեմբերի 4, 1938[1], Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), Լվովի հայ կաթոլիկ թեմի արքեպիսկոպոս, աստվածաբան, քաղաքական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովսեփ Թեոդորովիչը ծագումով հայ շլյախտայական ընտանիքից է, որը դարեր շարունակ ապրել է Լեհաստանում։ Ավարտել է Ստանիսլավի գիմնազիան, որից հետո ընդունվել է Բուկովինայի Չեռնովցի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսման ընթացքում նա հավատքի ճգնաժամ է ապրել։ Մեկ տարի անց ընդունվել է Լվովի աստվածաբանական ճեմարանը։
1887 թվականի հունվարի 2-ին հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իսահակ Նիկոլայի Իսակովիչի կողմից նրան հոգևոր աստիճան է շնորհվել։ 1890-1897 թվականներին ծառայել է Բերեժանիում որպես ծխական քահանա, ավելի ուշ՝ Լվովում որպես քահանա։ Համագործակցել է իշխան Ադամ Ստեֆան Սապիեհայի հետ։ 1901 թվականին, արքեպիսկոպոս Իսակովիչի մահից հետո, 37 տարեկանում նրան շնորհվել է արքեպիսկոպոսի աստիճան, և նա դարձել է Լվովի թեմի Հայ արքեպիսկոպոս։ 1908-1930 թվականներին հիմնանորոգել է Լվովի հայկական տաճարը, որը զարդարված էր Յան Հենրիխ Ռոզենի որմնանկարներով և Յոզեֆ Մեհոֆերի խճանկարներով։
Հովսեփ Թեոդորովիչը զբաղվել է ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությամբ։ 1902-1918 թվականներին եղել է Լվովի շրջանային Գալիցիայի Սեյմի և Վիեննայի Ավստրո-Հունգարիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր, որտեղ զբաղեցրել է լեհամետ դիրքորոշում։ 1919-1922 թվականներին եղել է Սահմանադիր սեյմի պատգամավոր, 1922-1923 թվականներին՝ Քրիստոնյա ժողովրդավարական եկեղեցու սենատոր։ Թեոդորովիչը եղել է Բերեժանիի և Լվովի պատվավոր քաղաքացի, Լվովի Յանա-Կազամիրայի անվան համալսարանի պատվավոր դոկտոր[4]։
Մահացել է Լվովում, որտեղ նրան թաղել են «Լվովյան արծիվներ» գերեզմանատանը, որտեղից Խորհրդային Միության տարիներին գերեզմանատան ավերումից հետո նրա աճյունը տեղափոխվել է Լիչակովի գերեզմանատան ընտանեկան դամբարան։ Արքեպիսկոպոս Հովսեփ Թեոդորովիչի վերահուղարկավորությունը տեղի է ունեցել 2011 թվականի հունիսի 7-ին, Լվովում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1924 թվականի մայիսի 2-ին պարգևատրվել է Լեհաստանի Վերածննդի շքանշանի Մեծ Խաչով[5]։
- Բերեժանի (1897) և Լվովի (1924) պատվավոր քաղաքացի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ Cmentarz Łyczakowski we Lwowie — P. 192.
- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ Polska Korporacja Akademicka «Obotritia»
- ↑ Order Odrodzenia Polski. Trzechlecie pierwszej kapituły 1921—1924. — Warszawa : Drukarnia Państwowa, 1926. — S. 15.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արքեպիսկոպոս Հովսեփ Թեոֆիլ Թեոդորովիչ (լեհ.).
- Արքեպիսկոպոս Հովսեփ Թեոֆիլ Թեոդորովիչի վերահուղարկավորումը (ուկր.).
- Կենսագրական տեղեկություններ կաթոլիկական հիերարխիայի կայքում (անգլ.).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովսեփ Թեոդորովիչ» հոդվածին։ |
|