Հոլոքոստի մասին ծաղրանկարների միջազգային մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մրցույթի երկրորդ մրցանակը 2006 թվականին ստացել է բրազիլացի նկարիչ Կառլոս Լատուֆը

Հոլոքոստի մասին ծաղրանկարների միջազգային մրցույթը հայտարարվել էր իրանական «Hamshahri» թերթի կողմից 2006 թվականի փետրվարին՝ որպես պատասխան դանիական Jyllands-Posten թերթի կողմից 2005 թվականի սեպտեմբերին Մուհամմադ մարգարեի ծաղրանկարների հրապարակմանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական Մուհամմադ մարգարեին պատկերող տասներկու ծաղրանկարները հրապարակվել են դանիական Jyllands-Posten թերթում 2005 թվականի սեպտեմբերի 30-ին՝ որպես ինքնագրաքննության և խոսքի ազատության մասին հոդվածի նկարազարդում։ Դա մեծ հակամարտություն առաջացրեց, որը ընդգրկեց Եվրոպայի և իսլամական Արևելքի գրեթե բոլոր երկրները։ Մուսուլմանական երկրներում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել դանիական ներկայացուցչությունների վրա, իսկ արևմտյան շատ թերթեր վերատպել են ծաղրանկարները, քանի որ մուսուլմանների բողոքները համարել են խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ։

Բողոքի տարբերակներից մեկը մուսուլմանական ԶԼՄ-ների կողմից հակասեմական կամ Հոլոքոստը ժխտող ծաղրանկարների հրապարակումներն էին։ Մասնավորապես, Եվրոպական Արաբական լիգան 2006 թվականի փետրվարի 5-ին իր կայքում հրապարակել է մի շարք ծաղրանկարներ։ Դրանցից մեկում Աննա Ֆրանկը պառկած է Հիտլերի հետ անկողնում։ Հրապարակման պարզաբանման մեջ գրված է, որ դա արվել է խոսքի ազատության սկզբունքին համապատասխան[1][2]։

Մրցույթի անցկացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի փետրվարի 7-ին Hamshahri-ի գեղարվեստական տնօրեն Ֆարիդ Մորթազավին հայտարարել է թերթի կողմից Հոլոքոստի թեմայով ծաղրանկարների միջազգային մրցույթի անցկացման մասին։ Մրցույթի պայմանների համաձայն՝ լավագույն ծաղրանկարներն ուղարկած 12 հեղինակներին խոստացվել են դրամական մրցանակներ, որոնք, ըստ թերթի, տրամադրել են մասնավոր անձինք։ Մրցանակների թիվը համընկնում էր Jyllands-Posten-ում տպագրված ծաղրանկարների թվին։ Գլխավոր մրցանակը կազմել է 12 հազար ԱՄՆ դոլար։ 12 հաղթողներից յուրաքանչյուրին խոստացվել է նաև երկուական ոսկե մետաղադրամ՝ 150 դոլար ընդհանուր արժեքով[2]։

Որպես մրցույթի անցկացման հիմնավորում թերթը գրել է.[3]:

Մուսուլմաններին լրջորեն հետաքրքրում է, թե արդյոք արևմտյան խոսքի ազատությունը տարածվում է ԱՄՆ-ի և Իսրայելի հանցագործությունների կամ Հոլոքոստի նման իրադարձությունների վրա, թե այդ ազատությունը լավ է միայն աստվածային կրոնների Սուրբ արժեքները վիրավորելու համար։

Մրցույթին ավելի քան 1100 ծաղրանկար է ուղարկվել 60 երկրից[4]։

Օգոստոսի 14-ից սեպտեմբերի 13-ը Թեհրանում տեղի է ունեցել ցուցահանդես, որտեղ ներկայացվել են մասնակիցների ուղարկած 204 ծաղրանկարները[5]։

Գլխավոր մրցանակը և 12 հազար դոլար մրցանակը ստացել է մարոկկացի Աբդուլլահ Դերկաուին։ Նրա ծաղրանկարում պատկերված էր Դավթի աստղով վերամբարձ կռունկը, որը տեղադրում էր բետոնե պատը, որի վրա նկարված էր Օսվենցիմի լուսանկարը[6]։ Մզկիթը փակող պատը խորհրդանշում է իսրայելական բաժանարար պատնեշը[7]։

