Jump to content

Հոլոքոստի թանգարան (ԱՄՆ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոլոքոստի թանգարան
Изображение логотипа
Տեսակհուշահամալիր, թանգարան և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ[1][2]
ՏեղագրությունՎաշինգտոն[1]
Ղեկավարության նստավայրՎաշինգտոն, ԱՄՆ[3]
Հասցե100 Raoul Wallenberg Place, SW, Washington, DC 20024-2126[4]
Հիմնադրվել էապրիլի 22, 1993
ՀիմնադիրՋեք Թրեմիել
Այցելուներ1 626 674 մարդ[5]
ՏնօրենSara J. Bloomfield?
Կայքushmm.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարան (անգլ.՝ United States Holocaust Memorial Museum), ամերիկյան ազգային կազմակերպություն, որ զբաղվում է Հոլոքոստի փաստագրմամբ, ուսումնասիրությամբ ու մեկնաբանմամբ և ծառայում է որպես հուշարձան Հոլոքոստի ժամանակ զոհված միլիոնավոր մարդկանց համար; Գտնվում է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում (գրասենյակներ ունի Նյու Յորքում, Բոստոնում, Բոկա Ռատոնում, Չիկագոյում, Լոս Անջելեսում և Դալլասում

Թանգարանը բացվել է 1993 թվականի ապրիլի վերջին և մինչև 2018 թվականի հունվար ընդունել է 43 մլն այցելու[6]։

«Թանգարանի հիմնական խնդիրն այն է, որ հավաքի ու տարածի գիտելիքներ այդ աննախադեպ ողբերգության մասին, պահպանի նրանց հիշատակը, որոնք տառապել են, և խրախուսի այցելուներին մտորել այն բարոյական հարցերի մասին, որոնք տալիս են Հոլոքոստի դեպքերը, ինչպես նաև իրենց քաղաքացիական պարտականությունների մասին»։

Հոլոքոստի թանգարանն ամենաշատ այցելուներն ունեցող պատմական թանգարանն է աշխարհում[7]։

Թանգարանի ցուցասրահի գրանիտե պատին խոշոր տառերով փորագրված է Հիտլերի արտահայտությունը. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»։

1979 թվականի սեպտեմբերի 27-ին Հոլոքոստի հարցերով նախագահական հանձնաժողովն Էլի Վիզելի գլխավորությամբ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերին է ներկայացրել հաշվետվություն, որում ներառվել է երաշխավորություն ԱՄՆ-ում Հոլոքոստի հիշատակի պահպանման համար։ 1988 թվականի հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել թանգարանի հիմքը գցելու հանդիսավոր արարողությունն ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի մասնակցությամբ։ Թանգարանը բացվել է 1993 թվականի ապրիլի 22-ին նախագահ Բիլ Քլինթոնի կողմից[8]։ Թանգարանի առաջին այցելուն եղել է 1989 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Տիբեթի XIV Դալայ լամա Նգագվանգ Լովզանգ Տենցզին Գյամցխոն[9]։

Ցուցադրություններ և ուսումնասիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն ընդգրկում է 18 964 ցուցանմուշ[9]։ Ամեն շաբաթ հավաքածուն համալրվում է մոտավորապես 26 նոր նմուշներով[9]։ Վավերագրական արխիվում կա ավելի քան 95,5 մլն էջ[9]։ Լուսանկարների հավաքածուն ներառում է 86 000 լուսանկարներ այն բոլոր երկրներից, որոնց վերաբերել է Հոլոքոստը[7]։ Թանգարանում ուսումնասիրողները կազմել են 42 500 գետտոների ու համակենտրոնացման ճամբարների ցանկ, որ ստեղծվել են նացիստների կողմից Գերմանիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներում 1933-1945 թվականներին[10]։ Ուսումնասիրողների թվում են Ջարեդ Մաքբրայդն ու այլք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Global LEI index
  3. https://www.charitynavigator.org/ein/521309391
  4. https://www.ushmm.org
  5. Performance and Accountability Report Fiscal Year 2015United States Holocaust Memorial Museum, 2015. — P. 14.
  6. Հոլոքոստի թանգարանի պաշտոնական կայքի «Թանգարանի մասին» բաժինը
  7. 7,0 7,1 «Российские педагоги в США». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. «Museum History». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Музеи Памяти: Мемориальный музей памяти жертв Холокоста, Вашингтон, США». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  10. Lichtblau, Eric. «The Holocaust Just Got More Shocking.» The New York Times. March 3, 2013.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլոքոստի թանգարան (ԱՄՆ)» հոդվածին։