Հովհաննես Կարապետյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Կարապետյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1875 Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 4, 1943 (68 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երկրաբան |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի ջրանցք |
Ալմա մատեր | Գևորգյան Հոգևոր Ճեմարան, Ներսիսեան դպրոց (1895) և Մոնսի համալսարան |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1936) |
Պարգևներ |
Հովհաննես Տիգրանի Կարապետյան (հունիսի 2, 1875, Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 4, 1943, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային երկրաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935), երկրա-բանահանքաբանական գիտությունների դոկտոր (1936)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1895 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը
1895- 1905 թթ.-ին ծավալել է հասարակական, հրապարակախոսական և լուսավորական լայն գործունեություն։ 1906 թ.-ին մեկնել է արտասահման, ընդունվել Մոնսի (Բելգիա) հանքաբանական բարձրագույն դպրոցը, որն ավարտել է 1912 թ.-ին։ Նույն տարվա հուլիսին ընտրվել է Բելգիական երկրաբանական ընկերության իսկական անդամ։
1913 թ.-ին վերադարձել է Թիֆլիս։ 1913-1920 թթ.-ին հետազոտել է Անդրկովկասի, Իրանի և Թուրքմենստանի մի շարք հանքավայրեր։
1923-1933 թթ. Կարապետյանը խոշոր ծառայություններ է մատուցել Անդրկովկասի լեռնահանքային ձեռնարկությունների վերականգնման, մետաղային հանքավայրերի հետախուզման, մետաղագործական արդյունաբերության հումքային բազայի ստեղծման բնագավառներում։ Նա կազմել է բազմաթիվ հետախուզական պլաններ, հաշվետվություններ, տվել եզրակացություններ հիդրոտեխնիկական մի շարք կառույցների երկրաբանական պայմանների մասին։
1925-1930 թթ. Կարապետյանը զբաղվել է նաև ՀԽՍՀ հանքային ու անուշահամ շրերի ուսումնասիրությամբ և շրամատակարարման հարցերով։
1931-1932 թթ. աշխատել է Մոսկվայում որպես Մոսկվա-Վոլգա ջրանցքի շինարարության գլխավոր խորհրդատու։
1934 թ.-ին փոխադրվել է Երևան, 1935-1939 թթ. Կարապետյանը եղել է իր իսկ շանքերով կազմակերպված երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, միաժամանակ դասախոսել Երևանի համալսարանի աշխարհագրական ու երկրաբանական ֆակուլտետներում, վարել ընդհանուր երկրաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը։
Կարապետյանը թողել է հարուստ գիտական ժառանգություն։ Հեղինակ է շուրջ 200 տպագիր և նույնքան էլ ձեռագիր աշխատությունների, հոդվածների ևն։ Որպես պատգամավոր մասնակցել է 17-րդ Միջազգային երկրաբանական կոնգրեսի (Մոսկվա, 1937) աշխատանքներին, ղեկավարել նրա մասնակիցների Կովկասյան էքսկուրսիաները։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարապետյանի երկրաբանական հարուստ հավաքածուի բազայի վրա 1937 թվականին Երևանում հիմնադրվել է երկրաբանական թանգարան, որը կոչվում է նրա անվամբ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 307)։ ![]() |
- Հունիսի 2 ծնունդներ
- 1875 ծնունդներ
- Ախալքալաք քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 4 մահեր
- 1943 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ երկրաբաններ
- Երկրաբաններ այբբենական կարգով
- Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտորներ