Jump to content

Հնազանդություն (մարդու վարքագիծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնազանդություն
Հեղինակություն ունեցողների հրահանգներին ենթարկվելու հատկություն Խմբագրել Wikidata
առաքինություն, վարք Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաregularity
 • pattern
  • վարք Խմբագրել Wikidata
Կազմված էհանզանդությունը իսլամում Խմբագրել Wikidata
Հակառակըանհնազանդություն Խմբագրել Wikidata

Հնազանդություն, մարդկային վարքագծի մեջ «սոցիալական ազդեցության ձև, որի դեպքում մարդը ենթարկվում է հեղինակավոր գործչի բացահայտ հրահանգներին կամ հրամաններին»[1]: Հնազանդությունը հիմնականում տարբերվում է հաճոյակատարությունից, որը որոշ հեղինակներ սահմանում են որպես հասակակիցների կողմից ազդված վարք, իսկ մյուսներն այն օգտագործում են որպես ավելի ընդհանուր տերմին մեկ այլ անհատի խնդրանքին դրական արձագանքելու, ընդառաջ գնալու իմաստով[2], և կոնֆորմիզմից, որը մեծամասնության պահանջներին համապատասխանելու համար օգտաագորվող տերմին է։ Կախված համատեքստից՝ հնազանդությունը կարող է դիտվել որպես բարոյական, անառակ կամ բարոյազուրկ: Օրինակ, հոգեբանական հետազոտություններում անհատները սովորաբար բախվում են բարոյազուրկ պահանջների հետ, որոնք նախատեսված են ներքին կոնֆլիկտ առաջացնելու համար: Եթե անհատը որոշում է ենթարկվել պահանջին, նա հնազանդ է գործում[3]:

Պարզվել է, որ մարդիկ հնազանդ են օրինական ընկալվող իշխանության գործիչների առկայության դեպքում, ինչպես ցույց է տվել 1960-ականներին Միլգրամի փորձը, որն իրականացրել է Սթենլի Միլգրամը՝ պարզելու համար, թե ինչպես է նացիստներին հաջողվել ստիպել հասարակ մարդկանց մասնակցել Հոլոքոստի զանգվածային սպանություններին: Փորձը ցույց է տվել, որ իշխանությանը հնազանդվելը նորմ է, ոչ թե բացառություն: Ինչ վերաբերում է հնազանդությանը, ըստ Միլգրեմի` «Հնազանդությունը սոցիալական կյանքի կառուցվածքի հիմնական տարրն է, ինչի վրա կարելի է մատնացույց անել: Իշխանության համակարգը որոշ առումով ամբողջ համայնքային կյանքի պահանջն է, և միայն մեկուսացված մարդն է, որ ստիպված չէ արձագանքել ուրիշների հրամաններին անհնազանդությամբ կամ ենթարկվելով»[4]: Նման եզրակացության է հանգել Զիմբարդոն Սթենֆորդի բանտային գիտափորձով:

Փորձարարական ուսումնասիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից մեթոդներ և արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև այլ ոլորտներ ուսումնասիրել են հնազանդությունը, սոցիալական հոգեբանությունն է գլխավորապես պատասխանատու հնազանդության վերաբերյալ հետազոտությունների առաջխաղացման համար: Այն փորձարարականորեն ուսումնասիրվել է մի քանի տարբեր ձևերով:

Միլգրամի գիտափորձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական ուսումնասիրություններից մեկում Սթենլի Միլգրամը (որպես Միլգրամի փորձի մաս) ստեղծել է խիստ հակասական, բայց հետագայում հաճախ կրկած ուսումնասիրություն: Ինչպես հոգեբանության մեջ շատ այլ փորձերում, Միլգրամի ուսումնասիրությունում նույնպես սուտ տեղեկատվություն է տրվել մասնակիցներին: Փորձի ընթացքում մասնակիցներին ասվել է, որ նրանք պատրաստվում են մասնակցել կրության վրա պատժի ազդեցության ուսումնասիրությանը: Իրականում փորձը կենտրոնացել է չարամիտ իշխանությանը ենթարկվելու մարդկանց պատրաստակամության վրա:

