Հովակիմ Բեդելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովակիմ Բեդելյան
Ծնվել էօգոստոսի 12, 1874(1874-08-12)[1][2]
Կրասնոդար, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհուլիսի 14, 1940(1940-07-14)[1][2] (65 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Բնակության վայր(եր)Երևան[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունկենսաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Նիկիտսկի բուսաբանական այգի[1], Տբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտ[1] և Երևանի պետական համալսարան[2]
Ալմա մատերՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա[1]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[2] (1904)

Հովակիմ Ղազարի Բեդելյան (օգոստոսի 12, 1874(1874-08-12)[1][2], Կրասնոդար, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 14, 1940(1940-07-14)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային կենսաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովակիմ Ղազարի Բեդելյանը միջնակարգ կրթությունն ստացել է Դոնի Ռոստովի հայկական հոգևոր սեմինարիայում, բարձրագույնը՝ Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայում։ Աշխատել է Պետերբուրգում, Մյունխենում, Փարիզում, Բեռլինում, Կոպենհագենում։

1904 թվականին Փարիզում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա և վերադարձել Ռուսաստան։ Աշխատել է Յալթայի բուսաբանական այգում, ապա՝ հրավիրվել Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտ՝ որպես բուսաբանության պրոֆեսոր։ 1923 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել պետական համալսարանում, որտեղ մինչև կյանքի վերջը ղեկավարել է բույսերի անատոմիայի և ֆիզիոլոգիայի ամբիոնը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովակիմ Բեդելյանի աշխատանքները հիմնականում նվիրված են կակտուսների հերձանցքների անատոմիական կազմության, սուկուլենտ բույսերի գոլորշիացման, չորադիմացկունության հարցերին։ Գրել է «Բույսերի անատոմիա» (1935), «Բույսերի ֆիզիոլոգիա» (1940) դասագրքերը, կատարել թարգմանություններ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բույսերի ֆիզիոլոգիա։ Երևան, ԵՊՀ հրատ., 1940, 560 էջ։
  • Բույսերի սիստեմատիկա։ Երևան, ԵՊՀ հրատ., 1938, 450 էջ։
  • Բույսերի անատոմիա։ Երևան, Պետհրատ, 1935, 230 էջ։
  • Բույսերի ակկլիմատիզացիա։ Երևան, Հայպետհրատ, 1931, 170 էջ։
  • Փորձնական հետազոտություններ բույսերի չորության դեմ մաքառելու վերաբերմամբ։ (Արտատիպ գիտության և արվեստի ինստիտուտի տեղեկագրի №3-ից)։ Երևան, Հայպոլիգրաֆի երկրորդ տպ., 1928։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովակիմ Բեդելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 351