Հովհաննես Դարբինյան (թառահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Դարբինյան (այլ կիրառումներր)
Հովհաննես Դարբինյան
Ծնվել էհուլիսի 15, 1940(1940-07-15) (79 տարեկան)
Բեյրութ, Լիբանան
Մասնագիտությունխմբավար
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Հովհաննես Ասատուրի Դարբինյան (հուլիսի 15, 1940(1940-07-15), Բեյրութ, Լիբանան), հայ թառահար, խմբավար: Պրոֆեսոր (2004): ՀՀ վաստակավոր արտիստ (2010)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Դարբինյանը ծնվել է 1940 թվականի հուլիսի 15-ին, Լիբանանի Բեյրութ քաղաքում: 1946 թվականին հայրենադարձել է: 1967 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի խմբավարության բաժինը: 2001 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժինը: 1980 թվականից դասավանդել է կոնսերվատորիայում: 1969-1972 թվականներին եղել է Հայաստանի երգչախմբային ընկերության ղեկավար, 1993 թվականից՝ Ս. Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբի խմբավար[2]:

Երկացանկում են հայկական ժողովրդական, աշուղական, հոգևոր, Կոմիտասի երգերից: Երաժշտագիտական և հայ երաժիշտներին վերաբերող ուսումնական ձեռնարկների («Թառի ձեռնարկ» (1980), «Հայկական ժողովրդական պարեղանակներ» (2004), «Հայ քամանչահարներ, քանոնահարներ, ուդահարներ» (2005) ժողովածուների) հեղինակ է:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ապրող հիշողություն, Երևան (2005):
  • Հայ թառահարներ (2004):
  • Թառի ձեռնարկ (1980):
  • Հայկական ժողովրդական պարեղանականեր (1998):
  • Թառի ուսուցարան (1998):
  • Հայ քամանչահարներ, քանոնահարներ, ուդահարներ (2005):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհաննես Դարբինյան: Անվանի թառահար Հովհաննես Դարբինյանի կյանքն ու գործը, Կիրակոսյան Անահիտ Արտավազդի, Բրուտյան Մարգարիտ Արամի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Երևան, «Նոյյան Տապան», 1997[3]:
  • Կիրակոսյան Ա., Հովհաննես Դարբինյան. Խմբավարն ու թառահարը, Երևան, 2000:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, ստորագրել է մի շարք հրամանագրեր:» (hy-AM)։ Վերցված է 2019-06-20 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 334-235:
  3. Կիրակոսյան Անահիտ Արտավազդի (1997)։ Բրուտյան Մարգարիտ Արամի, ed.։ Հովհաննես Դարբինյան: Անվանի թառահար Հովհ. Դարբինյանի կյանքն ու գործը։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ Երևան: Նոյյան Տապան