Փորձի ընթացքում յուրաքանչյուր սուբյեկտ հանդես է գալիս որպես ուսուցիչ, որը պետք է ստուգի կամայական զույգ բառերից ընտրվածի ճշտությունը: Փորձի սկզբում «ուսուցչի» հետ հանդիպելուց հետո «սովորողը» (փորձարարի հանցակիցը) նստում է մեկ այլ սենյակում. «ուսուցիչը» նրան չի տեսնում, բայց լսում է: «Ուսուցիչը» յուրաքանչյուր սխալ պատասխանի համար «սովորողին» էլեկտրական շոկի է ենթարկում, որի ուժգնությունն ամեն անգամ աստիճանաբար ավելի մեծացվում է: Եթե «սովորողը» կասկածի տակ էր դնում փորձի ընթացակարգը, այն ղեկավարող «հետազոտողը» (կրկին Միլգրամի հանցակիցը) «ուսուցչին» խրախուսում էր շարունակել փորձը: Սուբյեկտներին հրահանգված էր անտեսել «սովորողի» տանջալից ճիչերը, կապերը արձակելու և փորձը դադարեցնելու նրա ցանկությունը, ինչպես նաև նրա աղաչանքները, որ իր կյանքը վտանգի տակ է, և որ նա տառապում է սրտի հիվանդությունից: Փորձը պահանջում էր, որ «հետազոտողը» պետք է շարունակի։ Այս փորձում կախված փոփոխականը կիրառվող էլեկտրական լարման քանակն էր[4]:

Զիմբարդոյի գիտափորձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս դասական ուսումնասիրությունը հնազանդության վերաբերյալ իրականացվել է Սթենֆորդի համալսարանում 1970-ականներին: Ֆիլիպ Զիմբարդոն փորձի գլխավոր պատասխանատուն էր։ Սթենֆորդի բանտային փորձի մասնակիցները քոլեջի տարիքի ուսանողներ են, որոնք շինծու բանտային պայմաններում են. նպատակը մասնակիցների վարքագծի վրա «սոցիալական ուժերի» ազդեցությունն ուսումնասիրելն էր[5]: Ի տարբերություն Միլգրամի հետազոտության, որտեղ յուրաքանչյուր մասնակից ենթարկվել է նույն փորձարարական պայմաններին, այստեղ պատահականության սկզբունքով մասնակիցների կեսը «բանտապահներ» էին, իսկ մյուս կեսը՝ «բանտարկյալներ»: Փորձարարական միջավայրը ստեղծվել է, որ մասնակիցները ֆիզիկապես զգան բանտային պայմանները՝ միաժամանակ «բանտարկության հոգեբանական վիճակ» է ստեղծվել[5]:

Միլգրեմի ուսումնասիրությունը պարզել է, որ մասնակիցների մեծ մասը կհնազանդվի հրամաններին, նույնիսկ այն դեպքում, երբ հնազանդությունը լուրջ վնաս է հասցնում ուրիշներին: Հեղինակավոր գործչի խրախուսմամբ փորձի մասնակիցների գրեթե երկու երրորդը պատրաստ էր ամենաբարձր մակարդակի էլեկտրաշոկի ենթարկել «սովորողին»: Այս արդյունքը զարմանալի էր Միլգրեմի համար, քանի որ նա կարծում էր, որ «սուբյեկտները մանկուց սովորել են, որ բարոյական վարքագծի հիմնարար խախտում է մեկ ուրիշին իր կամքին հակառակ ցավեցնելը»[4]:

Միլգրեմը փորձել է բացատրել, թե ինչպես են սովորական մարդիկ ընդունակ պոտենցիալ մահացու գործողություններ իրականացնել այլ մարդկանց դեմ՝ ենթադրելով, որ մասնակիցները կարող էին մտնել կառավարման դերի մեջ, երբ նրանց արարքների համար մեկ ուրիշը` հեղինակավոր գործիչն է պատասխանատու: Մեկ այլ անսպասելի բացահայտումն այն լարվածությունն էր, որ առաջացրել էր ընթացակարգը: Սուբյեկտներն արտահայտել են լարվածության և հուզական լարվածության նշաններ հատկապես հզոր շոկ կիրառելուց հետո: Փորձարկվողներից 3-ն ունեցել են լիարժեք անկառավարելի նոպաներ, և մի անգամ փորձը դադարեցվել է[6]:

