Հովհաննես Նալբանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Նալբանդյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էսեպտեմբերի 15 (27), 1871[1]
Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 23, 1942(1942-02-23)[1] (70 տարեկան)
Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունջութակահար և երաժշտության ուսուցիչ
Գործիքներջութակ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա[1]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1894)[1]
Պարգևներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Ovanes Nalbandyan Վիքիպահեստում

Հովհաննես Առաքելի Նալբանդյան (Իոհաննես Ռոմանովիչ, սեպտեմբերի 15 (27), 1871[1], Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 23, 1942(1942-02-23)[1], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ջութակահար, մանկավարժ։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1926), ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1937)։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1937

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան (Լ․ Ս․ Աուերի դասարան), 1895 թվականին կատարելագործվել Բեռլինի Բարձրագույն երաժշտական դպրոցում (Յո․ Յոախիմի ղեկավարությամբ)։ 1895-1942 թվականներին դասավանդել է Պետերբուրգի (Լենինգրադի) կոնսերվատորիայում, սկզբում՝ որպես Լ․ Աուերի ընթերակա (Նալբանդյանի մոտ նախապատրաստական դասընթացներ են անցել Յաշա Հայֆեցը, Ե․ Ցիմբալիստը, Մ․ Պիաստրոն, Մ․ Էլմանը), 1903 թվականից՝ ինքնուրույն դասատու (աշակերտներից են Ի․ Լուկաշեսկին, Սրապյան եղբայրները և ուրիշներ), ղեկավարելով նաև կվարտետի դասարանը (1908 թվականից՝ պրոֆեսոր)։ Մանկավարժությանը զուգընթաց զբաղվել է համերգային գործունեությամբ։ Հանդես է եկել Պետերբուրգում, Մոսկվայում, Կիևում, Օդեսայում, Խարկովում, Ռիգայում, Թիֆլիսում, Բաքվում, 1911 թվականին և 1914 թվականին՝ Գերմանիայում, 1923 թվականին՝ Երևանում, Ալեքսանդրապոլում։

Նվագացանկն ընդգրկել է Յոհան Սեբաստյան Բախի, Լուդվիգ վան Բեթհովենի, Մոցարտի, Մենդելսոնի, Պագանինիի, Չայկովսկու, Գլազունովի, Ա․ Վլոտանի, Յու․ Կոնյուսի, Ալեքսանդր Սպենդիարյանի և սեփական («Արևելյան կապրիս», էտյուդ, քայլերգ և այլն) ստեղծագործությունները։

Նալբանդյանին են նվիրված Ս․ Լյապունովի ջութակի կոնցերտը, Յա․ Վիտոլի «Լատիշական ֆանտազիա»ն, Ալեքսանդր Սպենդիարյանի ջութակի և դաշնամուրի ռոմանսը, «Կանցոնետ»-ը։ Նալբանդյանի նվագը բնորոշվել է վառ հուզականությամբ, հախուռն էքսպրեսիայով։ Համերգներ է տվել նաև հայ ուսանողների, գաղթականների, երկրաշարժից տուժածների օգտին։ Իր կատարողական և մանկավարժական գործունեությամբ Նալբանդյանը շարունակել է աուերյան դպրոցի լավագույն ավանդույթները, կապող օղակ հանդիսացել ռուս և խորհրդային ջութակի դպրոցների միջև։ 1932, 1935, 1937 թվականներին եղել է Համամիութենական երաժշտական մրցույթների ժյուրիի անդամ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գևորգյան Գ., «Հովհաննես Նալբանդյան», Երևան, 1962։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 150.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Նալբանդյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 150