Երկրորդ մրցանակը՝ 6300 եվրո, բաժանվեց երկու մասնակիցների՝ ֆրանսուհի Ֆրանսուազա Պիշարի և բրազիլացի Կառլոս Լատուֆի միջև։ 2006 թվականի նոյեմբերի 3-ին Փիշարը հայտարարել է, որ մրցանակի արժանացած նկարը ստեղծվել է 10 տարի առաջ անձնական օգտագործման համար և երբեք չի ուղարկվել այդ մրցույթին[8]։

Մրցույթի արդյունքների ամփոփման արարողության ժամանակ Իրանի մշակույթի նախարար Մոհամմադ Հուսեյն Սաֆար Հարանդին Հոլոքոստը միֆ է անվանել և նշել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դերը, ով աջակցել է մրցույթի անցկացման գաղափարին։ Նախարարի կարծիքով՝ մրցույթը ոչնչացրել է Հոլոքոստի ժխտման տաբուն[9]։

Երկրորդ նմանատիպ մրցույթն անցկացվել է 2015 թվականին[10], երրորդը՝ 2016 թվականի հունիսին։ Գլխավոր մրցանակի մեծությունն անհայտ է (տվյալները հակասական են), բայց ֆրանսիացի ծաղրանկարչի հետ պատահականությունից հետո հայտարարվեց, որ ոչ մուսուլման մասնակիցները կմասնակցեն նույն հիմքերով, ինչ սուննի մուսուլմանները, և «ոչինչ չի խանգարի ոչ մուսուլմանին ստանալ նույնիսկ առաջին մրցանակը»։ Այդպես էլ եղավ, առաջին մրցանակը տրվեց ոչ մուսուլմանին, և դրա դրամական բաղադրիչը գերազանցեց երկրորդ մրցանակի պաշտոնական արժեքը[11]։

Արձագանք մրցույթին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթի անցկացումը դատապարտել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը[12] և Հակադիֆամացիոն լիգան[13]։ Քոֆի Անանն Իրան կատարած այցի ընթացքում հրաժարվել է այցելել ծաղրանկարների ցուցահանդես և կոչ է արել խուսափել ատելության խոսքից[6]։

Մրցույթի գաղափարը կտրուկ բացասական են գնահատել «Heritage Foundation» ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը և Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիան[14]։ Ռուսական «Հոլոքոստ» հիմնադրամի նախագահ Ալլա Գերբերն ասել է, որ կրոնի դեմ ուղղված երգիծանքը թույլատրելի է, իսկ մարդկանց ոչնչացման դեմ ուղղված երգիծանքը՝ ոչ[15]։

Դանիական «Ինֆորմացիոն» թերթը հրապարակել է վեց ծաղրանկար, որոնք ուղարկվել են մրցույթին։ Թերթի գլխավոր խմբագիր Պալե Վայսը վկայակոչել է Կոպենհագենի գլխավոր ռաբբիի խոսքերը, որը ծաղրանկարները անճաշակ, կանխատեսելի և անվնաս է համարել[16]։

Ռուս գրող Ալեքսանդր Նիկոնովը կարծում է, որ ծաղրանկարային սկանդալներն ու դրանց արձագանքը ցույց տվեցին արևմտյան աշխարհի բարոյական գերազանցությունը մուսուլմանի նկատմամբ, քանի որ ի պատասխան հոլոքոստի մասին ծաղրանկարների, ոչ ոք չի կազմակերպել ջարդեր և բռնություններ, որոնք կազմակերպվել էին ի պատասխան Մուհամմադի մասին ծաղրանկարների[17]։

Ամերիկացի ծաղրանկարիչ Ալան Ֆորքամը նույնպես նշել է ծաղրանկարային հրապարակումներին արձագանքի անհամաչափությունը և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ իսլամիստներն ամենևին էլ խոսքի ազատության կողմնակից չեն դարձել, քանի որ Իրանում խիստ գրաքննություն կա։ Ստուգման համար մրցույթին ուղարկվեցին մի շարք աշխատանքներ, որոնք պարունակում էին Իրանի նախագահի քննադատությունը, և բոլորը մերժվեցին, բացառությամբ մեկի, որտեղ այդ քննադատությունը պարունակվում էր սովորական դիտումից թաքնված տեսքով։ Ֆորքամի կարծիքով՝ այս մրցույթը փորձ է շեղել ուշադրությունը այն փաստից, որ իսլամիստները բռնությամբ սպառնում են նրանց, ովքեր իրենց համար անընդունելի կարծիք են հայտնում[18]։