Զիմբարդոն ստացել է նմանատիպ արդյունքներ, քանի որ հետազոտության ժամանակ «պահակները» ենթարկվել են հրամաններին և դարձել ագրեսիվ: «Բանտարկյալները» նույնպես թշնամաբար էին վերաբերվում իրենց պահակներին և զայրանում էին: «Պահապանների» դաժանությունը և դրա հետևանքով «բանտարկյալների» սթրեսը Զիմբարդոյին ստիպել են փորձը դադարեցնել ժամանակից շուտ՝ այն սկսելուց 6 օր անց[5]:

Դասական մեթոդներ և արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ երկու ուսումնասիրությունները մեծապես ազդել են հնազանդության մասին ժամանակակից հոգեբանների մտածելակերպի վրա: Հատկապես Միլգրամի ուսումնասիրությունը մեծ արձագանք է առաջացրել հոգեբանական համայնքում:

Ջերի Բուրգերի փորձեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ուսումնասիրության մեջ Միլգրամի մեթոդը կրկնել է Ջերի Բուրգերը՝ մի քանի փոփոխություններով: Բուրգերի մեթոդը նույնական էր Միլգրամի մեթոդին, բացառությամբ այն դեպքերի, երբ շոկը հասնում էր 150 վոլտի, մասնակիցները որոշում էին ցանկանու՞մ են շարունակել, թե՞ ոչ, և այնուհետև փորձն ավարտվել է (բազային պայման): Մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար Բուրգերը ավելացրել է երկքայլ զննման գործընթաց. սա պետք է բացառեր բոլոր մասնակիցներին, որոնք կարող են բացասաբար արձագանքել փորձին: Մոդելավորված մերժման պայմաններում օգտագործվել են երկու համագործակցողներ, որտեղ մեկը հանդես է եկել որպես «սովորող», իսկ մյուսը՝ «ուսուցիչ»։ Ուսուցիչը կանգ է առել մինչև 90 վոլտ լարումը բարձրացնելուց հետո, իսկ մյուս մասնակցին խնդրել են շարունակել այնտեղ, որտեղ իր համագործակիցը դադարել էր գործել: Այս մեթոդաբանությունը համարվում է ավելի էթիկական, քանի որ նախորդ ուսումնասիրության ժամանակ մասնակիցների մոտ նկատված բացասական հոգեբանական ազդեցություններից շատերը լինում էին 150 վոլտից անցնելուց հետո: Բացի այդ, քանի որ Միլգրեմի ուսումնասիրությունում միայն տղամարդիկ էին մասնակցում, Բուրգերը փորձել է պարզել, թե իր ուսումնասիրության վրա որքան կազդի սեռերի տարբերությունը և հավասար թվով պատահականորեն ընտրված տղամարդկանց և կանանց ընդգրկել է փորձարարական պայմաններում[7]:

Օգտագործելով իր նախորդ ուսումնասիրության տվյալները՝ Բուրգերը ստուգել է մասնակցի մտքերը հնազանդության մասին: Նախորդ ուսումնասիրության մասնակիցների մեկնաբանությունները կոդավորված էին «անհատական պատասխանատվությունը և սովորողի բարեկեցությունը» պատճառաբանությունը բերելու քանակով[8]: Չափվել է նաև այն շոկային հարվածների քանակը, որոնք մասնակիցներն օգտագործել են առաջին փորձի ժամանակ:

Ուտրեխտի համալսարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ այլ հետազոտություն, որն օգտագործել է Միլգրամի աշխատանքի մասնակի կրկնօրինակումը, փոխել է փորձարարական միջավայրը: Ուտրեխտի համալսարանի հնազանդության վերաբերյալ ուսումնասիրություններից մեկում մասնակիցներին հանձնարարվել է, որ զբաղվածության թեստ հանձնող մասնակցին ոչ հարմարավետ վիճակի մեջ դնեն: Մասնակիցներին ասվել է, որ բոլոր հրահանգված սթրեսային արտահայտություններն անեն փորձի մյուս մասնակցի նկատմամբ, որոնք ի վերջո ստիպել են նրան ձախողվել փորձարարական վիճակում, բայց վերահսկիչ փորձում նրանց չէր ասվել սթրեսային արտահայտություններ անել: Չափումները կախված են եղել՝ արդյոք մասնակիցը կատարել է բոլոր շեշտադրումները (չափելով բացարձակ հնազանդությունը) և սթրեսային դիտողությունների քանակը (հարաբերական հնազանդություն)[9]:

Ուտրեխտի ուսումնասիրություններից հետո մեկ այլ ուսումնասիրություն օգտագործել է շեշտադրումների մեթոդը՝ տեսնելու, թե որքան ժամանակ մասնակիցները կհնազանդվեն իշխանությանը: Այս փորձի համար կախված չափորոշիչներն էին արված շեշտադրումների քանակն ու անհատականության առանձին չափումը, որը նախատեսված էր անհատական տարբերությունները չափելու համար[10]:

Ֆիզիոլոգիական բացատրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյրոգիտությունը միայն վերջերս է սկսել ուսումնասիրել հնազանդության խնդիրը՝ բերելով նոր, բայց փոխլրացնող տեսակետներ այն մասին, թե ինչպես է հնազանդվելը կամ հրամաններ տալն ազդում ուղեղի աշխատանքի վրա՝ նպաստելով բարոյական խախտման հարմար պայմաններին:

Միլգրեմից ներշնչված փորձ է կատարվել, որի կանոնները չեն հիմնվել խաբեության վրա, և ենթադրում էր իրական վարքագիծ: Այն մասնակիցը, որը հանդես էր գալիս գործակալի դերում, կամ պետք է ազատորեն որոշեր իր գործողությունները կամ ստանար հրահանգներ փորձարարից՝ 0,05 եվրոյի դիմաց մեղմ ցավոտ էլեկտրական ցնցում մեկ այլ մասնակցին («զոհին») հասցնել թե չեղարկել:

2020 թվականին անցկացված ուսումնասիրության մեջ[11] fMRI-ի արդյունքները ցույց են տվել, որ տուժածին հասցված շոկը տեսնելն առաջացրել է ակտիվացումներ ճակատային սինգուլյար կեղևի (ACC) և ճակատային ինսուլայի (AI) հատվածում՝ ուղեղի առանցքային շրջաններում, որոնք կապված են ապրումակցման հետ[12]: Սակայն նման ակտիվացումներն ավելի ցածր են հարկադրված վիճակում, համեմատած ազատ ընտրության պայմանի հետ, որը համապատասխանում էր զոհի ցավի արձագանքին ցավացնող մասնակցի սուբյեկտիվ ընկալմանը: Մեղքի միջանձնային զգացողության հետ կապված ուղեղի հատվածների ակտիվությունը նույնպես նվազում է, երբ մասնակիցները ենթարկվում են հրամաններին՝ համեմատած ազատ գործելու պայմանի հետ:

Այլ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կամքի ազատության զգացումը, որը չափվում է ժամանակի ընկալման (time perception) ենթադրյալ առաջադրանքի միջոցով, կրճատվել է հարկադրվածության դեպքում՝ համեմատած ազատ ընտրության պայմանի հետ[13][14]: Ինչից կարելի է ենթադրել, որ կամքի ազատության զգացումը նվազում է, երբ անհատը ենթարկվում է հրամաններին` համեմատած ազատ գործելու պայմանի հետ:

Նեյրոգիտության այս ուսումնասիրությունները ընդգծում են, թե հրամաններին ենթարկվելն ինչպես է փոխում ուրիշներին վիրավորելու մեր բնական հակակրանքը:

Բուրգերի առաջին ուսումնասիրությունն ունեցել է արդյունքներ, որոնք նման են Միլգրամի նախորդ ուսումնասիրությանը: Հնազանդության տեմպերը շատ նման էին Միլգրամի հետազոտության մեջ հայտնաբերվածներին, ինչը ցույց է տալիս, որ մասնակիցների հնազանդության հակումը ժամանակի ընթացքում չի նվազել: Բացի այդ, Բուրգերը պարզել է, որ երկու սեռերն էլ նման վարքագիծ են դրսևորել՝ ենթադրելով, որ հնազանդությունը տեղի կունենա մասնակիցների մոտ՝ անկախ սեռից:

Բուրգերի հետագա ուսումնասիրության ժամանակ նա պարզել է, որ մասնակիցները, ովքեր անհանգստանում էին սովորողի բարեկեցության համար, ավելի տատանվում էին ուսումնասիրությունը շարունակելու հարցում: Նա նաև պարզել է, որ որքան շատ է փորձարարը դրդում մասնակցին շարունակել, այնքան ավելի հավանական է, որ նրանք դադարեցնեն փորձը:

Ուտրեխտի համալսարանի ուսումնասիրությունը նույնպես կրկնել է Միլգրամի արդյունքները: Նրանք պարզել են, որ թեև մասնակիցները նշել են, որ իրենց դուր չի եկել առաջադրանքը, նրանցից ավելի քան 90%-ն ավարտել է փորձը[15]: Բոկիարոյի և Զիմբարդոյի ուսումնասիրությունն ունեցել է հնազանդության նույն մակարդակը՝ համեմատած Միլգրամի և Ուտրեխտի ուսումնասիրությունների հետ: Նրանք նաև պարզել են, որ մասնակիցները կամ կդադարեցնեն փորձը սովորողի խնդրանքների առաջին իսկ նշաններից հետո, կամ կշարունակեն մինչև փորձի ավարտը (կոչվում է «ոտքը դռան սցենար»)[16]:

Ի լրումն վերը նշված ուսումնասիրությունների, լրացուցիչ հետազոտությունները, որոնցում կիրառվել են տարբեր մշակույթների մասնակիցներ (ներառյալ՝ Իսպանիան[17], Ավստրալիան[18], և Հորդանանը)[19] նույնպես ցույց են տվել, որ մասնակիցները հնազանդ են:

Հնազանդության հետազոտության հիմնական ենթադրություններից մեկն այն է, որ ազդեցությունը պայմանավորված է միայն փորձարարական պայմաններով, և Թոմաս Բլասի հետազոտությունը վիճարկում է այս կետը, քանի որ որոշ դեպքերում անհատականության հոգեբանական գործոնները կարող են ազդել արդյունքների վրա[20]: Բլասը հնազանդության վերաբերյալ ակնարկներից մեկում պարզել է, որ մասնակցի անհատական հատկանիշները կարող են ազդել, թե ինչպես են նրանք արձագանքում հեղինակությանը[20], քանի որ մարդիկ, ովքեր բարձր էին ավտորիտար ենթարկվածության մեջ, ավելի հավանական է, որ հնազանդվեն[21]: Նա կրկնել է այս բացահայտումը իր սեփական հետազոտության մեջ, քանի որ իր փորձերից մեկում պարզել է, որ Միլգրամի բնօրինակ ուսումնասիրությունների ֆիլմի որոշ հատվածներ դիտելիս մասնակիցներն ավելի քիչ պատասխանատու են համարել սովորողին պատժողներին, երբ նրանք բարձր գնահատականների են արժանացել ավտորիտարիզմի չափանիշներով[22]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Colman, Andrew (2009). A Dictionary of Psychology. Oxford New York: Oxford University Press. ISBN 978-0199534067.
  2. Hogg (2010). «Influence and Leadership». In Fiske (ed.). Handbook of Social Psychology (2 ed.). Wiley. էջեր 1166–1207.
  3. Haslam; Reicher (2017). «50 years of "obedience to authority": From blind conformity to engaged followership». Annual Review of Law and Social Science. 13: 59–78. doi:10.1146/annurev-lawsocsci-110316-113710.
  4. 4,0 4,1 4,2 Milgram, S. (1963). «Behavioral study of obedience». Journal of Abnormal and Social Psychology. 67 (4): 371–378. CiteSeerX 10.1.1.599.92. doi:10.1037/h0040525. PMID 14049516. S2CID 18309531.
  5. 5,0 5,1 5,2 Haney, C; Banks, C.; Zimbardo, P. (1973). «Interpersonal dynamics in a simulated prison». International Journal of Criminology and Penology. 1: 69–97.
  6. «Milgram Experiment | Simply Psychology». www.simplypsychology.org (անգլերեն). Վերցված է 2018-02-24-ին.
  7. Burger, Jerry (2009). «Replicating Milgram: Would people still obey today?». American Psychologist. 64 (1): 1–11. CiteSeerX 10.1.1.631.5598. doi:10.1037/a0010932. PMID 19209958. S2CID 207550934.
  8. Burger, Jerry; Girgis, Z.; Manning, C. (2011). «In their own words: Explaining obedience to authority through an examination of participants' comments». Social Psychological and Personality Science. 2 (5): 460–466. doi:10.1177/1948550610397632. S2CID 143824925.
  9. Meeus, Wim; Quinten Raaijmakers (1986). «Administrative obedience: Carrying out orders to use psychological-administrative violence». European Journal of Social Psychology. 16 (4): 311–324. doi:10.1002/ejsp.2420160402.
  10. Bocchiaro, Piero; Zimbardo, P. (2010). «Defying unjust authority: An exploratory study». Current Psychology. 29 (2): 155–170. doi:10.1007/s12144-010-9080-z. PMC 2866362. PMID 20461226.
  11. Caspar, Emilie A.; Ioumpa, Kalliopi; Keysers, Christian; Gazzola, Valeria (November 2020). «Obeying orders reduces vicarious brain activation towards victims' pain». NeuroImage (անգլերեն). 222: 117251. doi:10.1016/j.neuroimage.2020.117251.
  12. Jauniaux, Josiane; Khatibi, Ali; Rainville, Pierre; Jackson, Philip L (2019-08-31). «A meta-analysis of neuroimaging studies on pain empathy: investigating the role of visual information and observers' perspective». Social Cognitive and Affective Neuroscience (անգլերեն). 14 (8): 789–813. doi:10.1093/scan/nsz055. ISSN 1749-5016. {{cite journal}}: |hdl-access= requires |hdl= (օգնություն)
  13. Caspar, Emilie A.; Lo Bue, Salvatore; Magalhães De Saldanha da Gama, Pedro A.; Haggard, Patrick; Cleeremans, Axel (2020-08-31). «The effect of military training on the sense of agency and outcome processing». Nature Communications (անգլերեն). 11 (1). doi:10.1038/s41467-020-18152-x. ISSN 2041-1723. {{cite journal}}: |hdl-access= requires |hdl= (օգնություն)
  14. Caspar, Emilie A.; Christensen, Julia F.; Cleeremans, Axel; Haggard, Patrick (March 2016). «Coercion Changes the Sense of Agency in the Human Brain». Current Biology (անգլերեն). 26 (5): 585–592. doi:10.1016/j.cub.2015.12.067. {{cite journal}}: |hdl-access= requires |hdl= (օգնություն)
  15. Meeus, Wim; Quinten Raaijmakers (1986). «Administrative obedience: Carrying out orders to use psychological-administrative violence». European Journal of Social Psychology. 16 (4): 311–324. doi:10.1002/ejsp.2420160402.
  16. Bocchiaro, Piero; Zimbardo, P. (2010). «Defying unjust authority: An exploratory study». Current Psychology. 29 (2): 155–170. doi:10.1007/s12144-010-9080-z. PMC 2866362. PMID 20461226.
  17. Miranda, F.; Caballero, B.; Gomez; Zamorano M. (1981). «Obediencia a la autoridad». Psiquis. 2: 212–221.
  18. Kilham, W.; Mann, L. (1974). «The level of destructive obedience as a function of transmitter and executant roles in the Milgram obedience paradigm». Journal of Personality and Social Psychology. 29 (5): 696–702. doi:10.1037/h0036636. PMID 4833430.
  19. Shanab, M.; Yahka, K. (1978). «A cross-cultural study of obedience». Bulletin of the Psychonomic Society. 11 (4): 530–536. doi:10.3758/BF03336827.
  20. 20,0 20,1 Blass, T (1991). «Understanding behavior in the Milgram obedience experiment: The role of personality, situations and their interactions». Journal of Personality and Social Psychology. 60 (3): 398–413. doi:10.1037/0022-3514.60.3.398.
  21. Elms, A.; Milgram, S. (1966). «Personality characteristics associated with obedience and defiance to authoritative command». Journal of Experimental Research in Personality. 1966: 282–289.
  22. Blass, T. (1995). «Right-wing authoritarianism and role as predictors of attributions about obedience to authority». Journal of Personality and Individual Differences. 1: 99–100. doi:10.1016/0191-8869(95)00004-P.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնազանդություն (մարդու վարքագիծ)» հոդվածին։