Վաշինգտոնում Հոլոքոստի հիշատակի թանգարանը 2015 թվականին երկրորդ մրցույթի կապակցությամբ հայտարարել էր, որ Իրանում շարունակվում է կառավարության կողմից աջակցվող և արտոնված քաղաքականությունը հրեաների դեմոնիզացիայի, Իրանի ղեկավարությունը տանում է բռնության և ցեղասպանության հրահրման[19]։

Իրանական առաջին մրցույթի հայտարարումից մեկ շաբաթ անց՝ 2006 թվականի փետրվարի 14-ին, իսրայելցի նկարիչ-նկարազարդող Ամիտայ Սանդին հայտարարեց, որ հենց հրեաներն են, որ կարող են «նկարել ամենալավ, ամենախելացի, ամենավիրավոր յուդոֆոբական ծաղրանկարները բոլոր հրապարակվածներից», և իրանցիները հրեաներին այս գործում մրցակից չեն։ Որպես պատասխան իրանական մրցույթին՝ Ամիտայ Սանդին և Էյալ Զուսմանը հայտարարել են իսրայելական հակասեմական ծաղրանկարի մրցույթ[20]։ Ըստ Սանդիի՝ ֆանատիզմի լավագույն մարտահրավերը հումորն է[21]։ Հաղթող է ճանաչվել «ջութակահարը տանիքին» կտավը, որը խորհրդանշում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին հակասեմական դավադրության տեսությունը[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Европейская арабская лига опубликовала антисемитские карикатуры» (ռուսերեն). Грани.ру. 2006 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  2. 2,0 2,1 «Иранская газета мстит коллегам из Дании, издеваясь над евреями» (ռուսերեն). Newsru.com. 2006 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  3. «В Иране объявлен конкурс карикатур о Холокосте» (ռուսերեն). Грани.ру. 2006 թ․ փետրվարի 7. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  4. «nzz.online 15 August 2006» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 18-ին.
  5. «В Тегеране открылась выставка карикатур на Холокост» (ռուսերեն). Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  6. 6,0 6,1 «Победителем конкурса карикатур на тему Холокоста стал гражданин Марокко» (ռուսերեն). NEWSru.com. 2006 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  7. Kuentzel M. “Global Vision”: Iran’s Holocaust Denial(անգլ.) // Alan S. Rosenbaum Is the Holocaust Unique?. — Boulder: Westview Press, 2009. — В. 3. — С. 233. — ISBN 978-0-8133-4406-5.
  8. «Iran – Caricatures: LA LAURÉATE FRANÇAISE SE JUSTIFIE» (ֆրանսերեն). Iran - resist. 2006 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 18-ին.
  9. «Иранский конкурс карикатур на Холокост выиграл марокканец» (ռուսերեն). Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  10. «The Second Holocaust International Cartoon & Caricature Contest-2015» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  11. «Iran launches third Holocaust cartoon contest» (անգլերեն). i24news.tv. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  12. Associated Press: «Iran says Holocaust cartoon contest expresses hatred toward oppressors». web.israelinsider.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 16-ին., 2. November 2006
  13. «Arab Media Review: Anti-Semitism and Other Trends July — December 2006». www.adl.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին., 24. Januar 2007
  14. Строкань С. (2006 թ․ նոյեմբերի 3). «Рисованная операция» (ռուսերեն). Коммерсантъ №207 (3538). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  15. «Алла Гербер призывает глав государств не допустить сатиру на Холокост в Иране в ответ на карикатуры на пророка Мухаммеда» (ռուսերեն). Интерфакс. 2006 թ․ փետրվարի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  16. «Датская газета напечатала карикатуры о Холокосте» (ռուսերեն). Mignews. 2006 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  17. Никонов А. Часть 2. Не мир, но меч! Глава 6. На обиженных воду возят // Свобода от равенства и братства. Моральный кодекс строителя капитализма. — СПб: ЭНАС, 2008. — С. 260. — 477 с. — 5000 экз. — ISBN 978-5-93196-870-4
  18. Forkum A. (2006 թ․ հոկտեմբերի 8). «The Ahmadinejad Code» (անգլերեն). Cox & Forkum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  19. «U.S. Holocaust museum rips revisionist cartoon contest in Iran» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  20. «Israeli group announces anti-Semitic cartoons contest!» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2006 թ․ փետրվարի 23-ին.
  21. «В Израиле объявлен конкурс антисемитской карикатуры» (ռուսերեն). Lenta.ru. 2006 թ․ փետրվարի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  22. «Aron Katz: September 11th — 1st place winner!» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]